ԲՀԿ-Ն ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ՀԱԿ-ԻՆ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ՀԱԿ-ԻՆ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»


Տեղի ունեցավ «եռյակի» հերթական հրապարակային միջոցառումը, որը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Ինչպես և սպասվում էր, «եռյակի» առաջնորդներից իր ծանր տեղը թեթևացրեց միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը նախընտրեցին դիտորդի դերը:
Սակայն այս հավաքի հետ կապված հետաքրքիրը ոչ թե «եռյակի» ղեկավարության պասիվությունն է, այլ միմյանց հրապարակայնորեն «մեսիջներ» փոխանցելու հանգամանքը, որն արդեն վերածվում է ավանդույթի: Րաֆֆին եկավ Ազատության հրապարակ և լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ «մյուսներն» էլ պետք է այստեղ լինեին: Սակայն այն, ինչ երեկ արեց ԲՀԿ-ն, գերազանցեց և ստվերում թողեց Րաֆֆիի դժգոհությունը: Ինչպես հայտնի է, «Ժառանգությունը» բացահայտ, իսկ ՀԱԿ-ը առայժմ թաքուն բողոքում են «եռյակում» ԲՀԿ-ի լիդերությունից և պահանջում են հավասարություն: Դրան ի պատասխան ԲՀԿ-ն օգտագործեց դեկտեմբերի 10-ի հանրահավաքը` ցույց տալու համար, որ ինքն իրոք հանդիսանում է «եռյակի» լիդերն ու եղանակ ստեղծողը: Եվ այսպես, դեկտեմբերի 10-ի հավաք-երթը նախատեսված էր սկսել ժամը 13:00-ին, սակայն այն սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, որովհետև ժամը 13:00-ի դրությամբ Ազատության հրապարակում հավաքվել էր ընդամենը 300-400 մարդ: Դրանք հիմնականում ՀԱԿ-ի կողմնակիցներն էին, իսկ ԲՀԿ-ի զանգվածը հավաքվել էր Ազատության հրապարակից բավականին հեռու և սպասում էր: Միայն մոտ 20 րոպե սպասելուց հետո մեծաքանակ ԲՀԿ-ականները մեծ շուքով և ցուցադրաբար միացան Ազատության հրապարակում իրենց սպասող կոնգրեսականներին ու միայնակ Րաֆֆիին` ընդգծելով, որ հավաքվածների մեծամասնությունն իրենց կողմնակիցներն են: Ի դեպ, ԲՀԿ-ականների քանակի մասին. ասում են, որ նրանց թվում են եղել նաև Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, ովքեր եղանակային պայմաններից ելնելով ձմռան ամիսներին հիմնականում չեն աշխատում և գտնվում են պարտադիր պարապուրդում: Երևի հենց այդ պատճառով էլ որոշել էին ազատ ժամանակ հանրահավաքին մասնակցելով գումար աշխատել:
Հասկանալի է, որ այս փոքրիկ, բայց խոսուն «ֆլեշ-մոբի» միջոցով ԲՀԿ-ն հերթական անգամ իր գործընկերներին ցույց տվեց, թե ով է դրության տերը, ում շնորհիվ է միջոցառումների ժամանակ մարդաքանակ ապահովվում և ով է դրա համար վճարում:
Ինչ վերաբերվում է գրվածի հավաստիությանը և ԲՀԿ-ականների սպասվելիք հերքումներին, ապա նշեմ, որ ինձանից բացի դրա ականատեսն են եղել այդ պահին Ազատության հրապարակում և հարակից տարածքում գտնվող հարյուրավոր մարդիկ: Նաև ասեմ, որ ամենևին էլ «եռյակի» կողմնակից չեմ, պարզապես այդ ժամին այցելել էի Ազատության հրապարակ` վստահ լինելով, որ նմանատիպ որևէ շոուի ականատես կլինեմ:


ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում