ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

- Խնդրում եմ հնարավորինս թվել այն հիվանդությունները, որոնց վրա եղանակի փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս դեպքում:

 

Հարցին պատասխանել է թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.

- Ամբողջ աշխարհում, ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր առողջ 5-րդ մարդը եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող 2-րդն ունենում են վատ ինքնազգացողություն` կապված եղանակային փոփոխությունների հետ: Ջերմաստիճանի փոփոխությունները կարող են սրացնել մի շարք հիվանդությունների ընթացքը: Դրանցից են հիմնականում` դեպրեսիաները, որոնք ուղեկցվում են քրոնիկական գլխացավերով, ճնշման տատանումներով, ողնաշարի որոշ հիվանդություններ` ռադիկուլոպաթիաները, իշիաս, սպոնդիլոպաթիաներ, միոզիտներ, նեւրալգիաներ, տարբեր բնույթի հոդացավերը` հատկապես ռեւմատոիդ արթրիտի եւ օստեոարթրոզի ժամանակ ուղեկցվող ցավերը:
Ցածր ջերմաստիճանի եւ օդի բարձր խոնավության ժամանակ հիվանդների մոտ հոդերում կարող է առաջանալ այտուցվածություն, որը ճնշելով հարակից նյարդարմատները եւ հյուսվածքները` բերում է ցավի առաջացման: Բացի այդ, օդի բարձր խոնավությունը նպաստում է հոդերում շարժունակության իջեցմանը: Ցուրտ եղանակը բարձրացնում է նաեւ ինսուլտների ռիսկը: Ցածր ջերմաստիճանի պայմաններում արյունը խտանում է, անոթները նեղանում: Տաք եղանակը եւ բարձր ջերմաստիճանը նպաստում է նյարդային բնույթի ցավերի մեղմացմանը, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է գլխացավերը հաճախակի բնույթ կրեն: Տաք կլիմայական պայմաններում մշտապես ապրող մարդիկ ավելի զգայուն են եղանակի աննշան փոփոխություններին:
Տարվա մեջ չկա վատ եղանակ, պարզապես նման հիվանդներին խորհուրդ է տրվում ժամանակին դիմել համապատասխան մասնագետի, կատարել այն բոլոր հետազոտությունները, որոնք կնշանակվեն եւ ստանալ յուրաքանչյուր հիվանդության համարժեք բուժում:

Հարցին պատասխանել է նաեւ հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ.

- Եղանակային փոփոխություններն ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության վրա, այլեւ հոգեկան: Աշնանային եղանակային փոփոխությունները հենց բնության անցումն է ամառվա "տոնական" վիճակից դեպի ձմեռվա` բնության "դեպրեսիվ" վիճակին: Մարդը` որպես բնության մասնիկ նույնպես մասնակցում է այդ փոփոխություններին եւ նույնպես կարող է ունենալ հոգեբանական ճնշվածության վիճակներ: Սովորաբար, աշնանը մենք ունենում ենք դեպրեսիաների եւ այլ հոգեբանական խնդիրների սրվածություն եւ արտահայտում: Իհարկե, այս ամենի դեմ պետք է պայքարել: Գրականությունում դասակարգվում են որպես "սեզոնային դեպրեսիաներ": Որոշ հետազոտողներ այն կապում են արեւի լույսի պակասի հետ եւ նույնիսկ որոշ երկրներում ստեղծված են հատուկ ժամանակաչափով արեւի սպեկտրի լույս արձակող լամպեր, որոնք միանում են ամառային ռեժիմով եւ արեւի լույս արձակում: Սեզոնային դեպրեսիան հաղթահարելու համար խորհուրդ կտամ լինել լավատես, մտածել եւ ծրագրավորել եկող ամառային հանգիստը, ավելի աշխույժ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ լի կյանք վարել... Ակտիվացնել շփումներն ընկերների եւ հարազատների հետ:

Հարցին պատասխանել է նաեւ վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.

- Գոյություն ունեն որոշ ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց բնորոշ է սեզոնայնությունը, երբ տարվա որոշակի եղանակներին նկատվում է տվյալ հիվանդությամբ հիվանդացության աճ: Օրինակ` մեզ բոլորիս հայտնի աղիքային ինֆեկցիաները, որոնց բնորոշ է գարուն-ամառ սեզոնայնությունը կամ, այլ կերպ ասած, տարվա տաք եղանակները, եւ շնչառական ինֆեկցիաները, որոնց բնորոշ է աշուն-ձմեռ սեզոնայնությունը կամ տարվա ցուրտ եղանակները: Պատճառները տարբեր են, օրինակ.
• շոգ եղանակը նպաստավոր պայման է հանդիսանում արտաքին միջավայրում` սննդամթերքում մանրէների աճի եւ կենսագործունեության համար, ինչը դարձնում է այն վտանգավոր,
• շոգ եղանակներին մարդիկ շատ են օգտագործում հեղուկներ (ջուր, հյութ եւ այլն), ինչի արդյունքում փոփոխվում է ստամոքսի PH` թթվայինից դառնալով հիմնային, իսկ բոլորիս հայտնի է, որ ստամոքսահյութի թթվայնությունն ունի ոչ սպեցիֆիկ պաշտպանողական ֆունկցիա:
• Ցուրտ եղանակներին որոշ վիրուսներ կայուն են արտաքին միջավայրում, հետեւաբար, երկար կարող են շրջանառել
• իջնում են մարդու պաշտպանողական հատկությունները
• մարդիկ առավել խմբավորված են լինում եւ տարածքների օդափոխությունը կատարվում է ոչ հաճախակի:
Խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ: Կանխարգելման նպատակով, բացի դեղորայքից, կարելի է օգտագործել  վիտամին C-ով հարուստ սննդամթերք:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում