ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում «ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Այս տարի Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում նշվեց  դեկտեմբերի 6-ին: Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, ինչպես նաև Արցախի երգչախմբերը մարզկենտրոններում, իսկ Հանրապետության լավագույն 11 պետական, մանկական և սիրողական երգչախմբերը հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

«Այս տարի մեզ միացել են որոշ մարզեր, և ես վստահ եմ, որ կանցնեն տարիներ ու ամբողջ Հայաստանի մարզերով ենք միանալու: Մենք ուզում ենք, որ Արմենիա բառի տակ շատ երգչախմբեր և երգիչներ երևան», - հույս է հայտնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ էլ վստահեցնում է. «Երգչախմբային արվեստը մասսայական բնույթ կրող արվեստ է, և հայ ժողովուրդը, հանձին Կոմիտասի պատգամի, շարունակում է հետևողական լինել այս արվեստի զարգացմանը: Սրանք պետական, ռազմավարական նշանակության քայլեր են, հատկապեսˋ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Շնորհիվ մեր նվիրյալ խմբավարների, մեր երգչախմբերը լայն գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»:

«ՓԱՐՈՍ» երգչախումբն էլ  երկրորդ տարին է`մասնակցում է միջոցառմանը. «Մեր երգչախմբի անդամները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, նույնպես մասնակցում են ու զգում հասարակության մեջ իրենց լիարժեք քաղաքացիներ: Սա ևս մեկ քայլ է, որ բոլորս մեկ բեմում ենք ու երգում ենք միասին: Ես երազում եմ այս օրվա կապակցությամբ ոչ միայն Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն տեսնել, այլ Մերձբալթյան երկրների նման մի ամբողջ մարզադաշտ…»,-ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:

Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թ-ից ամբողջ աշխարհում, որին մասնակցում են 150 երկրների հարյուրհազարավոր երգչախմբեր:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում