ՀԻՄԱ ՈՎ ԷՐ ԱՎԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ, ԿՐԵ՞ՄԼԸ, ԹԵ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐԲԱՋՈՂ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ՈՎ ԷՐ ԱՎԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ,
ԿՐԵ՞ՄԼԸ, ԹԵ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԲԱՐԲԱՋՈՂ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


"Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ խոսելով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունից, նախ շնորհավորեց ներկաներին այդ, ինչպես նաեւ Հայաստանի ու  Արցախի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ: "Մնացել է մի քանի օր, որպեսզի մտնենք ԵՏՄ, որի արդյունքում կհայտնվենք նոր իրավիճակում, որը դարակազմիկ մի իրադարձություն է: ՀՀ-ին տրվում է  մեծ հնարավորություն` զարգացնել իր տնտեսությունը, հզորացնել աշխարհաքաղաքական դիրքը, ամրացնել ինքնիշխանությունը, պահպանել ազգային ինքնությունը, որի համար պահանջվում է աշխատել եւ նորից աշխատել":
Հարցին` ԵՏՄ անդամակցությունից ղարաբաղյան գործընթացում ի՞նչ հեռանկարներ եւ ռիսկեր եք տեսնում, Հ. Բաբուխանյանը նկատեց. "Կարծում եմ, որքան հզոր լինի ՀՀ-ի տնտեսությունը, մեծանա բյուջեն, սերտացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, այնքան մենք ավելի հեշտությամբ առաջընթաց կունենանք ղարաբաղյան հակամարտության հարցում:
Ադրբեջանն ամեն օր փորձում է խոչընդոտել Հայաստանին` ԵՏՄ մտնելու պարագայում, եւ դա այն բանի ապացույցն է, որ մենք ճիշտ  ճանապարհով ենք գնում":
ՍԻՄ նախագահին ասուլիսի ընթացքում խնդրեցին ամփոփել տարին եւ ներկայացնել, թե ի՞նչ կարեւոր քաղաքական իրադարձություններ կամ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը.
"Դեռ մի քիչ վաղ է ամփոփման համար, բայց կարծում եմ, որ այս տարի ամենամեծ ձեռքբերումը դա հենց ԵՏՄ-ին անդամագրվելն էր: Ինչպես նաեւ հիշում եք, որ այս տարի ՀՀ նախագահը Թուրքիային շատ պարզ բացատրեց, թե որտեղ է պատրաստվում ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ Թուրքիան սրիկայաբար է վարվում միջազգային ասպարեզում` թե՛ Հայաստանի, թե՛ հայերի նկատմամբ` Սիրիայում, որը լուրջ մարտահրավեր է Հայաստանին:
Դրական առումով` պետք է նշենք մեր փոխհարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք Հայաստանի համար կարեւոր ուղղություններ են: Որպես կարեւոր երեւույթ` պետք է նշենք մեր բանակը, որն այս տարի երկու անգամ ցուցադրեց իր հզորությունը, ուժը, ջախջախեց թշնամուն, եւ նրանց այն հայտարարությունները, թե իբր նրանց բանակը մեզ գերազանցում է, ունեն ավելի մեծ բյուջե, սին դուրս եկան: Պարզվեց, որ բյուջեի գումարներն ու նրանց բանակի պատրաստվածությունն ու մարտական ոգին իրար հետ կապ չունեն: Իսկ մեր  ժողովուրդը այս պարագայում ցույց տվեց  իր միասնականությունը եւ եկավ ապացուցելու, որ, այո, մենք կարող ենք ունենալ ներքին որոշ տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ` այս կամ այն խնդրի նկատմամբ, բայց վտանգի պահին, արտաքին թշնամու հանդեպ մենք միասնական ենք եւ անողոք` մեր ազգը պաշտպանելու համար: Ուստի մենք` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությունն առաջարկում է դեկտեմբերի 1-ը  Հայաստանում նշել Ազգային միասնության օր: 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին: Հենց դեկտեմբերի 1-ին Հայաստանն ու Ղարաբաղը վերականգնեցին ազգային միասնությունը: Պետք է նշեմ, որ այդ  նախաձեռնությանն արդեն աջակցել է "Ազգային միաբանություն", Քրիստոնեա-դեմոկրատական, Հայաստանի Դեմոկրատական, ինչպես նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները:
Հանրությունը պետք է տեղեկանա ՀՀ-ի եւ Արցախի վերամիավորման մասին, ինչին ժամանակին արձագանքեց Կրեմլը, երբ ստեղծվեց Վոլսկու կոմիտեն ու Ղարաբաղը հանեց Ադրբեջանի կազմից: Հիմա ո՞վ է ավելի ժողովրդավար Մոսկվայի Կրե՞մլը, թե այսօրվա  ժողովրդավարությունից բարբաջող ու անիմաստ խոսող արեւմտյան որոշ պետություններ ու քաղաքական գործիչներ: Ժողովրդավարական աշխարհն այն աշխարհն է, որը ճանաչում է ազգերի ինքնորոշումը, իսկ Ռուսաստանը ճանաչում է. ինչպես տեսանք դա Ղրիմի, Դոնբասի պարագայում, իսկ ով չի ճանաչում, նա տոտալիտար է":
Ի դեպ, հենց ասուլիսի օրը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանությանը: Դրա հետ կապված` ՍԻՄ նախագահին ուղղված այն հարցին, թե արդյոք ադեկվատ եք համարում միջազգային հանրության արձագանքը` հայկական ուղղաթիռի  կործանման հարցում, վերջինս պատասխանեց.
"Մեր երկրում ԱՄՆ դեսպանը հանդիպելով մեր ՄԻՊ-ի հետ` սկսում են խոսել մարդու իրավունքների մասին, բայց, չգիտես ինչու, չեն խոսում այն մասին, որ կա 150 հազար արցախցի, որոնց արգելված է նստել ինքնաթիռ, քանի որ Ադրբեջանն ահաբեկում է` ասելով, որ կռմբակոծի: Այս մասին լռում են, բայց խոսում են մի երեք հոգու մասին, ում թույլ չեն տալիս պրոպագանդել հոմոսեքսուալիզմը Հայաստանում: Կամ` 1,5 միլիոն ցեղասպանված ժողովրդի ու զոհերի հետնորդների իրավունքները ոտնակոխ է արված` սկսած կյանքի եւ վերջացրած գույքի իրավունքներից, բայց դրա փոխարեն պաշտպանում են մի հինգ հոգու իրավունք, ովքեր ուզում են տոտալիտար աղանդի քարոզչությունն իրականացնել փողոցներում, տներում, բակերում եւ այլն":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս եւ այլ հարցերի վերաբերյալ Հ. Բաբուխանյանի ռադիոելույթին կարող եք ծանոթանալ www.iravunk.com կայքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում