««ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ» ԽԱՂԱԼԻՍ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ՉԷ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

««ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ» ԽԱՂԱԼԻՍ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ՉԷ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐԸ


Վաղը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետն այս թատերաշրջանում կներկայացվի առաջին անգամ: Բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը օպերային թատրոնի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից է, որտեղ ներգրաված են թատրոնի լավագույն մենապարողները:

Ի դեպ, ներկայացումը արժանացել է նաեւ բալետային քննադատների բարձրագույն գնահատականին եւ առաջարկներ կան, որ մոտ ապագայում բալետը ներկայացվի նաեւ Հայաստանից դուրս:

«ՌՈՄԵՈ ԵՎ  ՋՈՒԼԻԵՏԸ» ԻՐ ՏԵՍԱԿՈՎ

ՍԻՐՈ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

«Իրավունքի» հետ զրույցում բալետի առաջատար մենապարող, ներկայացման մենակատար ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսելով  իր կերպարի` Ռոմեոյի մասին ասաց. «Ինձ համար անչափ հոգեհարազատ կերպար է, Ռոմեոյի դերով ներկայանում եմ 2011 թվականից, այսինքն` հենց սկզբից էլ հանդես եմ եկել այս դերով»:

Սեւակը համամիտ է այն մտքի հետ, որ Ռոմեո մարմնավորող արտիստը պետք է սիրահարված լինի. «Չէի ասի պարտադիր է, սակայն, իմ դեպքում, ոչ միայն սիրահարված էի, այլեւ իսկապես սիրում էի: «Ռոմեո եւ Ջուլիետը» իր տեսակով սիրո լավագույն զգացումների արտահայտությունն է: Պետք է խոստովանեմ` ցանկացած արտիստի համար էլ շեքսպիրյան այս հերոսներին մարմնավորելը ոչ միայն պատվաբեր է, այլեւ ինչ-որ տեղ, որոշակի արտիստական աստիճանի բարձրացնող: Ուրախ եմ, որ կարողացանք այս ներկայացմամբ հանդիսատեսին հաղորդել շեքսպիրյան հերոսների ազնիվ զգացմունքները՝ հավելելով նաեւ մեր արտիստական կարողությունները»:

«Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային բեմադրությունը Հայաստանից դուրս ներկայացնելու մասին խոսելով Սեւակը հավաստիացրեց, որ այն երբ էլ լինի, իրենք պատրաստ են. «Այո նման մտադրություն կա, բայց, թե երբ կլինի` տեղյակ չեմ, սակայն պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք ոչ միայն այս, այլեւ մեր մյուս ներկայացումները ինչպես մեր հարազատ բեմում, այնպես էլ այլ երկրների հեղինակավոր բեմերում ներկայացնելու, ինչը վստահաբար պատվաբեր կլինի ինչպես մեզ այնպես էլ` մեր երկիրը ներկայացնելու համար»:


«ԿՅԱՆՔՈՒՄ ԲԱԼԵՏՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԲԱԼԵՏՈՒՄ` ԿՅԱՆՔԸ»


Բալետի առաջատար մենապարուհի, Ջուլիետի մենակատար ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ խոսելով իր կերպարի մասին նույնիսկ մտաբերեց. «Բեմադրման օրվանից ինձ խոստացան, որպես լավագույն Ջուլիետ մեդալով պարգեւատրվել ե՛ւ հանդիսատեսի, ե՛ւ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, բայց դա մնաց միայն խոսքեր»:

Իսկ այն տարածված կարծիքը, թե այս ներկայացման մեջ լավագույնս հանդես գալու համար սիրահարված լինելը պարտադիր պայման է, Սյուզաննան շտապեց տեղեկացնել. «Ես սիրահարված եմ միշտ ու ամեն կերպարին մոտենում եմ յուրովի: Կարելի է ասել` սիրում եւ ատում եմ իրական: Սիրում եմ իմ բոլոր կերպարները ու չեմ կարող առանձնացնել որեւիցե մի ներկայացում: Սիրահարված եմ լինում բոլոր ներկայացումներին, ուղղակի ամեն կերպար յուրովի զգացմունք է պահանջում` մեկում` կիրք, մյուսում` նրբություն, տաքարյունությունՉգիտեմ, երկար կարող եմ իմ զգացմունքներս արտահայտել: Ապրում եմ իմ կերպարով եւ ուզում եմ, որ նրանք էլ ավելի շատ լինեն: Կյանքում բալետն եմ սիրում, բալետում` կյանքը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում