«ՀԿ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆ, ՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԵՖՖԵՐՆԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» ՈՒ ՎՌՆԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

Արխիվ 12-16

«ՀԿ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆ, ՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԵՖՖԵՐՆԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» ՈՒ ՎՌՆԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

 

«Հանուն ընտանիքի» խորագրի ներքո այսօր մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ անհատների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները» թեմայով ամենամյա համաժողովը: Համաժողովի արդյունքում շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի (այսուհետ` «ԴԱՇԻՆՔ») ստեղծման մասին հռչակագիրը եւ մշակվեց համապատասխան բանաձեւի նախագիծ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը: Իր ելույթում քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ նշեց. «Առաջարկում եմ, որ մենք չսկսենք որեւէ մի բանից վախենալ ու ամեն ինչ անվանենք իրենց անուններով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր կարգի նման փոփոխությունները, որոնք պարտադրվում են Արեւմուտքի կողմից, դրանք հակաաստվածային են: Բացե՛ք ցանկացած Սուրբ Գիրք, ոչ միայն Աստվածաշունչը, եւ կհամոզվեք: Ու մենք պետք է որակավորենք նման գործողությունները, նման լոբբինգները, քանի որ մեր պաշտոնյաները համարձակություն չեն ունենա դա արտասանել, բարձրաձայնել: Եվ եթե որեւէ մեկը ցանկանում է իրենց միանալ, թող միանան, ոչինչ, մենք էլ դեմ առ դեմ կիմանանք, թե ովքեր են մեր թշնամիները»: Ապա անդրադառնալով «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի ընդունած բանաձեւի նախագծին` հավելեց. «Կառաջարկեի, որ մեր բանաձեւում լինի մի քիչ ավելի հստակ արտահայտություն, թեկուզեւ քաղաքականացված, բայց դա պետք է լինի: Մենք չենք նշի, իհարկե, ում նկատի ունենք, բայց բոլորը կհասկանան… Մենք պետք է պահանջենք ու այդ պահանջը պետք է ներառված լինի մեր բանաձեւի մեջ, որպեսզի մեր իշխանավորները իրենց լիազորությունների սահմաններում սահմափակեն օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների միջամտությունը մեր ներքին գործերին: Ու  եթե մեր իշխանությունները եւս համարձակություն չունան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Հեֆերնին իր տեղը նստացնել, ապա մեր հասարակական կազմակերպությունները պետք է պահանջեն, որ դեսպան Հեֆֆերնին հայտարարեն «պերսոնա նոն գրատա» ու վռնդեն Հայաստանից: Քիչ է, որ նա մտնում է տարբեր մեր ատյանները` արդարադատության նախարարությունից սկսած դատախազությունով վերջացրած, արդեն մամլո ասուլիսներ է անցկացնում գենդերային, թե որեւէ ուրիշ օրենքի շուրջ: Մեր պահանջը պիտի հստակ բարձրաձայնվի ու դա պետք է ստանա իրական լուսաբանում բոլոր ԶԼՄ-ներում, այդ թվում` Ամերիկայից սնված»: Եզրափակելով խոսքը` պարոն Շաքարյանցը  կոչ արեց չսահմանափակվել եւ այս պայքարում միավորվել ցանկացած երկրի հետ, որտեղ պաշտում  են ընտանիքը:

Ի դեպ, համաժողովի աշխատանքները ողջունեցին նաեւ Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտանեկան եւ հոգևոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել ստորագրել համագործակցության մասին հուշագիր ԴԱՇԻՆՔ հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում