ԹԵ ԻՆՉՈՒ ԲՀԿ-Ն, ՀԱԿ-Ը ԵՎ ՕԵԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԵՏՄ-Ի ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ ԲՀԿ-Ն, ՀԱԿ-Ը ԵՎ ՕԵԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԵՏՄ-Ի

ՀԱՐՑԸ

 

ԲՀԿ-ն ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակում են իրենց աբսուրդային ու անկապ բոյկոտը, փորձելով տապալել Ազգային ժողովի աշխատանքները: Ու մինչ ՀՀ քաղաքացիները փորձում են կռահել, թե հատկապես ինչ է բոյկոտողների ուզածը, վերլուծաբանները ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ ընթացող արտահերթ նստաշրջանի օրակարգում են մի շարք կարեւորագույն օրենքներ, որոնք կապված են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մեջ ամրագրվելու հետ: Առանց այդ օրենքների ընդունման Հայաստանի անդամագրությունը ԵՏՄ-ին կլինի անհնար: Խոսքը, օրինակ` «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի, հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» եւ մի շարք այլ օրենքների մասին է: Ըստ դիտորդների, հենց այս օրենքների տապալումն էր վերոհիշյալ բոյկոտող նորացված եռյակի նպատակը:

Այն, որ նորացված եռյակում «Ժառանգության» տեղը գրավեց ՕԵԿ-ը, նույնպես սպասելի էր, քանի որ վերջինս իր կաշվից դուրս էր գալիս` ապացուցելու, թե նա այլեւս ոչ թե «ախքիկական» կազմակերպություն է, այլ ճշմարիտ ընդդիմություն: Հասկանալի է նաեւ, որ ՕԵԿ-ը շատ հեշտությամբ ներգրավվեց ԵՏՄ-ի հարցի շուրջ երկակի խաղերի մեջ: Կողմ քվեարկելով բուն ԵՏՄ-ի պայմանագրին` Արթուր Բաղդասարյանը ցույց տվեց Կրեմլին, որ իր նվիրյալն է, սակայն հորինված պատճառաբանությամբ բոյկոտելով ԵՏՄ անդամակցության համար անհրաժեշտ օրենքների քվեարկությունը, սիրաշահեց իր արեւմտյան, վաղեմի հովանավորների սրտերը: Ոչ ոք չի մոռացել Ա. Բաղդասարյանի կրքոտ ելույթները Կիեւյան մայդանում, եւ դրան հետեւած ֆրանսիական մեդալները՝ իր եւ իր թիմակիցների համար:

Սպասելի էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ախառը թիմի երկակի խաղը ԵՏՄ-ի հարցի շուրջ: Մինչեւ ուղն ու ծուծը արեւմտամետ Տեր-Պետրոսյանն իր ծայրահեղ լիբերալների հետ միասին նույնպես չէր կարող ամբողջությամբ դուրս գալ  իր արեւմտյան շեֆերի վերահսկողությունից, սակայն գնալ ուղղակի Մոսկվայի դեմ, այն դեպքում, որ ինքն էլ էր հասկանում ՀՀ-ի ԵՏՄ մտնելու անխուսափելիությունը, ծեր աղվեսը չէր ցանկանում:

Սակայն ինչ էլ ասեն ՀՀՇ-ականները կամ Արթուր Բաղդասարյանը, ինչ երդումներ եւ քաղաքագիտական վերլուծություններ էլ անեն, բոլորն էլ գիտեն, որ նրանց պորտը կտրած է Արեւմուտքում: Այս պարագայում այլ հարց է ԲՀԿ-ն: Ընդամենը երկու-երեք տարի առաջ ԲՀԿ-ն համարվում էր Հայաստանի ամենառուսամետ խորհրդարանական ուժը: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն նույնպես երկակի խաղերի մեջ է եւ նպատակ ունի ոչ թե ապահովել Հայաստանի զարգացումը, հիմնվելով Ռուսաստանի դաշինքի վրա, այլ ԲՀԿ-ի նպատակը շատ ավելի պարզունակ է՝ հասնել իշխանության ու պահպանել սեփական հսկայական կարողությունները` անկախ նրանից, թե ում հետ է լինելու Հայաստանը, որ համակարգում եւ ինչպիսի ապագայով: Համենայնդեպս, հոկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Հայաստանի ԵՏՄ-ի մեջ մտնելու պայմանագրի ստորագրման օրը, բազմամարդ հանրահավաք անցկացնելը եւ այդ հանրահավաքում Րաֆֆիի բերանով ԵՏՄ-ին հայհոյելը առաջին լուրջ նշանն էր, որ ԲՀԿ-ի նպատակները հեռու են ռուսամետությունից: Այնուհետեւ այն փաստը, որ դեկտեմբերի 3-ին ԵՏՄ պայմանագրին Հայաստանին միանալու քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի պատգամավորների գրեթե կեսը, այդ թվում ամբողջ ղեկավար կազմը, չմասնակցեց քվեարկությանը, ակնհայտորեն ցուցադրեց, որ ԲՀԿ-ն նույնպես երկակի խաղերի մեջ է: Իսկ այսօր մտացածին պատրվակով ԵՏՄ-ին առնչվող օրենքների քվեարկությունը ամբողջ կազմով բոյկոտելը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հակառուսական քաղաքական գծի ակնհայտ դրսեւորում:

Թե ինչու ԲՀԿ-ի մոտեցումները վերջին երկու տարվա մեջ ունեցան այսպիսի կտրուկ փոփոխություն, կարելի է միայն ենթադրել, սակայն ամենահավանական տարբերակն այն է, որ ԲՀԿ-ն Մոսկվայում չստացավ այն սպասված աջակցությունը, որն ակնկալում էր ունենալ իշխանափոխության ծրագիր իրականացնելու համար: Դրա արդյունքում ԲՀԿ-ն մի կողմից ժամանակավորապես հրաժարվեց իշխանափոխությունից, սակայն նաեւ ցուցադրաբար Մոսկվային ներկայացրեց իր քաղաքական կուրսի փոփոխությունը: Այլ բան է, որ այդ կուրսի փոփոխությունը որեւէ կերպ չազդեց ԱԺ աշխատանքի արդյունքների վրա: ԱԺ-ն 70 կողմ եւ 5 դեմ ձայներով ընդունեց ԵՏՄ-ին միանալու համար պարտադիր կարեւորագույն օրենքները:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում