ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ


Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցը նախկին ձախողված ծրագրից հետո էլ դեռ դանդաղ առաջընթաց ունի, և ավելի քան 300 շրջանավարտներ սպասում են իրենց հասանելիք բնակարաններին` շատերը 1993 թվականից  ապրելով կիսաքանդ հանրակացարանների անմարդկային պայմաններում:

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ թեմայի շուրջ ասաց. «Այսօր բնակարան ստանալու հերթում հաշվառված են մանկատան 234 սաներ, առանց ծնողական խնամքի մնացած 109 անձինք, սակայն հաշվառման ցուցակը շարունակական է: 2013 թվականի օգոստոսի 1-ին մեկնարկել է նոր ծրագիր, որը կոչվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի դասված անձանց կացարանների և այլ սոցիալական ծառայությունների տրամադրում»: Կառավարության այդ որոշմամբ հստակ սահմանվեցին հատուկ և սոցիալապես անապահով այն խմբերը, որոնք կարող են հավակնել կացարանի ստացման և դրան զուգահեռ այլ ծառայությունների, քանի որ միայն կացարանի տրամադրումը բոլոր խնդիրները չէ, որ լուծում է»:

Ըստ Մինասյանի՝ վերջին շրջանում առավել ակտիվացել է կացարանների տրամադրման գործընթացը, մասնավորապես 2012-ին 59 անձ, որոնց թվում մանկատան շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած անձինք, Մարալիկում ստացել են կացարան, արդեն իսկ բնակեցվել է շենքի 15 բնակարան, ևս 15 բնակարանի համար ուսումնասիրվում են հերթագրվածների տվյալները:
Հիմնախնդրին անդրադառնում է նաև «Մեր տունը» ՀԿ-ի տնօրեն ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ. «Այսօր «Մեր տանը» բնակվում է 11 աղջիկ, որոնցից 3-ն այնտեղ ապրում են արդեն 8 տարի: Իրենց հետ լրացուցիչ 4 տարվա պայմանագիր է կնքվել, սակայն դոնոր կազմակերպություններն արդեն պահանջում են հանել աղջիկներին, որպեսզի նոր սաներ կարողանան ընդունել»:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական ԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ ասում է, որ դեռևս 2013-ին ՄԻՊ-ը 5 դիմում բողոք է ստացել մանկատան շրջանավարտներից, որոնք խնդիրներ ունեին իրենց բնակարանի հատկացման հետ կապված, և ՄԻՊ միջամտությամբ հարցը լուծվել է: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միանշանակ ողջունելի են պետության կողմից իրականացված քայլերը, սակայն այն տպավորությունն է, որ մանկատան շրջանավարտներին պարզապես բնակարան ապահովելով` մենք լուծում ենք մեր պարտականությունը, և կարող ենք ասել, որ պետությունն իր վրա դրված պարտականությունն իրականացրել է, մինչդեռ հաշվի չենք առնում, որ այդ բնակարաններից ոչ բոլորն են ունեցել նորմալ պայմաններ»,- հավելում է Սաֆարյանը:

ՀՀ կառավարությունը, ըստ օրենքի, պարտավորված է մանկատան շրջանավարտներին ապահովել կացարաններով, սակայն անկախությունից հետո միայն 2003-ից մեկնարկեց բնակարանների հատկացման ծրագիրը, որ պետք է բնակարաններով ապահովեր մանկատան մոտ 503 շրջանավարտների ձախողվեց:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում