ՆԻԿՈԼԻ ԵՌՅԱԿԸ ԲՀԿ-Ի ԵՌՅԱԿԻՆ ՎՆԱՍ Է
Արխիվ 12-16ՆԻԿՈԼԻ ԵՌՅԱԿԸ ԲՀԿ-Ի ԵՌՅԱԿԻՆ ՎՆԱՍ Է
Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը անցկացրեց ընդդիմության թեստ, եւ պարզվեց, որ իշխանափոխություն, իբրեւ թե պահանջող եռյակից, (էլ չենք խոսում «ախքիկական» ՕԵԿ-ից), Նիկոլի առաջ քաշած իմպիչմենտի ծրագրին միացան ընդամենը երկու պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալիկ Արզումանյանը: Ձեւավորվեց այսպես կոչված Նիկոլի եռյակը՝ իր, Զարուհի Փոստանջյանի եւ Ալիկ Արզումանյանի կազմով: Թեստը ցույց տվեց, որ Նիկոլի եռյակը սուպեր ընդդիմադիր է: Իսկ ԲՀԿ-ի եռյակից օրվա հարցերի պատասխանները միշտ մնում էին հաջորդ դասին:
Եռյակների մրցակցությունը շարունակվեց նաեւ այս օրերին ընթացող արտահերթ նստաշրջանի ժամանակ: Այսօր Նիկոլի եռյակը ոչ միայն դադարեցրեց բոյկոտը, այլեւ ակտիվորեն մասնակցեց քվեարկություններին ու ԱԺ աշխատանքներին, դրանով Նիկոլի եռյակը ցույց տվեց, որ ԲՀԿ-ի եռյակի ասածը իրենց համար՝ հեչ: Ի դեպ «Ժառանգություն»-ում ներքին պառակտությունն էլ ավելի ցայտուն դրսեւորվեց: Եթե ԲՀԿ-ի եռյակի մեջ ներգրավված չեն Զառան ու Ալիկը, ապա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր գործողությունները համակարգում է ԲՀԿ-ի եռյակի հետ եւ մասնակցում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած բոյկոտին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

