«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԴԵԿՏ. 12-ԻՆ
Արխիվ 12-16«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԴԵԿՏ. 12-ԻՆ
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի դահլիճում տեղի կունենա «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության տարեկան ամփոփիչ գիտաժողովը:
Ասոցիացիան ստեղծվել է դեռևս 1997 թվակնին` իր գործունեությունը ծավալելով գիտության ոլորտում և շահագրգիռ անձանց պարբերաբար ներկայացնելով գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, գործնական պարապմունքներ, գիտական բանավեճեր, մրցույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, թողարկում է ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկներ, թարգմանական գրականություն, իսկ 2011 թվականից նաև կատարում ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ : Ասոցիացիայի նպատակն է նաև նպաստել հանրապետության կրթական համակարգի հետագա զարգացմանը, նորարարական-փորձարարական գործունեության իրագործմանը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

