«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ...»

 

Ազատամարտիկներն այսօր  հավաքվել են Եռաբլուրում եւ անդրադարձել վերջին օրերին իրենց վրա տեղի ունեցած հարձակումներին: Մինչ ելույթներով հանդես գալը, արցախյան ազատամարտի մասնակիցները ծաղիկներ դրեցին իրենց զոհված ընկերների շիրիմներին:  Ազատամարտիկների հավաքին մասնակցել է նաեւ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով «Իրավունքի» հետ զրույցում  ասաց, որ իր ելույթում հիշել է կեղտոտ համասեռամոլներին ու մանիկյուր քսած տղաներին, որոնք  արցախյան պատերազմի տարիներին թալանով էին զբաղված, իսկ նվիրյալները մարտնչում էին Արցախի ազատագրման համար:

Արա Խուդավերդյանից հետաքրքրվեցինք` արդյոք ճիշտ է համարում  Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի` ոստիկանություն չդիմելը: «Իրավապահներին չեն դիմել, քանի որ վստահություն չկա իրավական համակարգի նկատմամբ: Ես էլ, դուք էլ կարծում եմ էդպես կվարվեինք Ռազմիկի ու Մանվելի փոխարեն: Աչքը տեսածից է վախենում: Հիշեք Վոլոդյա Ավետիսյանին ինչ արեցին»,- ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը:

Անդրադառնալով  ազատամարտիկների հասցեին հնչող այն  քննադատություններին, թե նրանք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ջոկատի հրամանատար համաձայն է այդ կարծիքին, բայց չէ՞ որ արցախյան ազատամարտի տարիներին ազատամարտիկը ռազմաքաղաքական իրավիճակում հայտնվեց  ու մեր ժողովրդին հաղթանակ բերեց: «Ազատամարտիկը չպետք է մասնակցի որեւէ քաղաքական ինտրիգների, բայց դրա համար պետությունը ազատամարտիկի դերը պետք է բարձրացներ, տեղ տար նրան, լուծեր նրա սոցիալ-տնտեսական խնդիրները: Իտալիայում մարդիկ թքած ունեն, թե ով է իրենց երկրի ղեկավարը: Իտալացիները պահանջում են, որ Իտալիայի քաղաքական գործիչներն աշխատեն հանուն ժողովրդի: Նույնը կցանկանայի մեզ մոտ տեսնել»,- համեմատություն անցկացրեց ազատամարտիկը:

«Իրավունքը» զրուցեց նաեւ ազատամարտիկ, «Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների  կազմակերպության  նախագահ, Իշխան Սարգսյանի հետ, ով եւս համակարծիք է Արա Խուդավերդյանի հետ. ազատամարտիկները  չպետք  է զբաղվի քաղաքականությամբ, ստեղծեն միավորումներ: Ազատամարտիկները պետք է միասնական լինեն: Ես ինքս երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել: Արցախյան ազատամարտի մասնակիցները պետք  է զբաղվեն երկրի խնդիրներով, բայց ոչ քաղաքականությամբ:

Իշխան Սարգսյանը թեեւ  այսօր Եռաբլուրում չի եղել առողջական խնդիրների պատճառով, բայց  չի բացառվում`, որ միանա նրանց` նայած թե  այս գործընթացն ինչ զարգացում կունենա: «Եթե ազատամարտիկների նկատմամբ որսը շարունակվեց, ես կմիանամ նրանց»:

Անդրադառնալով ազատամարտիկների  վրա կատարված հարձակումներին` Իշխան Սարգսյանը դա համարեց լկտիություն ու սրիկայություն`անկախ ամեն ինչից: Ցանկացած տեսակետ կարելի է  հայտնել քաղաքակիրթ ձեւով: «Վերջերս ծեծելով սպանեցին ազատամարտիկ Վարդանին: Ամեն ինչ կարծում եմ էդտեղից սկսվեց: Եթե բոլորը ոտքի կանգնեին, ծեծող-սպանողների ականջները կտրեին, մի քանիսի համար դա լավ դաս կլիներ»,- եզրափակեց Իշխան  Սարգսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում