ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ. «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ 2014»-Ը ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ. «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ 2014»-Ը ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ Է

 

Քիչ առաջ ավարտվեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ` արժանանալով Գրան պրիի: Ի դեպ, «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում, թեպետ Հայաստանը գտնվում էր լավագույն 15-ի մեջ, սակայն, ցավոք, հնգյակում չընդգրկվեց: Արդյունքում «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսին արժանացավ Պորտուգալիան ներկայացնող մասնակիցը` ՖԻԼԻՊԱ ԼԱԶԱՐՈՆ: Իսկ Միսսերի մեջ լավագույն հնգյակում էին Անդորրան, Իսպանիան,Ռուանդան եւ Սուրինամը:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միսս եւ Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը:

Հիշեցնենք նաեւ, որ «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային մրցույթը ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն է ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց ու աղջիկներին: Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր: Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: Ուշագրավ է այն, որ կան երկրներ, որոնք  ընտրում են իրենց մասնակցին եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ, ամենակարեւորը` այս մրցույթում հաղթող ճանաչված «Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը» եւ «Միսս Ֆեյսբուք Տիեզերքը» կստանան համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ ունենալու հնարավորություն: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում