ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԳԵՆԴԵՐԱՍՏՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԳԵՆԴԵՐԱՍՏՆԵՐԻՆ

"Հայազն" կուսակցության վարչությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. "Օրերս ԶԼՄ-ներում տարածվեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. "Ազգայնական "Հայազն" կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար` լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք եւ հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետեւ տեղից վեր է կացել եւ հարձակվել նրա վրա: Գայանե Առուստամյանը հարկադրված է եղել դիմել ինքնապաշտպանության, իսկ Արմեն Հովհաննիսյանը եւ նրա կուսակիցները դուրս են հրավիրվել տարածքից":
"Հայազն" կուսակցության վարչությունը համակողմանի ուսումնասիրելով միջադեպը` հայտարարում է, որ կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, վեճն առաջացել է ոչ թե ԵՄ, այլ ԼԳՏԲ դրոշի մասին առաջարկությունից հետո, որին հաջորդել են Առուստամյանի վիրավորանքները: Այնուհետեւ Առուստամյանն ինքն է ֆիզիկական հարձակման ենթարկել Արմեն Հովհաննիսյանին: Վարչությունը հանդիպել է նաեւ ներկաներից շատերին, վերլուծել իրավիճակն ու որոշել. Հայտարարության նախաձեռնողի ու հայտարարության տակ ստորագրող կազմակերպությունների ու անհատների գործունեությունն իրավական առումով կարելի է բնութագրել միմիայն որպես զրպարտություն:
Պատահական չէ, որ սույն հավաքի 14 մասնակիցներից եւ ոչ մեկը չի միացել Գայանե Առուստամյանի նախաձեռնած ստորագրահավաքին: Ուստի, "Հայազն" կուսակցության իրավաբանները զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայց են պատրաստում` ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների":
Նշենք, որ "Հայազնը" նույնպես դեմ էր Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, սակայն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների մասնակցությունը` համասեռամոլության եւ ֆեմինիզմի լոբբիստների հետ, համարել էր անընդունելի: Իսկ Արմեն Հովհաննիսյանի դեմ հայտարարություն ստորագրողների կազմը համարյա մեկին մեկ համընկնում է այն ՀԿ-ների կազմի հետ, որոնք անասելի վայնասուն էին բարձրացրել այն բանից հետո, որ դատարանը, պաշտպանելով խոսքի ազատության հիմնարար արժեքը` մերժել էր համասեռամոլության 16 լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունքի": Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի հակապուտինյան ակցիաների ժամանակ "Հայազնի" ներկայացուցիչները ընդհարում էին ունեցել ծիրանագույն համասեռամոլական դրոշը փողոց հանած "ակտիվիստների" հետ:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում