ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍ ԼԻՆԵԼԸ ԿԱՇԿԱՆԴՈ՞ՒՄ Է ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍ ԼԻՆԵԼԸ ԿԱՇԿԱՆԴՈ՞ՒՄ Է ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

 

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչու  դաշնակցությունը 20  րոպե ընդմիջում  խնդրեց, եթե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման համար հարուցվել է քրեական գործ եւ հայտնի է, թե ով է հարձակում կատարողը, իսկ ծեծի ենթարկված ազատամարտիկները չեն բողոքում:  Այս պարագայում ինչ պետք   է քննարկեր ԱԺ-ը: «Ընդմիջման ժամանակ պետք է քննարկվեր ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ-ի արձագանքի անհրաժեշտությունն ու ձեւը, եթե անգամ բողոքներ չկան»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ երկրում անպատժելիության մթնոլորտն օր օրի ահագնանում է:

-Պրն Մինասյան, ոչ միայն  պատգամավորի, այլեւ շարքային քաղաքացիների ու անգամ մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ եղել են  նախկինում: Այն ժամանակ կարիք չկա՞ր  ԱԺ նիստերը բոյկոտել:

-Կարծում եմ` բոլոր ժամանակներում էլ  առանձնահատկություններ կան, չեմ ուզում անցյալի մասին խոսել: Պարզապես ջայլամի քաղաքականություն չի կարելի վարել. եթե զգում ես, որ մթնոլորտն այնպիսին է, որ խրախուսվում է բռնությունը`անկախ նրանից, թե ում նկատմամբ  է այն, պետք է քայլ իրականացնես: Եթե արագ արձագանք չլինի, վիճակը կարող է թեժանալ:

-Անպատժելիություն կար նաեւ նախորդ իշխանությունների օրոք, ինչո՞ւ  ընդդիմադիրները  չէին բոյկոտում խորհրդարանի աշխատանքները:

-Եթե անգամ չեն եղել, չի նշանակում, որ չպետք է լինեն հետայսու: Յուրաքանչյուր ժամանակ ունի իր առանձահատկությունը: Պետք է  փորփրել ու գտնել`ինչու չեն եղել:

-Իսկ այն, որ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանը ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, Ռուստամ Գասպարյանի որդին այս տարի մի քաղաքացու առեւանգել եւ ծեծի էր ենթարկել,Ֆարմանյան եւ Զուրաբյան ձեռնամարտը տեղի ունեցավ ԱԺ-ում: Դրանց  վերաբերյալ ինչու  բոյկոտ չեղավ խորհրդարանում:

-Քանի որ դա շարունակական բնույթ չունի, կարծում եմ` պատճառներից մեկը դա է: Բայց այն, ինչ տեղի է ունենում ազատամարտիկների հանդեպ, առանձին պաշտոնատար անձանց մասով, դա նշանակում է, որ օր առաջ պետք է կանխվի: Գուցե պատճառներից մեկն այն է, որ ժամանակին նման դրսեւորումները դատապարտվեին, ավելի բացասական հետեւանքներ այսօր չէի՞ն լինի: Չգիտեմ, չեմ  կարող ասել: Բայց չեմ ուզում ու կողմնակից չեմ  առանձին պատգամավորների մեղադրել իրենց զավակների պահվածքի համար...

-Որովհետեւ հայրերը պատասխանատու չե՞ն իրենց զավակների արարքների համար:

-Ոչ: Որովհետեւ մինչեւ վերջ չեն բացահայտվում ու պարզաբանվում նման դեպքերը: Իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ իրավապահ համակարգն արդյունավետ գործի:

-Արամ Մանուկյանի կուսակցության` ՀՀՇ-ի  ղեկավարման տարիներին  ծեծ ու ջարդի պակաս չի  զգացվել: Դաշնակցությունն էլ ՀՀՇ-ի ղեկավարման շրջանում տուժողի կարգավիճակում է հայտնվել: ՀԱԿ-ը մոռացե՞լ է, թե իր ժամանակ ինչպես էին ծեծում պատգամավորներին:

-Ես չգիտեմ`իրենք ինչ են մոռացել, ինչ չեն մոռացել, բայց ՀՅԴ-ը միշտ հանդես է եկել այն դիրքերից, որ բռնությունը երկրում չպետք է տեղ գտնի, հատկապես ներքին կյանքում: Այսօր մենք համախմբված ուժերով պետք է դուրս գանք այս վիճակից, ոչ թե մեկը մյուսի վրա կեղտ բռնի ու դրանով շարժվի:

Հ. Գ. ՀՅԴ-ը 2003-2009 թթ-ին կոալիցիայի մաս էր: Միգուցե  ժամանակին կոալիցիայի անդամ լինելն է  կաշկանդում  ՀՅԴ պատգամավորին  օբյեկտիվ գնահատական հնչեցնել այդ տարիներին  կատարված բռնությունները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում