ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ  ԳՅՈՒՂԵՐԸ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ


Սահմանամերձ գյուղի բնակիչներին աջակցելու  եւ ուշադրության կենտրոնում պահելու համար ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հինգ տարի առաջ կենտրոնի ուսանողների եւ «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ` սկսեց իրականացնել  «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրը: Ծրագիրն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնց շնորհիվ էլ ընդլայնել է իր տարածման շրջանակները: Բացի սահմանամերձ գյուղի անապահով ընտանիքներից, ծրագրի կազմակերպիչներն  այցելում են նաեւ տեղի մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաեւ զորամասեր:Յուրաքանչյուրտարի`Ամանորի նախօրեին տաք հագուստների եւ սննդի կապոցներով ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներն այցելում  են սահմանում բնակվող ընտանիքներին`ոչ միայն նյութապես օգնելու, այլեւ ասելու, որ այստեղ` սահմանում նրանք միայնակ չեն:

Այս տարի ծրագիրն  այցելեց Գեղարքունիքի մարզի Վահան գյուղ, որը համարվում է Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասը:  ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտների միավորման եւ կապի բաժնի ղեկավար ԱԶԱ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻ խոսքով`սահմանամերձ գյուղի բնակիչները միշտ պետք է զգան եւ տեսնեն, որ իրենք միայնակ չեն. «Պետք է վերջ դնենք այն գարշելի երեւույթին, որը կոչվում է անտարբերություն: Անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք այն պարզ ճշմարտությունը, որ Երեւանն ու Հայաստանը սկսվում են սահմանամերձ գյուղից»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա.Շահազիզյանը:

Վահան գյուղից այս անգամ աջակցություն ստացան 12 ընտանիքներ. «Վահանի համայնքապետի հետ  գյուղից ընտրվեցին են 12 ընտանիքներ, որոնք ստացան թե՛ հագուստ, թե՛ սնունդ: Այսպիսի այցելություններ պետք է կատարվեն ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ: Հուսով եմ` կունենանք ավելի շատ աջակիցներ եւ մեր այցելությունները հաճախակի կդարձնենք: Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ուշադրության կենտրոնում լինեն»,- ավելացրեց Ազա Շահազիզյանը:

Նախ` ծրագրի կազմակերպիչները  եղան  հյուսիսարեւելյան սահմանին տեղակայված ՊԲ N զորամասում` ծանոթացան զինվորների  առօրյային, զրուցեցին նրանց հետ եւ զորամասի ակումբին  նվիրեցին 80-ից ավելի գրականություն: Իսկ վերջում ռազմահայրենասիրական երգով հրաժեշտ տվեցին զինվորներին`բարի ծառայություն մաղթելով նրանց:

Վահան գյուղի միակ մանկապարտեզում սովորում է 43 երեխա, նրանք   մայրաքաղաքից ժամանած հյուրերին դիմավորեցին իրենց ուրախ երգ ու պարով: Հյուրերն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել մանուկների համար: Հեքիաթի հերոսները մանկական ներկայացումներով ու  երգերով իսկական տոնի  վերածեցին նրանց օրը, իսկ վերջում ժամանեց Ձմեռ պապը` իր  նվերներով: Մանկապարտեզի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին` նկատեց. «Սահմանում ապրող մարդկանց պետք է միայն ուշադրություն: Այսպիսի այցելություններն ուրախություն են պատճաում ոչ միայն մեզ, այլեւ մեր փոքրիկներին: Մայրաքաղաքում ուրիշ է, այնտեղ ամեն օր կարելի է տեսնել հեքիաթի հերոսների, իսկ մեզ մոտ փոքրիկները չունեն այդ հնարավորությունը: Չկա ավելի հրաշալի բան, քան տեսնել ժպտացող այսքան մանուկների»:

Այս տարի ծրագրին միացել են նաև Վարսահարդարման և դիմահարդարման կենտրոնի 4 աշխատակիցներ, ովքեր գյուղապետարանում նախապես պատրաստած տարածքում մոտ 2 տասնյակ գյուղացիների կարողացան օգտակար լինել իրենց մասնագիտական միջամտությամբ. «Որքան էլ կենցաղում խիտ ու առատ լինեն հոգսերը, խոհանոցային անելիքները, պետք  չէ մոռանալ արտաքին գեղեցկության մասին, հատկապես, երբ առջևում Ամանորյա տոներն են, և գեղեցիկ սանրվածքներն ու կտրվածքները`անհրաժեշտություն» - նշում է թիմի ղեկավար ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ինչպես նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի նախաձեռնությամբ Վահան գյուղում ծառայող պայմանագրային զինծառայողների ընտանիքներն ստացան համակարգիչներ եւ գեղարվեստական գրականություն. «Այսօր Հայաստանի  սահմանների անառիկությունը պահում են մեր զինվորները, այսպիսի յուրաքանչյուր այցելություն, զրույց, քննարկում ոգեւորում է նրանց: Գիտե՞ք, թե զինվորների համար ինչքան ոգեւորող է այն փաստը, որ իրենք սահմանում են, իսկ այստեղ` թիկունքում կանգնած են այսքան հավատարիմ ու հայրենասեր երիտասարդներ: Ուրախ եմ, որ սահմանամերձ գյուղերն այս երիտասարդների ուշադրության կենտրոնում են»,-ընդգծեց Վահան գյուղի գյուղապետ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼՅԱՆԸ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում