ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն, ՕԵԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն, ՕԵԿ-Ն ՈՒ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ


Ընդդիմության արտը խախուտ, մահանան` Արամ Մանուկյանին ու իբրեւ մի քանի ազատամարտիկների ծեծի ենթարկելը: Ինչպես հայտնի է, այսօր հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց ՀՅԴ խմբակցության առաջարկով: Մինչ այդ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, պատճառաբանելով նախորդ շաբաթ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւ մի քանի ազատամարտիկների (նրանց մի մասը պնդում է, որ ծեծ չի եղել եւ բողոք չունեն) ծեծի ենթարկելու հանգամանքը, բոյկոտեցին քվեարկությունը: Ինչ խոսք, տեղի ունեցածը բոլորովին էլ հաճելի չէ, սակայն վերը նշված խմբակցությունները կամ հիշողության կորուստ ունեն, կամ էլ մի լավ առիթ էր պետք արտահերթ նիստերից թռնելու եւ  անձնական հարցերով զբաղվելու համար: Եթե այդքան սրտացավ էին, ինչպես  փորձում են ներկայանալ  հանրությանը, ապա ինչո՞ւ հենց ԱԺ-ում եւ դրանից դուրս այլ պատգամավորների հետ տեղի ունեցած դիպվածների պատճառով այսչափ գլուխ չէին բարձրացնում: Եթե կան հիշողության հետ խնդիրներ, ապա հիշեցնենք. հենց այս տարի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, տաքսիով երթեւեկելիս, անհայտ այլ մեքենայի կողմից ենթարկվում է ավտովթարի եւ ոտքի կոտրվածք ստանալով` երկար ժամանակ բացակայում էր նիստերից: ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը ծեծի էր ենթարկել ոմն քաղաքացու, ինչի հետ կապված` հարուցվել է քրեական գործ: Կրկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդին այս տարի մի քաղաքացու առեւանգել եւ ծեծի էր ենթարկել, այնուհետ անհայտ ճանապարհի բանուկ հատվածում դուրս նետել մեքենայից: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մեքենայից անհետացել էին կուսակցական փաստաթղթերը, դե իսկ ամենաթարմ իրադարձությունն իհարկե վերջերս պատգամավորներ Ֆարմանյան եւ Զուրաբյան ձեռնամարտն էր, որն անգամ անտեսվեց ըննդիմադիր ու այլընտրանքային պատգամավորների կողմից: Տեղին է հիշեցնել նաեւ, թե ինչեր էին  կատարվում այն տարիներին, երբ իշխանության գլխին էին ՀՀՇ-ականները, այդ թվում նաեւ Արամ Մանուկյանը, որոնց օրոք ընդդիմադիր պատգամավորներին հենց Ազգային ժողովում ծեծի էին ենթարկում եւ դրա համար որեւէ քրեական գործ չէր հարուցվում: Կամ ինչպես էին նույն այդ ժամանակվա ընդդիմադիրների վրա մահափորձ կատարում, եթե որեւէ մեկը փորձեր իրենց թանին թթու ասել: Բա ինչո՞ւ մեր կողմից վերոնշյալ իրադարձությունները ԱԺ-ների կողմից չդատապարտվեցին կամ նիստերը չընդհատվեցին, չբոյկոտվեցին: Սրանք հավանաբար տիկին Զոհրաբյանի բնորոշմամբ «բեզպրեդելներ» չէին, թե Արամ Մանուկյանի հետ կատարվածը «բեզպրեդել» է, քանի որ այդպես է պետք քաղաքական նպատակներից ելնելով: Սա, ինչպես ժողովուրդը կասեր, ընդամենը մահանա է, որը, ըստ դիտորդների, կարող է ունենալ մի քանի պատճառներ.

1. Ոչ իշխանական ուժերը պարզապես խայտառակ ձախողումներ են գրանցել յուրաքանչյուր ոլորտում, սկսած արտաքինից, վերջացրած երկրի ներքին հարցերով, երբ հանրահավաքներին քիչ մարդ է գալիս: Ակնհայտ նկատելի է դառնում, որ եռյակային հանրահավաքները գնալով նվազում են եւ անգամ նրանց լիդերները դրանց լուրջ չեն վերաբերվում եւ չեն մասնակցում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գերազանց արտաքին քաղաքական հաջողություններից հետո, ընդդիմության սնանկությունը ավելի ցայտուն դարձավ: Սա, իհարկե, դժվար է մարսել:

2. Մոտենում է Ամանորը, ազգընտիրներից շատերը չեն ցանկանում աշխատել, հարցեր քննարկել, լուծել, ելույթներ ունենալ, ուղեղներն աշխատացնել: Դե, վերոնշյալ միջադեպերն էլ լավ առիթ են բոյկոտի համար, որպեսզի գնան ու զբաղվեն իրենց անձնական հարցերով, կազմակերպեն իրենց հանգիստը դուբայներում, իսպանիաներում, եգիպտոսներում  կամ լավագույն դեպքում` ծաղկաձորներում:

3. Հավանական է, որ բոյկոտը կազմակերպված եւ համաձայնեցված լինի իշխանությունների հետ, որպեսզի արագ ընթանան եւ ընդունվեն այն օրենքները, որոնք դրված են օրակարգում, որպեսզի մի արտահերթ էլ չգումարեն արտահերթի հարցերը սպառելու համար:

4. Եվ վերջապես վերջին եւ թերեւս ամենահավանական վարկածն այն է, որ այս դիպվածների թելը տանում է դեպի ընդդիմության ճամբար: Այսինքն, կազմակերպվեցին ծեծեր, միջադեպեր, որպեսզի շահարկման թեմա ունենան, քանի որ այդպիսիներն արդեն վերջացել են, իսկ իրենց մասին մեկ անգամ հիշեցնելու   շատ լավ առիթ էր` կազմակերպել ծեծեր, կամ հարձակումներ:

Սրանք ընդամենը վարկածներ են, իսկ ապագան եւ քննչական մարմինները ցույց կտան, թե ով ում եւ ինչի համար է ծեծի ենթարկել:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում