ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԸ 16-ԱՄՅԱ ԱՇԱԿԵՐՏՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԷՐ

Արխիվ 12-16

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԸ
16-ԱՄՅԱ ԱՇԱԿԵՐՏՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԷՐ


"Իրավունքը" անդրադարձել էր դեկտեմբերի 2-ին Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցած վիճաբանությանը, որն ավարտվել էր դանակահարությամբ: Հիշեցնենք, որ դանակահարվել էր ոչ միայն այդ դպրոցում սովորող Տիգրանը, այլ նաեւ նրա դասընկեր, 17-ամյա Ռոբերտ Պետրոսյանը: Թե, ի վերջո, ինչն էր դանակահարության պատճառը, փորձեցինք պարզել դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանից, որն արդեն հասցրել էր զրուցել աշակերտների հետ եւ տեղեկացել էր կատարվածի մանրամասներին.
-Վեճը, որն ավարտվել է դանակահարությամբ, եղել է մեր դպրոցի աշակերտուհի Անահիտ Ադամյանի պատճառով, ով մեկ տարի է, ինչ սովորում է այստեղ: Ըստ ինձ հասած տեղեկության` իբր, 16-ամյա Անահիտի նկատմամբ աշակերտները նորմալ մոտեցում ցույց չեն տվել, ամեն անգամ տեսնելուց մի բան ասել են: Բայց աղջիկը, ինչպես նրա մայրն է ասել, դրան ուշադրություն չի դարձրել, չի պատասխանել, որ ավելորդ լարվածություն, կռիվ չլինի: Ըստ Անահիտիª Մաքսիմը մեկ տարուց ավել սիրահետել եւ հետապնդել է նրան, ու, իբր տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, նույնիսկ անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել: Անահիտն էլ, իբրեւ այեւս չդիմանալով, զանգել է եղբորը` Նարեկին, ով էլ դանակահարել է աշակերտներիս` Տիգրանին եւ Ռոբերտին: Դեպքի օրն էլ, ինչպես ինձ պատմեց Մաքսիմը (միջադեպի ժամանակ ծեծված աշակերտը- Ի. Ա.), ընդմիջման ժամին խոսակցություն է եղել իր եւ Անահիտի միջեւ, վիրավորանք չի եղել: Բայց ընդմիջման ժամին աղջկա եղբայրը եկել է դպրոց եւ դուրս հրավիրել Մաքսին, Տիգրանին եւ Ռոբերտին` զրուցելու համար: Վերջիններս էլ գնացել են` չիմանալով,  թե ինչ է իրենց սպասվում. մտածել են, որ տղաները եկել են միայն զրուցելու: Սակայն սկսվել է վեճ, քաշքշոց, Մաքսիմին ծեծել են, գցել են գետնին, ինչը ուսմասվարն ու դասղեկը չեն կարողացել կանխել: Եվ Մաքսիմին պաշտպանելու ժամանակ դանակահարվել են Ռոբերտն ու Տիգրանը:
Տիգրանը, ով այժմ դեռ բուժվում է, վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, իսկ Ռոբերտը գոտկային շրջանում:
Ամեն դեպքում Մաքսիմը ժխտում է այդ աղջկան մեկ տարուց ավել պարբերաբար վիրավորելու փաստը, եւ այստեղ նույնիսկ հարց է, թե ում կողմից է եղել անձնական վիրավորանք` աղջկա՞, թե՞ տղայի: Բայց քանի որ ես այնտեղ չեմ եղել, հստակ ոչինչ ասել չեմ կարող:
Չնայած, եթե մեկ տարուց ավել տղան որեւէ աղջկա վիրավորանքներ հասցներ, վարկաբեկեր, ընդհուպ այն աստիճանի, որ աղջիկը ամանչում է, որ գրի, ապա այդ աղջիկը չի՞ ունեցել մեկը, ում հետ կարող էր կիսվել: Որեւէ մեկը չկա, ով կվկայի, որ Մաքսիմը գոնե մի անգամ նրան վարկաբեկել է, նվաստացրել: Չէր կարող տասնվեց16հել. ամբողջ 750 հոգիանոց դպրոցում չկա՞ մեկը, որ տեսած լինի, որ Մաքսիմը գնացել է իրենց դասարան, ավելինª հետապնդել է... Անահիտի ասածները հիմնավորող որեւէ ապացույց, որեւէ փաստ չկա:
Համենայնդեպս` Անահիտը դեպքի օրվանից մինչ օրս դասի չի հաճախում: Դասղեկը զանգել է ծնողներին, մայրն ասել է, որ դուստրն այլեւս մեր դպրոցի չի հաճախելու, բայց փաստաթղթերը դեռ դպրոցից չեն տարել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում