ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Հայտնի է դարձել առավել քան ապշեցուցիչ նորություն ՄԱԿ-ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ` ոչ անհայտ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին: Նոյեմբերին սույն կառույցը հայտարարություն է տարածել, որը նվիրված է "երեխաների եւ ծնողների` սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հատկանիշով խտրականության ոչնչացմանը": Ահա մի մեջբերում այդ գարշելի փաստաթղթից. "Բոլոր երեխաները` անկախ իրենց իրական կամ ենթադրելի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության, ունեն խտրականությունից զերծ անվտանգ եւ առողջ մանկության իրավունք": Պատկերացնո՞ւմ եք` արդեն պաշտոնական փաստաթղթերի մակարդակով խոսվում է երեխաների սեռական կողմնորոշումների եւ նման այլ զահրուզիբիլների մասին, այսինքն` ենթադրվում է, որ նորմալ է, երբ երեխան ներքաշված է տարատեսակ սոդոմական գործընթացների մեջ: Զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` իսկ արդյո՞ք հանդուրժելի է սրանից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ պետական որեւէ կառույցի կողմից որեւէ ծրագրի իրականացում կամ ընդհանրապես համագործակցություն:
Ազատամարտիկների հետ կապված զազրելի միջադեպերի առնչությամբ շատերը զարմանալի ու տարօրինակ մտքեր են հնչեցրել: Այսպես, ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ընդդիմադիր շարժման թիրախներից մեկն էլ ինքն է, այսպես արձագանքեց. "Ո՞վ է թիրախ: Չգիտեմ, թե ում ֆանտազիան է` ես թիրախ երբեք չեմ լինում, թիրախավորում եմ": Լավ, այդպիսի պարծենկոտ-կիսագողական կեցվածքը ինչքանո՞վ է սազական որեւէ պաշտոնյայի, առավել եւս ոստիկանապետի: Բայց պարզվում է, որ տուժողների մեջ էլ կան լրիվ նույն մակարդակի մարդիկ: Ծեծի ենթարկված ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասում է. "Զանգեցի ընկերներիս, հետո Վովա Գասպարյանի տղերքին` մենթերին, իրենք ասացին` բողոք ունե՞ք, ասեցի` ոչ, ես բողոքող չեմ": Ու այդ մարդը հավակնում է ընդդիմադիր գոծունեություն ծավալել: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է ասել` դե հերիք եղավ, բոլ եղավ, լրիվ իրար արժանի եք, եթե ժողովրդի մոտ ձեր բերանններն եք բացում, բարի եղեք նորմալ բառապաշար օգտագործել եւ հեռու մնալ տարատեսակ "գողաԳան" դրսեւորումներից:
Զարմանալի բան էր տեղի ունեցել ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ թոռան` Ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսի ժամանակ: Հնչեցին ծափեր, ինչը վրդովեցրեց շատ շատերին, այդ թվում եւ ներկա գտնվող թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին, ով նշեց, որ իրենք եկել են հարցեր տալու, այլ ոչ թե մեծարելու: Զարմանալի է, այդ ինչքա՞ն է արմատավորված մեր որոշ հայրենակիցների մոտ, "լավ թուրք" տեսնելու մոլուցքը: Վերջապես ե՞րբ եք, գրողը տանի, հասկանալու, որ լավ թուրք բնության մեջ գոյություն ունենալ չի կարող: Ջեմալի թոռն ո՞վ է, որ այդպիսի պատիվների եք արժանացնում, ո՞ւմ շունն է: Ախր, այդպիսի տրամաբանությամբ մի որոշ ժամանակ անց էլ, Ռամիլ Սաֆարովի թոռանը կսկսեք մեծարել:
Ես միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայերը անքակտելի ամբողջություն են: Բայց փոքր-ինչ այլ տեսակետ է հայտնել ԼՂՀ նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ. "Ցեղասպանություն վերապրած հայոց Սփյուռքը Հայաստանի եւ Արցախի մեջ տեսնում է իր հայրենիքը: Արցախի, Հայաստանի եւ հայկական Սփյուռքի միջեւ ինքնության առումով կա մի տեսակ սիմբիոտիկ հարաբերություններ": Ճիշտն ասած, միշտ կարծել ենք, որ բոլոր հայերի ինքնությունը միասնական է, իսկ Արցախի պարագայում ունենք միասնական նպատակ` կյանքի կոչելու 1989-ի վերամիավորման որոշումը: Բայց, ըստ Արցախի նախագահի` "սիմբիոտիկ" հարաբերությունների առկայությունը "չի ազդում մեր դե ֆակտո անկախության եւ մեր հանրապետության դե յուրե ճանաչմանը հասնելու վճռականության վրա": Դե ինչ, միգուցե մե՞նք ինչ-որ կարեւոր բան չգիտենք...

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում