ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՈՄՍԵՐԻ ՎՐԻՊԱԿԸ` ՍԿԱՆԴԱԼԻ ԱՌԻԹ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՏՈՄՍԵՐԻ ՎՐԻՊԱԿԸ` ՍԿԱՆԴԱԼԻ ԱՌԻԹ


Համացանցում բուռն քննարկվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ամանորյա տոմսերի վրա եղած վրիպակը, որտեղ Ամանոր բառը «ո»-ի փոխարեն «օ» է տպագրվել: Այս տարի թատրոնն Ամանորին Նորա Գրիգորյանի բեմադրությամբ կներկայացնի «Մաշան եւ երեք արջերը» ներկայացումը:

«Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ չհերքեց այն`  ասելով. «Ամանորյա տոմսերի վրա տպարանի կողմից տպագրված տոմսերում (որոշակի տոմսագրքերի մեջ) տեղ է գտել վրիպակ, ինչի համար թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Տեղի ունեցած վրիպակի պատճառով տոմսային տնտեսության վարիչ Գ. Սահակյանը ենթարկվել է վարչական տույժի»:

Ֆ. Դավթյանը նաեւ հավելեց, որ թատրոնը տպարանից նամակ է ստացել հետեւյալ բովանդակությամբ. «Մեր կողմից ներկայացված եւ Ձեր կողմից հաստատված տոմսերի նմուշների թվային տպագրության ժամանակ տեղի է ունեցել ծրագրային խափանում, ինչը հետեւանք է դարձել ուղղագրական սխալի` որոշակի տոմսագրքերի մեջ, որը մեր կողմից չի հայտնաբերվել: Հայցում ենք Ձեր ներողամտությունն եւ հայտնում ենք, որ պատրաստ ենք վերականգնել ամբողջ տպաքանակը կամ տպագրել նոր տոմսագրքեր»:

Ի հեճուկս շրջանառվող լուրերի` Ֆ. Դավթյանն ասաց, որ տեղի ունեցածի հետ ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կապ չունի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում