ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔՈ՞Վ ՌՄԲԱԿՈԾԵԻՆ. ՌԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ

Արխիվ 12-16

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ

ԶԵՆՔՈ՞Վ ՌՄԲԱԿՈԾԵԻՆ. ՌԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ


Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի, կովկասի խնդիրների եւ անվտանգության կենտրոնի գիտաշխատող, կովկասյան համագործակցություն ՀԿ տնօրեն ՍԻԼԱԵՎ ՆԻԿՈԼԱՅ ՅՈՒՐԵՎԻՉԸ "Իրավունքի" հետ զրույցում Հայաստանի կողմից ԵՏՄ-ի անդամակցությունը գնահատեց բարձր, նշելով.

- ԵՏՄ Հայաստանի անդամագրությունը բնական եմ համարում, քանի որ ՌԴ-ն լավագույն տնտեսական գործընկերն է Հայաստանի համար, որը վերաբերվում է առեւտրին, ներդրումներին, տեղափոխումներին եւ այլն: Բայց անդամագրվելով այս տնտեսական մեծ կառույցին պետք չէ միանգամից  սպասել, կամ պահանջել մեծ արդյունքներ: Սակայն սա մի պրոեկտ է, որը հաշվարկված է տասնյակ տարիների համար: Բացի տնտեսական համաձայնագրից մենք Հայաստանի հետ ունենք նաեւ անվտանգության պայմանագիր եւ այս ամենը այդքան էլ գնահատելի չէր լինի, եթե համագործակցեինք միայն անվտանգության, կամ միայն տնտեսական ասպեկտներում:

- Մեր ընդդիմությունը անընդհատ շեշտադրում է այն հանգամանքը, որ գոնե այս տարվա մեր սահմանին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները իրականացրվել են ՌԴ-ից գնված զենքով: Ի՞նչ կասեք:

- Ես կարծում եմ, որ դա հռետորական չափազանցություն է: Որքանով, որ ես տեղեկացված եմ այն զենք-զինամթերքը, որոնք կիրառել է Ադրբեջանը Ղարաբաղյա հակամարտության ընթացքում, դա մեզանից գնվածը չի եղել:

- Բայց չէ՞ որ հույս չկա, որ մի օր էլ այդ զենքը չեն կիրառի:

- Այո ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, հայ ժողովրդի մտահոգությունը: Բայց ես հետեւյալը կասեմ, որ Ռուսաստանը քանի որ ունի ռազմատեխնիկական հարաբերություններ, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ, հենց դա, այդ լարված իրավիճակը դարձնում է ավելի կանխատեսելի: Ինչ եք կարծում, շատ ավելի լավ կլիներ, որ այդ զենքը լիներ ամերիկյա՞ն:

- Ոչ իհարկե, բայց եւ այնպես մենք ՌԴ-ի հետ ունենք կնքած 49 տարվա անվտանգության պայմանագիր:

- Այո ճիշտ եք ասում, բայց այդ պայմանագիրը չի սահմանափակում այն, որ մենք կարող ենք զենք չվաճառել երրորդ երկրին: Հասկանանում եմ այս հարցի էմոցիոնալությունը, բայց վերլուծելով պետք է կարեւորել այն, որ ճիշտ կլինի քիչ զգացմունքայնություն դրսեւորել: Կա փաստ, որ Ռուսաստանն ունի, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ վստահելի հարաբերություններ, եւ կողմերից մեկին դա հաստատ դուր չի գալիս եւ ըստ էության կարելի է ասել, որ դա երկու կողմերին էլ դուր չի գալիս:


Նյութն ամբողջությամբ կարդացեք վաղը, «Իրավունք» թերթի հերթական համարում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում