Ի՞ՆՉ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Մայրաքաղաքում օրեցօր ավելանում են տարբեր քանդակներ եւ հուշարձաններ: Դրանցից շատերի տեղադրման վայրը մարդկանց մոտ զարմանք, իսկ հետո անպատասխան հարցեր է առաջացնում, թե ի՞նչ կարգով եւ սկզբունքներով է տվյալ արձանը հայտնվել այս կամ այն վայրում: Որպես օրինակ բերենք Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի արձանը, որը բազմաթիվ վայրեր "դեգերելուց" հետո հայտնվեց "Հագուստի աշխարհ" խանութի ցուցափեղկի ուղիղ դիմաց: Այնպիսի տպավորություն է, որ արձանն ստեղծվել է հենց խանութի ցուցափեղկը զարդարելու համար:

Նմանօրինակ քանդակները շատ են, որոնք կամ այնպիսի վայրում են տեղադրվում, որ մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելու փոխարեն վնասում են, կամ էլ` այնքան հեռու են տեղադրում հուշարձանը, որ միայն հեռվից կարելի է տեսնել` օրինակ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Ռոդենի քանդակը: Ինչեւէ, մինչ համապատասխան մարմինները կփնտրեն եւ կգտնեն լավագույն տարբերակը, "Իրավունքը" փորձեց քանդակագործներից պարզել, թե արդյոք կա՞ քանդակների եւ հուշարձանների տեղադրման հատուկ հայեցակարգ:

"ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է"

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդկագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ.
- Այսօր մեզանում կա՞ որեւէ բանի հայեցակարգ, այդ շենքերը, որ տարբեր վայրերում կառուցում են, ունե՞ն հայեցակարգ: Ասենք` հանկարծ մարդկանց պատուհանի առջեւ վեր է բարձրանում հսկայական շենք, բա սա օրինակա՞ն է: Ահա այսպես էլ քանդակներն են տեղադրվում, քանի որ այսօր պետությունը քանդակների պատվերներ չի տալիս, եւ այդ ամենը մասնավոր մարդկանց ձեռքում է: Մասնավորներն էլ կարող է պատվեր տան ու որոշեն, թե այն որտեղ տեղադրվի: Իհարկե, Երեւանի քաղաքապետարանում գոյություն ունի քաղաքում տեղադրվող քանդակների գեղարվեստական խորհուրդ, որի անդամներից մեկն էլ ես եմ: Խորհրդի որոշմամբ էլ հստակեցվում է քանդակի տեղադրման վայրը: Չնայած միշտ չէ, որ քանդակների տեղադրման հայեցակարգը  պահպանվում է, նայած, թե ինչ քանդակ է այն: Կան որոշումներ, որոնք չեն մտնում քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդ: Ամեն դեպքում` խորհրդին դիմելը ճիշտ է, քանի որ ներգրավված են մասնագետներ: Ոչ բոլոր դեպքերում է, որ խորհուրդն իրավասու է իրականացնել գործառույթներ: Այժմ ես աշխատում եմ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա, երկու անգամ ներկայացրել եմ գեղարվեստական խորհրդին, որտեղ ասել են, որ քանդակի տեղադրման համար այնպիսի վայր ընտրեմ, որպեսզի մեքենաների շարժ չլինի, մարդիկ կարողանան մոտենալ, ծաղիկներ դնել:

"ԿԱՐԻՔ ԿԱ ԱՐԺԵՔԱՎՈՐ
ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ՔԱՆԴԱԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ"


Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
- Խորհրդային Միության տարիներին կար ինչ-որ ձեւաչափ, ըստ որի էլ քանդակը տեղադրվում էր համապատասխան վայրում: Միության փլուզումից հետո եւ անկախության սկզբնական շրջանում այդ խնդիրը կարգավորվում էր անհատական մոտեցումներով: Որովհետեւ միջոցներ չկային քանդակ պատվիրելու եւ դրա հետ մեկտեղ կարգ սահմանելու համար, որի համաձայն էլ այն տեղադրվեր որեւէ վայրում: Քանի որ այսօր ավելի կայուն իրավիճակ է, եւ համայնքները կարողանում են նմանատիպ աշխատանքներ պատվիրել, ուստի խնդիր կա կարգ սահմանելու: Ամեն ինչ պետք է կանոնակարգել, ոլորտին առնչվող խնդիրները չեն լուծվում անընդհատ այստեղ ու այնտեղ քանդակներ տեղադրելով: Կարիք կա արժեքավոր ու որակյալ քանդակներ ստեղծել ու տեղադրել համապատասխան վայրերում: Անհրաժեշտ է համընդհանուր կարգ սահմանել եւ հիմնվել դրա վրա: Գյումրիում այսպիսի կարգ արդեն կիրառում ենք, որը երկար աշխատանքից հետո ստացել է իր առաջին ավարտական տեսքը: Ի դեպ, այդ կարգը ներկայացվել է համացանցում եւ շուտով կհրավիրվեն համապատասխան մասնագետներ` ավելի լայն քննարկումների համար: Կարգ սահմանելու խնդիրը մեզանում պետք է դառնա արդիական, սա մեկ-երկու օրվա կամ տարվա խնդիր չէ, գործընթացը պահանջում է ամենօրյա, երկարաժամկետ աշխատանք:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում