ՇՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԳՆԴԱԿԻ՞Ն ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ
Երեկ առավոտյան ժամը 8:45 սահմաններում կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբª վնասելով պատուհանը: Թե որն է պատճառը ու արդյոք կապվա՞ծ է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ, փորձեցինք պարզել Թամարա Յայլոյանից, ով մասնավորապես ասաց.
- Ուզում եմ հավատալ, որ դիտավորություն չկա, բայց նաեւ չեմ բացառում: Այս պահին ոստիկանները մեր տանն են, կարծում եմª անզգուշության հետեւանք է: Համոզված եմ, որ իրավապահները արագ կբացահայտեն կատարվածը: Նշենք, որ ըստ Գյումրիում տարածված լուրերի, Գյումրու քաղաքապետարանը այս օրերին շների վնասազերծում է իրականացրել, եւ հնարավոր է, որ հենց այդ կրակոցներն են պատահաբար հասել փաստաբանի տան պատուհանին: Մեզ հետ զրույցում տիկին Յայլոյանը անդրադառնալով տարածված լուրերին` ասաց. "Մեր տան պատուհանները գետնից բարձր են, սակայն ինչ ասեմ` հնարավոր է նաեւ դրա հետեւանքով լինի":