ԵՎ ՆՈՐԻՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ


Ինչպես եւ սպասվում էր, երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ նախագահ Արտակ Շաբոյանը միանգամայն արդարացի համարեց այն խայտառակ թանկացումները, որոնք նկատվում են վերջին օրերին: Կարճ ասածª "տիտանական" ուսումնասիրություններ են անցկացրել եւ պարզել. "Այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություն է կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%, կարելի է ասել, որ մեծ հաշվով գնային տատանումները համահունչ են փոխարժեքի տատանումներին",- պատկերն ամբողջացրեց Ա. Շաբոյանը:

ՄԵԿ Է, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ՀՈՒՅՍ ՉԿԱՐ

Իհարկեª մեղմ ասած, տարօրինակ է, որ իրավիճակը պարզելու մասին կառավարությունում անցած շաբաթ հանձնարարություն ստանալուց հետո ՏՄՊՊՀ-ին միայն այսքանն է հաջողվել պարզել. ո՞ւմ էր պետք այդ շաբաթը, եթե պարոն Շաբոյանը դեռ անցած շաբաթ կարող էր նույն "հանճարեղությունն" ասելª դոլարը թանկացել է, ուրեմն ամեն ինչի թանկացումն էլ արդարացված է: Բայց չէ, պետք է գնային, ցույց տային, թե մի ամբողջ շաբաթ քրտնաջան աշխատել են ու միայն դրանից հետո ստիպված եղել հաշտվել այդ տխուր, բայց "անխուսափելի" իրողության հետª ձեռքի հետ էլ հերոս խաղալով, թե. "Հանձնաժողովը հետեւում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտա դրանց կողմից հակամրցակցային գործողություններ: Հանձնաժողովն ուսումնասիրել է թվով 16 ապրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն, դրանք ենª շաքարավազ, կարագ, սուրճ, հավի միս, հավի ձու, ձեթ, ալյուր եւ այլն":
Այստեղ, թերեւս, մի պահ հիշենք, թե վերջերս ինչ գնահատական էր տվել ՀՀ Օմբուդսմենը մոնոպոլիստների ախորժակները գոնե մի քիչ զսպելու ուղղությամբ հանձնաժողովի այդ տիտանական քայլերին. "Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնել է 2013թ. ընթացքում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ ընդամենը մեկ դեպքի բացահայտման մասին, որն արձանագրվել է դեղերի շուկայում: Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից չեն իրականացվել լայնածավալ աշխատանքներ այլ շուկաներում գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման եւ պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ":
Իհարկեª սրանից հետո առավել եւս աբսուրդ կլիներ գոնե մի պահ հավատալ, որ այն դեպքում, երբ հայաստանյան մոնոպոլիստները գները թռցնելու այսքան լավ առիթ էին ստացել, ՏՄՊՊՀ-ն հանկարծ դրանում ինչ-որ ապօրինություն կհայտնաբերեր:

ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՃԸ ՆՈՆՍԵՆՍ Է

Սակայն հենց այն կցկտուր "բացատրությունները", որոնք տալիս է հանձնաժողովի նախագահը, արդեն իսկ ակնարկ են գները գերշահույթներ ստանալու մոլուցքից ելնելով` թանկացնելու մասին: Բերենք ամենապարզ հանգամանքը. հանձնաժողովը մի կողմից պնդում է, որ նոյեմբերի սկզբից սկսած` դոլարը թանկացել է 13 տոկոսով, մյուս կողմից էլ թե` կան ապրանքներ, որոնք այդ պատճառով թանկացել են նույնքանª 13 տոկոսով: Մի կողմ թողնելով շատ ավելի մեծ թանկացումների մասին առկա մի շարք փաստերըª կենտրոնանանք այդ "չարաբաստիկ" 13 տոկոսի վրաª նկատելով մեկ էական հանգամանք: Ներկրվող եւ ոչ մի ապրանքի գնագոյացումը 100 տոկոսով կապված չէ դոլարի հետ: Այո, այդ ապրանքը հիմնականում դրսում ձեռք են բերվում դոլարով, դրանով է կատարվում նաեւ մինչեւ Հայաստանի սահման հասցնելու ծախսերը: Բայց Հայաստանի սահմանից այս կողմ կան մի շարք ծախսեր, որոնք արդեն դրամային տեսքով են մտնում այդ ապրանքի ինքնարժեքի մեջ. մինչեւ մանրածախ վաճառք հասնող բոլոր հարկերը, աշխատավարձերը, ներքին տեղափոխումները, մյուս` համեմատաբար փոքր վճարումները ¥լույս, ջուր, փաթեթավորում եւ այլն¤ եւ, վերջապես, ներկրողի գերշահույթներն ու մանրածախ վաճառակետի եկամուտները: Ամենահամեստ հաշվարկներովª այդ դրամային ծախսերը կազմում են տվյալ ապրանքի գնագոյացման 30 տոկոսից ոչ պակաս, եւ դոլարի փոխարժեքի աճից այս բաղադրիչները միայն չնչին չափով կփոխվեին ¥գնի համեմատ տոկոսներով հաշվարկվող հարկերը մի փոքր կաճեն¤: Թվային լեզվով կարող ենք նման պարզ օրինակ բերել. 100 դրամով ¥դոլարային արտահայտությամբ¤ Հայաստանի մաքսային սահման հասած կոնկրետ ապրանքը սպառողին մինչ թանկացումները կարող էր հասնել առնվազն 130-ով: Փոխարժեքի 13 տոկոսանոց աճի դեպքում դրա գինը կարող էր սահմանին դառնալ 113 դրամ, որն արդեն սպառողին պետք է հասներ 145 դրամով ¥հարկերի աճը ներառյալ¤: Իսկ 130-ի փոխարեն սպառողին 145 դրամով հասնելը նշանակում է ոչ թե 13, այլ 10 տոկոսից մի փոքր ավելի թանկացում: Սա կոպիտ հաշվարկ է, եւ իրականում 13 տոկոսով աճած դոլարը մանրածախ ցանցում 10 տոկոսից էլ շատ ավելի փոքր էֆեկտ կարող էր առաջ բերել: Այսինքնª միայն այն փաստը, որ փոխարժեքի 13 տոկոսանոց փոփոխությանը հաջորդել է ներկրված ¥այն էլª 100 տոկոսանոց ներկրում ունեցող¤ թեկուզեւ մեկ ապրանքատեսակի 13 տոկոսանոց թանկացում, սա արդեն իսկ էական անհամապատասխանություն է: Բայց երբ հանձնաժողովի նախագահը խոսում է 2-13 տոկոսանոց թանկացումներից, դա ենթադրում է, որ հանձնաժողովը հայտնաբերել է 10-13 տոկոսով թանկացած ապրանքների մի զգալի քանակություն, եւ, ըստ էության, դա էլ է համարում միանգամայն նորմալ:
Իհարկեª նշված հանգամանքն արդեն բավական է` հանձնաժողովի աշխատանքի եւ նրա նախագահի ելույթի "որակի" մասին կարծիք կազմելու համար: Անձնական կարծիքովª դա բավական է նաեւ նույն հանձնաժողովին, իր նախագահով հանդերձ, այս կարեւորագույն ոլորտից հեռու պահելու, եւ նույնիսկª Օմբուդսմենի ներկայացրած հիշատակված փաստերն իրավապահների եւ հակակոռուպցիոն մարմինների լուրջ ուսումնասիրությունների օբյեկտ դարձնելու համար: Առավել եւս, որ պարոն Շաբոյանիª թանկացումներն արդարացնող ելույթում փոխարժեքի եւ գնաճի անհամաչափությունն ամենեւին էլ միակ խնդիրը չէ: Օրինակª ըստ պաշտոնական վիճակագրությանª մինչ դեկտեմբերյան թանկացումները Հայաստանում աշնանային երեք ամիսներին պարենային ապրանքներն արդեն իսկ թանկացել էին 4,8 տոկոսով, ինչը պարտադրում է միանգամայն այլ կերպ նայել ներկայիս թանկացումներին: Հետո. փոխարժեքի փոփոխության ելակետ են համարում նոյեմբերի սկզբների 1 դոլարի` 411 դրամ փոխարժեքը: Բայց չէ՞ որ դրան նախորդող ամիսներին ունեցել ենք դոլարի էլ ավելի բարձր գներ, այսինքնª ներքին գնագոյացումը ոչ թե 411 դրամ, այլ ավելի բարձր փոխարժեքով էր տեղի ունեցել:
Եվ, ամենակարեւորը. ներկրողներն այդ ի՞նչ խոշոր խմբաքանակներ են բերել այս թանկացած դոլարով, նրանց պահեստներում ավելի ցածր փոխարժեքով բերված ի՞նչ քանակի ապրանքներ կային, այսինքնª նաեւ այդª էժան դոլարով բերված ապրանքները չէ՞, որ հիմա շուկա են հանել թանկ դոլարին համապատասխան գներով: Այս բոլոր հարցադրումների պատասխանները չկան, եւ դրանից հետո թանկացումները դոլարով բացատրելն ու արդարացնելը շատ ավելի կհամապատասխաներ ներկրող-մոնոպոլիստների փաստաբաններին ու ոչ թե այդ օլիգարխներից ժողովրդին պաշտպանելու կոչված կառույցի ղեկավարին:
Էլ չասած, որ նաեւ ՀՀ ԿԲ-ն է ճգնում բացատրել փոխարժեքային այս թռիչքները, բայց այստեղ էլ հարցերի պակաս չկա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում