"ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՄԲԱԿՈԾԵՐ ԱՄԵՐԻԿՅԱ՞Ն ԶԵՆՔՈՎ"

Արխիվ 12-16

"ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՄԲԱԿՈԾԵՐ ԱՄԵՐԻԿՅԱ՞Ն ԶԵՆՔՈՎ"


Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասի խնդիրների եւ անվտանգության կենտրոնի գիտաշխատող, "Կովկասյան համագործակցություն" ՀԿ տնօրեն  ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԸ "Իրավունքի" հետ զրույցում Հայաստանի կողմից ԵՏՄ-ի անդամակցությունը գնահատեց բարձր` ասելով.
-ԵՏՄ Հայաստանի անդամագրությունը բնական եմ համարում, քանի որ ՌԴ-ն լավագույն տնտեսական գործընկերն է Հայաստանի համար, որը վերաբերվում է առեւտրին, ներդրումներին, փոխադրումներին եւ այլն: Բայց անդամագրվելով այս տնտեսական մեծ կառույցին` պետք չէ միանգամից  սպասել կամ պահանջել մեծ արդյունքներ, բայց սա մի պրոյեկտ է, որը հաշվարկված է տասնյակ տարիների համար: Բացի տնտեսական համաձայնագրից, մենք Հայաստանի հետ ունենք անվտանգության պայմանագիր, եւ այս ամենը այդքան էլ գնահատելի չէր լինի, եթե համագործակցեինք միայն անվտանգության կամ միայն տնտեսական ասպեկտներում:  
- Հայ-ադրբեջանական սահմանային գծում բավականին հաճախ են լինում կրակահերթեր: Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք ԵՏՄ-ի անդամակցության հետ, միգուցե դա գազազեցնո՞ւմ է Ադրբեջանին:
- Ես ուղիղ կապ չեմ տեսնում այդ ողբերգական իրադարձությունների միջեւ: Ամենակարեւորն այն է, որ հանկարծ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի, եւ այս պարագայում մեծ նշանակություն ունեն հայ-ռուսական ռազմատեխնիկական փոխհարաբերությունները: Բացի այդ, գոյություն ունեն միջազգային պայմանագրեր, տեխնոլոգիաներ, որոնց նկատմամբ, այո, հնարավոր է լինեն որոշակի պահանջներ, բայց, այնուամենայնիվ, այն գործում է, որոնք  ուղղված են նման դեպքերին: Օրինակ` Մինսկի խումբը իրավունք չունի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները պարզել:
- Մեր ընդդիմությունն անընդհատ շեշտադրում է այն հանգամանքը, որ գոնե այս տարվա մեր սահմանին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները իրականացվել են ՌԴ-ից գնված զենքով: Ի՞նչ կասեք:
- Ես կարծում եմ, որ դա հռետորական չափազանցություն է: Որքանով, որ ես տեղեկացված եմ, այն զենք-զինամթերքը, որոնք կիրառել է Ադրբեջանը, մեզանից գնվածը չի եղել:
- Բայց չէ՞ որ հույս չկա, որ մի օր էլ այդ զենքերը չեն կիրառի:
- Այո, ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, հայ ժողովրդի մտահոգությունը: Բայց ես  հետեւյալը կասեմ, որ Ռուսաստանը, քանի որ ունի ռազմատեխնիկական հարաբերություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, հենց դա, այդ լարված իրավիճակը դարձնում է ավելի կանխատեսելի: Կցանկանայիք, որ Ադրբեջանը ռմբակոծեր ամերիկյա՞ն զենքով:
- Իհարկե ոչ, բայց եւ այնպես մենք ՌԴ-ի հետ ունենք 49 տարվա անվտանգության պայմանագիր:
- Այո, ճիշտ եք ասում, բայց այդ պայմանագիրը չի սահմանափակում այն, որ մենք կարող ենք զենք չվաճառել երրորդ երկրին: Հասկանում եմ այս հարցի էմոցիոնալությունը, բայց վերլուծելով` պետք է կարեւորել այն, որ ճիշտ կլինի քիչ զգացմունքայնություն դրսեւորել: Կա փաստ, որ Ռուսաստանն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ վստահելի հարաբերություններ, եւ կողմերից մեկին դա հաստատ դուր չի գալիս, եւ, ըստ էության, կարելի է ասել, որ դա երկու կողմերին էլ դուր չի գալիս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում