ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ԲՈՅԿՈՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ԲՈՅԿՈՏՆ
ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկվա ԱԺ բոյկոտային տրամադրությունները գնալով պակասել են: Չնայած նրան, որ երեկ հենց ՀԱԿ-ը ոչ գվվաց, ոչ բվվաց` ԲՀԿ-ի կողմից առաջարկված բոյկոտին, չնայած այն վերաբերում էր հենց իրենց խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, այնուամենայնիվ, այսօր ՀԱԿ-ից Նիկոլը, «Ժառանգությունից» էլ Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը գրանցվեցին ԱԺ հերթական նիստին մասնակցելու համար, քանի որ շատ կարեւոր հարցեր են դրված քննարկման: Իսկ ՀՅԴ-ն ասաց, որ հարկավոր է շարունակել աշխատել: Փաստորեն տարվա ավարտին զուգընթաց ընդդիմությունը գրանցում է իր հերթական գաղափարական ձախողումը, կամ էլ միգուցե հասկացել են, որ նիստերին չմասնակցելը չի փարատելու Արամ Մանուկյանի վերքերը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

