12 - 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ
Արխիվ 12-1612 - 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ
ԽՈՅ- Այս շաբաթ կլուծեք ձեր անձնական պրոբլեմները: Իսկ եթե երբեւիցե դավաճանել եք ձեր "կեսին", ապա հենց հիմա դա կարող է բացահայտվել: Խորհուրդ է տրվում լինել շատ զգույշ եւ ուշադիր: Սկսած հինգշաբթի օրվանիցª սպասեք նոր եւ խոստումնալից համագործակցության առաջարկի: Անձնական կյանքն էլ հունի մեջ կընկնի:
ՑՈՒԼ- Նոր գործը, որ կսկսեք շաբաթվա սկզբում, հավանության չի արժանանա ո՜չ ղեկավարության, ո՜չ գործընկերների, ո՜չ էլ հովանավորների կողմից: Այդ դեպքում արժե՞ սկսել: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են առաջանալ խնդիրներª կապված ձեր առողջության կամ ֆինանսների հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Պատրաստվեք զանազան անսպասելի իրավիճակների (ոչ այնքան հաճելի)ª Առաջին հերթին կապված ձեր գործնական պարտականությունների հետ: Շատ դժվար կնթանան ձեր գործերը, եթե ձեր գործընկերները հակառակ սեռի ներկայացուցիչներ են: Շաբաթվա երկրորդ կեսին վստահորեն կարող եք նախաձեռնել մի նոր գործ:
ԽԵՑԳԵՏԻՆ- Արժե որոշ ժամանակ մոռանալ գործերի մասին եւ սիրելի մարդու հետ ուղեւորվել հեռավոր երկրներ: Գործերը հաջող չեն ընթանա շաբաթվա սկզբում, իսկ սիրելի մարդը ուշադրություն կպահանջի: Շաբաթվա երկրորդ կեսն էլ լավ ձեւով չի դասավորվի. շատ կլինեն անսպասելի իրավիճակներª կապված ձեր կարիերայի հետ:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա առաջին կեսին: Զգուշացեք սթրեսներից, չար մարդկանցից, ֆինանսական կեղծիքներից եւ այն ամենից, ինչը կարող է բարդացնել ձեր կյանքը: Խորհուրդ չի տրվո ւմ օգտագործել ոգելից խմիչք. Հագուստն էլ պետք է տաք լինի:
ԿՈՒՅՍ- Եթե տղամարդ եք, շաբաթվա սկզբում զգուշացեք ընտանեկան վեճերից: Ձեր կնոջ դժգոհության պատճառը կարող է լինել անուշադրությունը: Այնպես որ, աշխատեք կատարել ձեր խոստումները: Իսկ թող զշանան աշխատանքային բախումից, որի իսկական պատճառի մասին այդպես էլ չեք իմանա:
ԿՇԵՌՔ- Շաբաթվա առաջին օրերը կնմանվեն տոների: Զվարճանալիսª չմոռանաք երեխաների մասին: Նրանց հիմա շատ է պետք ձեր ուշադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսը հոգսեր կբ երի ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում: Այս օրերին ստիպված կլինեք շատ աշխատելª չակնկալելով ոչ մի պարգեւ:
ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք երեքշաբթի օրը կատարվող իրադարձությունների նկատմամբ. դրանք կպարզեն իրադրությունը, եւ իսկապես մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը: Մինչեւ եկող տարի դուք կարող եք հարստանալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթը հաջող չի սկսվի: Ամենածանր օրը երեքշաբթին է: Այդ օրը ձեր տաղանդավոր մտահղացումներն անգամ կձա խողվեն, դժգոհ կլինեք նաեւ հանդիպումների արդյունքից: Շաբաթվա երկրորդ կեսը խոստանում է շահութաբեր լինել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Այնքան էլ հաջող շաբաթ չէ, մանավանդ, դրա առաջին կեսը: Շատ անհաջող օրեր են խոշոր բիզնեսի, խոշոր դրամա գործարքների եւ գնումների համար: Արդեն երկուշաբթի դուք կարող եք հանդիպել անսպասելի խոչընդոտների:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբի ընտանեկան անհաջողությունների, հիմնական պատճառը ֆինանսական խնդիրները կլինեն: Ո՞ւմ դուր կգա, եթե կինը կամ ամուսինը ծախսի դառը քրտինքով հավաքած փողերը, Իսկ դա հիմա շատ հնարավոր է: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի ինտելեկտուալ առումով:
ՁԿՆԵՐ- Այս շաբաթը ձեզ հաջողություն կբերի սիրո մեջ: Եթե դուք կին եք, ապա տղամարդիկ դժվար թե կարողանան ձեր կողքով անտարբեր անցնել: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց մոտ առաջին պլան կմղվեն հարաբերությունները գործընկերների հետ:

