ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Մոտ տասն օր առաջ Կոտայքի մարզի դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել հայաստանյան եւս մեկ համայնքապետի, այս անգամª Գառնու գյուղապետին: Դատախազության կարծիքով. "Աշոտ Վարդանյանը, դրսեւորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Ինչպես նաեւª Վարդանյանը դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկելª կանխելու գյուղի "Գառնու ձոր" տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթումը: Վարդանյանը նաեւ նույն գյուղի բնակչին համայնքի սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու եւ նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալովª խաբեությամբ նրանից վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն":
Ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքները, թե ոչ` հարցով սկսեցինք մեր զրույցը Աշոտ Վարդանյանի փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.
- Իմ պաշտպանյալը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ խարդախության մեջ: Հիմա հերթով ասեմ. ըստ մեղադրանքներից մեկի` իբր գյուղապետի բարեկամը, որը ունեցել գազալցակայան, բենզալցակայան, Վարդանյանը հովանավորություն է իրականացրել, ազատել կամ չի գանձել հարկերը: Կառավարության որոշմամբ` գազալցակայանների տեղական հարկեր սկսել են վճարել 2013թվականից, իսկ գործում ներառել են նաեւ 2012թվականը: Այսինքն` 2012թվականի հարյուր հիսուն հազար դրամը այստեղ միանգամայն անհիմն է: Ինչ վերաբերում 2013 եւ 2014 թվականների գումարներին, ապա բնականաբար, այդ գումարները վճարված են:
Հաջորդ մեղադրանքը նրանում է, որ իբր "Գառնու ձոր" տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը չի կասեցրել եւ հողատարածքի ինքնակամ զավթում է արել պաշտպանյալս: Սակայն իրականում Վարդանյանը դիտողություն է արել գյուղացուն` ապօրինի շինության համար եւ վարչական պատասխանատվության է ենթարկել 200 հազար դրամի չափով:
Հաջորդ մեղադրանքի համաձայն, իբր պաշտպանյալս իր բարեկամից ինը հարյուր եվրո է վերցրել` շինարարություն տրամադրելու համար, սակայն չի իրականացրել խոստումը: Նշեմ, սակայն, ժամանակի ընթացքում, վերոնշյալ անձը հերքել է այդ փաստը: Բայց արի ու տես, մեկ է` մեղադրանք առաջադրել են: Երբ ես ծանոթացա մեղադրանքին, հասկացա, որ չափազանց շատ են դուրս եկել քրեական հարթությունից, եւ հաշվի չեն առել իմ պաշտպանյալի մաքուր կենսագրությունը, ով բազմաթիվ պարգեւատրումների եւ խրախուսանքների է արժանացել: Եվ ո՞նց են կարողանում նման մարդուն այսպիսի մեղադրանքներ առաջադրել եւ քարկոծել: Կարծում եմ` այդ երեւույթի հիմքը պետք է փնտրել այլ տեղ, բայց ոչ երբեւէ Քրեական օրենսգրքում: Այսինքնª պաշտպանյալս երեք հոդվածներով էլ իրեն մեղավոր չի ճանաչում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում