ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Արխիվ 12-16

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ"
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է


1988 թվականի ավերիչ երկրաշարժից, երբ փլվեց Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տունը, միայն կանգուն մնաց այն պատը, որի վրա գտնվում էր գեղանկարիչ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "Հայաստան" որմնանկարը: Չնայած պատը կանգուն էր մնացել, որոշ չափով որմնանկարը վնասվել էր: Այսօր արդեն պետական բյուջեի միջոցներով եւ "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից ավարտվել է հանրապետական նշանակություն ունեցող որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնման վերջնական արդյունքը գոհացրել է Մինաս Ավետիսյանի որդուն` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ով "Իրավունքի" հետ զրույցում փաստեց. "Կարող էինք ամբողջությամբ վերականգնել որմնանկարը, սակայն կան նորմատիվներ, որոնց հետեւել ենք: Որմնանկարում միայն վերջին կերպարն է ամբողջությամբ վերականգնվել",- շեշտեց Ա. Ավետիսյանը եւ ավելացրեց. "Մինաս Ավետիսյանի 12 որմնանկարներից 2-ը կորցրինք երկրաշարժի ժամանակ: Մնացել է 10-ը, որոնցից 2-ը կառավարությունում են,  2-ը` օդանավակայանում, իսկ  6-ը` Շիրակի մարզում":
Մինաս Ավետիսյանի "Հայաստան" որմնանկարն ստեղծվել է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական, մեխանիկական ազդեցությունների հետեւանքով  որմնանկարի սվաղաշերտերը տեղաշարժվել էին, ներկի շերտերը քայքայվել եւ առաջացել էր տարանջատված, դատարկ հատվածներ: Որմնանկարի պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով վերջին 20 տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ: Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի ղեկավարությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում