ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Արխիվ 12-16

ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ


20 օր անց մեր երկիրը արդեն ապրելու է ԵՏՄ-ի իրականության պայմաններում: Ռուսաստանի խորհրդարանը արդեն վավերացրել է մեր անդամակցությունը, Բելառուսի խորհրդարանը վավերացնելու է այսօր, Ղազախստանինը` մինչեւ տարեվերջ: Դա հասկանում են եւ գիտակցում են բոլորը, սակայն քանզի կան ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վարձատրվում էին` շպիոնօնիկ, իսկ ոմանք էլ` պարզ հայրենիքի դավաճան աշխատելու համար, այդ կոնտինգենտը, բնականաբար, հայտնվել է ծայրահեղ հուսահատության գիրկը, ու նրանցից ոմանք էլ գերադասում են փախչել պատրանքների վիրտուալ աշխարհ: Այդ վիրտուալ աշխարհում ամերիկացիները խժռում են ռուսներին եւ ոչնչացնում Ռուսաստանը եւ պայծառ արեւ բերում բոլոր նրանց, ովքեր այդքան երկար ծառայել են իրենց:

ՍՏԻ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ

Քանի որ Եվրասիական եւ Արեւմտյան քաղաքակրթությունների առճակատման պայմաններում վերջերս ինտենսիվացվել է տեղեկատվական-հոգեբանական պատերազմն ընդդեմ ԵՏՄ-ի, այդ երեւույթն իր գրոտեսկային դրսեւորումներն է գտնում նաեւ Հայաստանում: Ճիշտ է, տեղեկատվական դաշտը լցված է ահավոր զառանցանքներով, եւ կայքերից շատերը ընթերցելը պարզապես վնաս է մարդու հոգեկան առողջության համար, սակայն չկա չարիք` առանց բարիքի: Հիմա բացահայտվում են նաեւ ծպտյալ վարձակնները, ովքեր հանդես էին գալիս չեզոքի եւ անգամ իշխանամետի դիմակի տակ:
Ի՞նչ է մատուցվում ընթերցողին, բացի պնդումներից, որ ամերիկացիներն անխուսափելիորեն հաղթելու են եւ նույնիսկ պատժելու են ռուսներին, որ ոչ մի ԵՏՄ էլ չի լինի, որ Ռուսաստանը կփլուզվի եւ այլն: Մատուցվում է նաեւ այն կեղծիքը, իբր ԵՏՄ մտնելով` Հայաստանը կորցնում է իր անկախությունը: Գաղութ, գուբերնիա, վասալ` ահա ամենեւին ոչ ամբողջական ցուցակը այն մակդիրների, որ կիրառվում են: Քարոզիչների պնդումները բազմազան են` սկսած նրանից, որ այսուհետ բոլոր քաղաքական որոշումներն ընդունվելու են Մոսկվայում, վերջացրած սարսափելի նկարագրություններով, իբր ԵՏՄ-ում լինելու է ավելի վատթար բռնատիրություն, քան Ստալինի օրոք:
Սակայն, եթե դիտարկում ենք, թե կախվածության աստիճանի ինչ փոփոխություն է տեղի ունենում, ապա տեսնում ենք, որ շատ ու շատ բաներ մնում են նույնը, ինչ այսօր: Սերտագույն ռազմաքաղաքական համագործակցությունը մնում է նույնը, ռազմավարական տնտեսական օբյեկտների` Ռուսաստանին հանձնելը եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ այդտեղ նորություն չի ավելանում, արտաքին քաղաքականության համաձայնեցումն էլ մնում է նույն մակարդակի վրա: Պարզապես, ՀՀ սահմաններն այլեւս համարվելու են ԵՏՄ սահման, ինչը անվտանգության տեսակետից լրացուցիչ պլյուս է, Արցախի հարցում ոչինչ չի փոխվելու` նույնիսկ հայության ամենամոլի թշնամի Հեյդար Ջեմալը մազութային սուլթանատի իր արյունակիցներին հայտնել է, որ ռուսների ձեռքով Արցախը ետ ստանալը անիրագործելի է: ԵՏՄ այլ երկրների տարածքում գտնվող մեր խոպանչիների վիճակը փոքր-ինչ կբարելավվի, քանզի արդեն որոշակի իրավունքներով են օժտված լինելու, բայց ամենակարեւորը` մեր առջեւ բացվում է հսկայական շուկա, ուր կարող ենք իրացնել այնքան, որքան ի վիճակի ենք արտադրել առհասարակ: Հիմա Ռուսաստանից մեր կախվածության աստիճանն ավելանո՞ւմ է, թե ոչ` ընթերցողն ինքը եզրակացություն կանի: Իսկ Արեւմուտքից մեր կախվածության աստիճանը նվազում է եւ շատ էականորեն:
Նույն ԵՏՄ-ի քաղաքակրթական-աշխարհաքաղաքական հովանոցի տակ գտնվելով, արդեն հնարավորություն կունենանք գրողի ծոցն ուղարկել ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից պարտադրված այն չափանիշները, որոնք անհարիր են մեր ազգային շահին եւ քայքայում են մեր ինքնությունը: Արդեն կկարողանանք առանց որեւէ հարգանքի վերաբերվել այլասերվածություն եւ աղանդավորություն տարածողների "իրավունքներին", իսկ հեռանկարում գրանտածիծ ՀԿ-ների ոհմակը այլեւս չի կարողանալու իր ազգավնաս շոշափուկները խցկել ամենուրեք, մեր հանրային ու պետական կյանքի բոլոր ոլորտներն անխտիր: Ու ամենակարեւորը` ձեռք ենք բերում օրենսդրական անկախություն: Այսօր գոյություն ունի Վենետիկի հանձնաժողով, ուր փորձաքննության է ուղարկվում մեր օրինագծերի ջախջախիչ մեծամասնությունը: Վաղը ԵՏՄ-ի հովանոցի ներքո այդ նույն վենետիկցիներին կարող ենք ուղարկել գրողի ծոցը: Նույն ձեւով կկարողանանք վերաբերվել եւ ԵԽԽՎ-ին, բազում այլ միջազգային կառույցներին, ԱՄՆ Պետդեպին եւ այլն: Այսինքն` վերջնարդյունքում ստացվում է, որ ռուսներից մեր կախվածության աստիճանը չի ավելանում, իսկ Արեւմուտքից` էապես պակասում է: Մենք իրականում ամրապնդում ենք, այլ ոչ թե կորցնում մեր ինքնիշխանությունը:
Բայց, անշուշտ, դա հոգեբանական դիսբալանս է բերելու ճշմարտության մասին աղճատված պատկերացումներ ունեցողներին: "Ռուսական օկուպացիայի" դեմ անկեղծորեն, այլ ոչ թե "քեռի Սեմի" փողերով պայքարողները կհայտնաբերեն, որ իրականում պայքարել են հողմաղացների դեմ, իսկ նրանք, ովքեր երազում են Սովետական Միության վերականգնման մասին, կհայտնաբերեն, որ Եվրասիական միությունը Սովետական Միություն չէ եւ բավականին կհիասթափվեն: Բայց, անշուշտ, հոգեբանական ամենածանր հարվածները բաժին են հասնում եւ դեռ հասնելու են 5-րդ շարասյուներին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ

"Քաղաքացիական հասարակություն" հորջորջվող գրանտակերների մեծ մասը սսկվել են, ձգտում են հրապարակավ չերեւալ, անգամ զգուշանում են "Ֆեյսբուքում" արտահայտվելու ժամանակ: Դե պարզ է, վախի ցեցն ընկել է մեջները: Բայց կա մի ուղղություն, որով դեռեւս շարունակվում է ինտենսիվ լոբբինգի փորձը: Դա "Ընտանեկան բռնության մասին" օրենքի լոբբիստներն են, որ դեռեւս գործում են բացահայտ եւ անգամ կոնկրետ շփումներ են ունենում իշխանության տարբեր օղակների հետ:
Ու այդտեղ հայտնաբերվում է, որ իրենց վիճակն էլ վիճակ չէ: Ճիշտ է, պետական տարբեր օղակներում այդ ուղղությամբ աբսուրդային հայեցակարգեր են գրվել, սակայն դրանց կատարումն ավարտվում է 2015-ին ու նախատեսված է, որ նոր հայեցակարգերը գրվելու են 2016-2020 թվականների համար: Բայց պարզից էլ պարզ է, որ 2015-ին ոչ մի նոր հայեցակարգ էլ չի գրվելու` ելնելով հենց ԵՏՄ-ի իրականությունից: Ինչ վերաբերում է մինչեւ հիմա կատարվածին, ապա ֆեմինիստները հայտնաբերեցին իրենց ծրագրերի բացարձակ չկատարումը` կարեւորագույն, ռազմավարական ոլորտում`  կրթական համակարգում, այսինքն` իրականում ոչ ոք ուսուցիչներին ու աշակերտներին գենդերային լեկցիաներ չի կարդացել: Գումարած դրան, հասկանալի է, որ ԱԺ-ում սրանց լոբբինգի առարկա գլուխգործոց օրենքը ընդունվելու զրոյական շանսեր ունի` ինչքան էլ դեսպան Ջոն Հեֆերնը անձամբ հրապարակավ պահանջի այդ անհեթեթությունը:
Իսկ մյուս ուղղությունն էլ համասեռամոլության եւ աղանդավորության լոբբիստների շահերի պաշտպանության փորձն է արդեն առկա դատական գործերում, ուր ոչ մի միջոցի առջեւ կանգ չեն առնում` փորձելով ճնշում գործադրել դատական իշխանության վրա: Սակայն այն ամենը, ինչ կապ ունի ամերիկյան գրանտներով ստեղծված "քաղաքացիական հասարակության" հետ միաժամանակ շատ խոցելի է խոսքի ազատության եւ հրապարակայնության լույսի ներքո: Բավարար է նրանց առաջ տարածը մաքրել խուճուճ տերմիններից, հանրությանը ներկայացնել պարզ հայերենով, միաժամանակ հիշատակելով, թե ովքեր են կոնկրետ գործող անձինք, որպեսզի հանրային կարծիքը հույժ բացասաբար վերաբերվի բոլոր տեսակի շպիոնօնիկներին:
Ինչ վերաբերում է "եռյակին", ապա անհերքելի փաստ է, որ հանրահավաքային ալիքից բան չի մնացել: Դեկտեմբերի 10-ի երթին "եռյակին" հաջողվել էր բերել նույնքան մարդ, որքան անցյալ տարի նույն` Մարդու իրավունքներին նվիրված օրը միայնակ բերել էր ՀԱԿ-ը: Եվ դա այն պարագայում, որ այս անգամ մասնակից էր հզորությամբ 2-րդ խորհրդարանական ուժը` ԲՀԿ-ն: Նաեւ երեւում էր, որ չեն էլ հավատում սեփական հանրահավաքներին` "եռյակի" առաջնորդներից եկել էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այն էլ նրա գալը քաղաքական ինքնասիրության իսպառ բացակայության տպավորություն էր թողնում: Համ էլ, եթե անգամ Ազատության հրապարակում կարճատեւ ճառասացությունից հետո երթին մասնակցելուց "թռավ" անգամ Լյովիկ Զուրաբյանը, ինքնին պերճախոս է: Այդ ուղղությամբ միակ ռեալ բանը որ կա` ԲՀԿ-ի ռեսուրսով շտաբների ստեղծումն է: Դե պարզ է, մարդիկ պատրաստվում են հերթական ընտրություններին` ՏԻՄ, Երեւանի ավագանու, ԱԺ-ի, ՀՀ նախագահի (եթե, իհարկե, սահմանադրական բարեփոխումից հետո պահպանվի նախագահի ուղղակի ընտրության կարգը):
Ինչ վերաբերում է "հեղափոխական" գործունեությանը, ապա ընդամենը երեւում է սադրանքների միջոցով իրավիճակը լարելու մի հուսահատ գործընթաց: Այսպես, այն պայմաններում, երբ ամենաքիչը դա իշխանությանն է պետք, հանկարծ հրկիզվում են "Նախախորհրդարանի" ներկայացուցիչների ավտոմեքենաները, իսկ դիմակավոր անձինք ծեծի են ենթարկում "Նախախորհրդարանի" մի ներկայացուցչի եւ ԲՀԿ-ի հովանու ներքո ստեղծած Ազատամարտիկների միության ներկայացուցչին: Բնականաբար, դա ամենահիսթերիկ ձեւով ներկայացվում է որպես իշխանության կողմից հալածանք, ու հիմա ցանկացած ազատամարտիկ, եթե ինչ-որ միջադեպի հետ է առնչվում, դա էլ են "դուրս գրում" իշխանության վրա: Պարզ է, որ դա հեղափոխություն քարոզող ուժերի վարկանիշը փչելու փորձ է, դրա ստվերում գտնվողներին հուսով ենք կհայտնաբերեն իրավապահները, բայց մի բան ակնհայտ է` ինչքան էլ սադրանքներով փչվի վարկանիշի փուչիկը, միեւնույնն է, որեւէ ռեալ գործողության այդ ուժերն ունակ չեն: Քարոզչամիջոցներում էլ հիմա ավելի ու ավելի հաճախ սկսել են կիրառել "տեռոր" բառը, բայց իրականում ո՞վ պետք է գնա ահաբեկչության այն պայմաններում, երբ դա ոչինչ չի փոխում, համ էլ` 1999-ի դառը դասերը լավ էլ սերտված են ազգային եւ հանրային անվտանգության համար պատասխանատու օղակների կողմից: Բայց, անկասկած, զգոնության ավելցուկը ավելի լավ է, քան դրա պակասը: Ով գիտի, թե ինչ "ասիմետրիկ" քայլեր կարող են մոգոնել Անդրկովկասը կորցնող ամերիկյան տեխնոլոգները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում