ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԺՎԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՅՍՕՐՎԱ ՄԹՆՈԼՈ

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԺՎԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՅՍՕՐՎԱ ՄԹՆՈԼՈՐՏԸ»


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «այլընտրանքը»`ԲՀԿ-ն  եւ ընդդիմությունը, բացառությամբ ՀՅԴ-ի, բոյկոտեցին  արտահերթ նիստը վերջերս ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու իբրեւ որոշ ազատամարտիկների վրա հարձակումների պատճառով, որոնք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համարեց «բեսպրեդել»:

Ընդդիմության ու այլընտրանքի ներկայացուցիչներին ցանկանում ենք հիշեցնել, որ նման «բեսպրեդելների», ցավոք, ականատես ենք եղել նաեւ տարիներ առաջ, ավելի կոնկրետ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, սակայն ԱԺ նիստը բոյկոտելու նախաձեռնությամբ խորհրդարանում ներկայացված ուժերը, որոնք, ԱԺ-ի նախկին գումարումներում ընդգրկված էին, երբեւէ նման նախաձեռնությամբ հանդես չէին գալիս: Ընդ որում` «բեսպրեդելը» դրսեւորվում էր ոչ միայն պատգամավորին (1996 թ-ի սեպտեմբերի 26-ի ծեծ ու ջարդը, 2003 թվականի փետրվարի 4-ին դանակահարեցին  Հայկ Բաբուխանյանին, 2004 թվականի ապրիլին Ազգային միաբանության կուսակցության պատգամավորների վրա հարձակումը), այլեւ հասարակական քաղաքական գործիչներին. (2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանվեց Պողոս Պողոսյանը), մամուլի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելով (2007-ին դաժան ծեծի էր ենթարկել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը):

«Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն «Իրավունքի» հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու նախկինում արտահերթ նիստը  բոյկոտելու նախաձեռնությամբ հանդես չէին գալիս ընդդիմադիրները, ասաց. «Ես 2007թ-ին չեմ եղել ոչ ԱԺ-ում,  ոչ էլ գիտեմ, թե ինչ մթնոլորտ  էր տիրում: Համարում եմ, որ եթե չեն դատապարտել, սխալ են արել: Պետք  է այս նույն գործընթացը լիներ:  Միգուցե այն ժամանակ բոլոր մեղավորները չեն պատժվել, ձեւավորվել է այսօրվա մթնոլորտը»:

«Ժառանգություն խմբակցության պատգամավորը կարծում է, որ բոլոր վատ սովորույթները մենք պետք է փոխենք, ձեվավորենք օրենքը հարգող երկիր: «Այն սխալները, որոնք ժամանակին արվել են եւ չեն դատապարտվել, պետք է դաս լինի մեզ, որ հիմա նման սխալներ չանենք»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում