ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ


Ինչպես հայտնի է, վերջերս շրջանառության մեջ մտած "Ալյուրի հարստացման մասին" օրինագիծը նախատեսում է ալրաղացներում ցորենի ալյուրին ավելացնել վիտամինային, հանքանյութային հավելումներ: Օրենքի կողմնակիցները պնդում են, թե այն արդեն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ, թեեւ փաստ է նաեւ, որ շատերն էլ հրաժարվել են դրանից:
Վեճը հետեւյալն է. նշված ծրագրի նախաձեռնողըª ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը քարոզում է, թե միկրոտարրերով ցորենի այլուրի հարստացումն առողջապահական միջոցառում է եւ նպատակ ունի կանխարգելել միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները: Դա էլ հնարավորություն կտա բարելավել հասարակության առողջությունը: Չնայածª նաեւ խոստովանում են, որ այս առումով դրական միտումներ կնկատվի միայն 3-5 տարի անց: Բայց ահա Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատներ նույնª առողջապահական տեսանկյունից դեմ են օրինագծինª բացատրելով, թե ալյուրին ավելացրած հավելանյութերը վնասակար են օրգանիզմի համար:
Իսկ թե ինչ են մտածում մասնագետները, փորձեցինք պարզել հեղինակավոր բժիշկ-սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով հասարակությանը հուզող այս խնդրինª նախ նշեց, որ ալյուրին խառնվող կոշտ հավելանյութերը, որպես կանոն, չեն կարող օրգանիզմում արագ վերամշակվել, ինչն էլ կհանգեցնի մի շարք խնդիրների. "Հետեւաբար ավելացնելու դեպքում, եթե վիտամինային պարունակությունը եւ սննդային էսթետիկան օրգանիզմի համար անհասանելի են, ապա ոչ մի փոփոխություն հնարավոր չէ ակնկալել: Եթե խառը վիտամիններին խառնվի նաեւ երկաթ եւ այլ ավելցուկներ, միեւնույն է` օրգանիզմը միշտ չէ, որ կարողանում է օգտվել ներմուծվող վիտամիներից: Օրգանիզմը վիտամիններ կարողանում է ընդունել միայն այն դեպքում, երբ միկրոֆլորայի միջոցով այն վերամշակվում է":
Այսինքնª լավագույն դեպքում այլուրին ինչ-որ հավելումներ խառնելը հիմնականում ոչինչ չի տա օրգանիզմին: Լավագույն դեպքում, քանի որ մեր զրուցակիցը բացասական հետեւանքներից էլ է խոսում: Ըստ նրա, եթե օրգանիզմում մետաղներն ավելանում են, ապա կարող են առաջ գալ տարբեր հիվանդություններ: Այսինքնª այն օրգանիզմները, որոնք սովոր են միշտ ընդունել մեր օգտագործած սովորական սպիտակ հացը, վերամշակված եւ հավելանյութերով հացը հիմնականում կընդունեն շատ դժվարությամբ: Այս ամենը կբերի նրան, որ մարդկանց դիմադրողականությունը կընկնի եւ նրանք կհիվանդանան եւ. "Շատերը կհայտնվեն հիվանդանոցում: Սա վերաբերում է նաեւ երեխաներին, քանի որ ոչ ոք չի երաշխավորում, որ մանուկների իմունային համակարգը այդ բոլոր հավելանյութերը կընդունի": Ավելին. պարոն Սարգսյանը կարծում է, որ այս քայլը  ճակատագրական սխալ է, որը մարդկանց կանգնեցրել է տխուր ու անհարմար իրավիճակի առջեւ. "Ինչքան էլ արդարանան, որ ցորենի ալյուրի հարստացումն անվտանգ է օրգանիզմի համար, միեւնույն է` դրանով հարցը չի լուծվում":
Նշենք, որ այս խնդրին արդեն անդրադարձել են մի շարք գիտնականներ եւ գիտական կազմակերպություններ, որոնք նույնպես հայտնել են  իրենց մտահոգությունը, թե ցորենի ալյուրի հարստացումը չի կարող բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, առավել եւս երեխաների օրգանիզմի: Բայց այս դեպքում էլ առաջ է գալիս այն հարցը, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ն ինչո՞ւ է այսքան շահագրգռված մեզ "հարստացված" ցորենի այլուրով կերակրելու հարցում, կամª ինչո՞ւ են մի շարք երկրներ, այդ թվումª զարգացած երկրներ, գնացել այս քայլին: Եվ, կարծես թե, աստիճանաբար այս պատմությունը սկսում է հիշեցնել մեկ այլ հայտնի վեճ, որին նաեւ գիտական աշխարհն է երկար ժամանակ ներգրավված: Խոսքը գենետիկորեն ձեւափոխված մշակաբույսերը կերակրի մեջ օգտագործման մասին է, որն ընդունում եւ իրենց մոտ թույլատրում են մի շարք երկրներ, շատերն էլ նույն համառությամբ մերժում են այն: Ընդ որում, երկու խմբի մեջ էլ կան զարգացած, այդ թվումª միանգամայն պատշաճ մասնագիտական պոտենցիալ ունեցող պետություններ, եւ բոլորն էլ իրենց տեսանկյունն առաջ են տանում նույն մասնագիտական հիմնավորումներով: Հարստացված ալյուրի թեման էլ, կարծես թե սկսում է վերածվել նույն վեճին, եւ այստեղ այն հարցն է առաջ գալիս, որ քանի դեռ գոնե գիտական աշխարհն այս հարցում միակարծիք չէ, այդ ի՞նչն է ստիպել Հայաստանինª գլխապատառ առաջ ընկնել: Չէ՞ որ ժամանակին նույն կերպ, ավելի կոնկրետª նույն քարոզներով լրիվ բացեցինք դռները գենետիկական այդ մշակաբույսերի առաջ, ու մինչեւ հասկացանք, որ Հայաստանում արդեն գրեթե անհնար է գտնել նախկին համուհոտն ունեցող, ասենքª լոլիկն ու վարունգը, արդեն գրեթե հնարավոր չէ բան փոխել: Այսինքն` ի՞նչ, ցորենի հարցով է՞լ են ուզում մեզ վերածել փորձարկվող ճագարների. համենայնդեպս ամենեւին էլ այն մտքին չենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ում գիշերները չեն քնումª Հայաստանի բնակչության առողջական խնդիրների մասին մտահոգությունների պատճառով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում