ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐՆ Է ՀԱՌԵԼ` ՄԵՐ ԱՆՊԱՐՏ ԶԻՆՈՒԺԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
Թույլերը սովորաբար նենգ են ու դավադիր, վախկոտ են ու դարանակալ, ստոր են, ստորաքարշ, քծնող եւ... Եվ այն, որ մարդկային եղկելի այս հատկանիշներով օժտված բարբարոս մի ցեղախումբ` քոսի նման կպած մոլորակի կողին, մե՛զ է պատուհասվել որպես ավարառու հարեւան: Այս էլ որերորդ անգամ իր բարբարոսությամբ ապշեցնում է քաղաքակիրթ մարդկությանը, դառնացնում մեզանից յուրաքանչյուրին, աշխարհասփյուռ ողջ հայությանը:
Այսպիսի դառնություն եւ անանց կսկիծ ապրեցինք, երբ տարիներ առաջ Բուդապեշտում մի եղուկ ենիչերի կացին բարձրացրեց խաղաղ քնով քնած հայ սպայի վրա եւ իր երկրում նզովանքի, խարազանման փոխարեն, մեծարումի, փառաբանության արժանացավ գորշ գայլերի համընդհանուր հրճվանք-ոռնոցի ներքո: Կասկածից վեր է, որ սրանք աուլից աուլ նույն ոհմակային հրճվանքն ունեցան նոյեմբերի 12-ի զորավարժությունների ժամանակ հայկական ռազմական ուղղաթիռի եւ նրա անձնակազմի` երեք հայկազուն բազեների դարանակալ կործանումից: Հարվածեցին ու ճագարի երկչոտությամբ փախան իրենց որջերից: Եվ չուշացավ հատուցման պահը. անկախ կործանված ուղղաթիռի ու զոհվածների վրա տարածքային խիստ հսկողությունից, հայոց զինուժի ընդամենը չորս ընտրյալներ բառացիորեն սատկացրին իրենցից թվով գրեթե կրկնակի ավելի ասկյար-յոլդաշների` գերազանցապես կատարելով անհնարին թվացող առաջադրանքը: Այդ գործողությամբ հայ քաջազունները կրկին ապացուցեցին մեր բանակի ուժն ու հզորությունը, բանակ, որից սարսափահար ու ջախջախված ողնաշարով 1994-ի գարնանը փախան ազերական նախիր-զորագնդերը ու ծունկի գալով, որպես ողորմություն, զինադադար աղերսեցին: Ողորմացինք եւ դեռ ողորմում ենք ու խղճում` հուսալով, որ այս բութ ու խավարամիտ խաշնարած-խաժամուժը, ի վերջո, խելքը գլուխը կհավաքի, ձեռքը ետ կքաշի նախամարդու կացնից ու յաթաղանից, չի հոխորտա, չի վայրահաչի նոր պատերազմի սպառնալիքով, ոչ էլ Ստեփանակերտի օդանավակայանի ուղղությամբ կկլանչի, թե` կտապալի ցանկացած ինքնաթիռի թռիչք եւ վայրէջք, եթե լինեն այդպիսիք: Մինչդեռ այդպիսի թռիչք եղավ հենց նույն պահին` բաշիբոզուկների պիղծ արարքից հետո, երբ Հայոց Զինական ուժի գերագույն գլխավոր հրամանատարն ինքը` Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով ժամանեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: Նրա այդ այցը եւս մեկ ապտակ էր յոլդաշ-ալիեւներին, նրանց ասկյար-կայմակայերին, մամեդօղլուներին, որոնք նույնպես շանսատակ են լինելու, եթե, Աստված ոչ արասցե` մի նոր պատերազմ հրահրեն իրենց անիծյալ արնածարավի ու կույր մոլուցքի թելադրանքով: Նրանք, ի վերջո, պիտի հասկանան, որ հանձին Հայոց Հաղթական բանակի, բացվել է Ագռավաքարի դուռը եւ հայոց Առյուծաձեւ Մհերն է հառել` մեր անպարտ զինուժի կերպարանքով: ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ