ՕԵԿ Ի ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ` ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՕԵԿ Ի ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ` ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից  «Իրավունքը» հետաքրքրվեց`ինչ պետք է  քննարկեր ԱԺ-ը այսօր, երբ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում  խնդրեց`  վերջին օրերին  ՀԱԿ  պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների վրա տեղի ունեցած հարձակման պատճառով, այն դեպքում, երբ ծեծի ենթարկված ազատամարտիկները ոստիկանություն չեն բողոքել, իսկ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկված անձը արդեն հայտնաբերվել է: «Ընդմիջմանը մենք բարձրացել ենք ԱԺ նախագահի մոտ, միասին քննարկելու արդյունքում որոշել ենք հրավիրել արտահերթ նիստ, որի ժամանակ ընդհանուր հայտարարություն պատրաստ կլինի քաղաքական ուժերի ու այս քաղաքական ինստիտուտի կողմից դատապարտելու այս երեւույթները»,- ասաց տիկին Բիշարյանը:

Հեղինե Բիշարյանին հիշեցրինք` նախկին իշխանությունների օրոք եւս եղել են բռնություններ թե՛ պատգամավորի, թե շարքային քաղաքացիների, անգամ  լրատվամիջոցի ներկայացուցիչների վրա, սակայն նիստը բոյկոտելու դեպք չի արձանագրվել: «Դե համընկել է. այսօր նիստ է ու  բոյկոտ է արվել: Այսօր կար այդ հնարավորությունը,որն էլ օգտագործել ենք»,- ասաց խմբակցության ղեկավարը:

-Նախկինում չկա՞ր այդ հնարավորությունը:

-Եթե դուք  ուշադիր լինեք, բազմաթիվ էսպիսի բաներ են եղել: Էնպես չէ, որ չի եղել: Հայտարարություններ, քաղաքական գնահատականներ եղել են:

Հ.Գ. Տիկին Բիշարյան, խոսքը չի  վերաբերում հայտարարություններին ու քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ նիստը բոյկոտելուն, որը  ի տարբերություն քաղաքական գնահատականների, այլ քայլ է: Միգուցե պետք է ազնվորեն հիշել եւ ասել,  որ նախորդ իշխանության, իսկ ավելի կոնկրետ  Ռ. Քոչարյանի օրոք  ՕԵԿ-ը ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս էր եւ բնականաբար, մինչ 2006 թ-ը, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, չէր կարող  այն ժամանակվա իշխանությանը «քըխ» ասել: Կարելի է այսքանից հետո ենթադրել, որ ՕԵԿ-ը շնորհակալ է ոչ միայն ՀՀԿ-ի ղեկավարին, այլեւ Ռոբերտ Քոչարյանին, ում իշխանության տարիներին կուսակցությունը  պակաս չի օգտվել իշխանական կերակրատաշտից:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում