ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ ՀԱՆԵԼ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ  ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ ՀԱՆԵԼ»

 

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից` երիտթուրքական իշխանության պարագլուխներից մեկի`Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, վերջերս հյուրընկալվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամում եւ  հերթական անգամ փորձել սրբագրել  իր պապի ու նրա զինակիցների հանցագործությունը: Մասնավորապես, Հասան Ջեմալ կոչեցյալը  «Նեմեսիս» հայ վրիժառուների խմբին որակել է որպես ահաբեկիչներ, իսկ շատ հարցեր էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպելիս թողել անպատասխան:

«Իրավունքի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով  Հասան Ջեմալի`«1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչն է, ասաց, որ Հայաստանում  Հասան Ջեմալի  գտնվելու առթիը  նրա գրքի շնորհանդեսն էր: «Ճիշտ պետք էր ներկայացնել  այդ գրքի դրականն  ու բացասականը, որից կարող էինք մենք օգտվել: Կարող էինք ցույց տալ, որ ոճրագործի թոռը նման էվոլյուցիա է ապրել, բայց մեր բոլոր ջանքերը տանել այդ գործընթացը ռացիոնալ  ու օբյեկտիվ հունով սակայն որոշ ուժեր խոչընդոտեցին դրան»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետի խոսքով` գիրքը հայերեն թարգմանվել էր  գիտականորեն, այսինքն` տողակատերով ու ծանուցումներով ընթերցողին որոշ փաստերի մասին տեղեկացնել: «Հրանտ Դինք» հիմնադրամը միջամտեց այս գործին, քանի որ Հասան Ջեմալը այդ հիմնադրամին  էր տվել գրքի հեղինակային իրավունքները: «Հիմնադրամը   որոշակի պայմաններ  առաջ քաշեց նախ պնդեց, որ գիրքը տպվի Ստամբուլում, հետո իրենց խոստումը դրժեցին, ու գիրքը տպագրվեց Երեւանում: Երկրորդ` պնդեցին թարգմանության վերջնական  տեքստը տան իրենց: Սրբագրումների ժամանակ դուրս բերվեցին իմ կողմից գրքում ներառված մի շարք բացատրություններ` հայկական տեսակետները արտահայտող գրություններ: Գրքում Հասան Ջեմալը  գրում է, որ հայերը գրավել ու  օկուպացրել են Ադրբեջանի տասը տոկոսը` Ղարաբաղը: Ես բացատրել էի, որ  սա հակասում է պատմական իրողությանը: Սակայն առանց ինձ տեղյակ պահելու`«Հրանտ Դինքը» հիմնադրամը հանել է այդ բացատրությունը` պատճառաբանելով, որ այն  իբր  կխոչընդոտի հայ-թուրքական երկխոսությանը: Ինձ անգամ արգելեցին գրքի համար առաջաբան գրել»,- մանրամասնում է  թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով` «Հրանտ Դինք» հիմնադրամը  Հասան Ջեմալի գրքի ներկայացումն ու նրա հյուրընկալվելը  Հայաստանում  կազմակերպելու համար համագործակցել է «Սիվիլթաս» հիմնադրամի հետ: Այդ երկու հիմնադրամները ստացել են  արեւմտյան գրանտսներ, որոնք ծառայեցնում են հայ-թուրքական հարաբերությունների  իմիտացիա ստեղծելու  համար: Այս գործընթացում ակտիվ մասնակցում են նաեւ արեւմտյան երկրների, այդ թվում նաեւ Ֆրանսիայի դեսպանատունը:

ԵՊՀ արեւելագիտության փոխդեկանի համար ցավալին այն է, որ ինքը հերթական անգամ բախվել է  մեր ներքին թուրքի հետ. «Իմ դեմ պայքարում էին ոչ թե թուրքեր, այլ պոլսահայեր, «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչներ, Դինքի ընտանիքի անդամներ: Իսկ ամենամեծ հակասությունն այն է, որ ժողովրդավարություև քարոզող արեւմտյան ուժերը գրքի  շնորհանդեսի ժամանակ խոսքի ազատությունը  ոտնահարվեց`թույլ չտրվեց որեւէ հարց տալ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` մենք բախվում ենք մի նոր խնդրի`  գրանտակերների մի մեծ բանակ  փորձում է շագանակներ հանել ցեղասպանության գործընթացից»:

Մյուս  ցավալի խնդիրը, ըստ Մելքոնյանի, այն է, որ Հրանտ Դինքի անունն օգտագործվում է  թուրքական քարոզչություն  ու նպատակներ իրագործելու համար: «Հրանտ Դինք հիմնադրամի ջանքերով հրապարակված  շատ ձեռնարկներ  հայանպաստ չեն, ավելին` գրանտակեր ՀԿ-ների նման  գործելաոճը վտանգավոր մեսջիներ է պարունակում` Հայոց ցեղասպանության հարցը պահել  բարոյական  հարթության վրա եւ  բավարարվել  զգացմունքային հաղթանակներով: Այսինքն` ինչ-որ մեկը արտասանեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, մենք պետք է դրանով բավարարվենք: Իսկ երբ խոսքը վերաբերում է փոխհատուցմանն ու պահանջատիրությանը, դա ընկալվում է որպես ազգայնամոլություն»,- եզրափակեց Մելքոնյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում