«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է…» Օրերս Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատա
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է…»
Օրերս Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատարած իր շրջայցի ժամանակ եղավ նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում: Տիկին Պողոսյանը ոչ միայն դրական գնահատական տվեց թանգարանում կատարված վերանորգման աշխատանքներին, այլ նաև իր հիացմունքը հայտնեց Շիրազի թանգարանի աշխատակազմին: «Ժառանգություն ունենալը դեռ գործի կեսն է, կարևոր է, թե այն ինչպես է ներկայացվում, քարոզվում, հանրահռչակվում, իսկ այս թանգարանի թիմն այդ գործը աներևակայելի լավ է անում: Սա, իսկապես, տուն է, օջախ է… Նշում ենք մեծն Շիրազի 100 ամյակը, և այնքան էական է, թե ինչ վիճակում է գտնվում նրա տունը, ինչը, փառք Աստծո, հրաշալի է պատկերով է ներկայանում: Հրաշալի է շնորհիվ նրա, որ Շիրազի համար այստեղ հոգացավ են, նրան իբրև ազգային արժեքի պահպանում են. միշտ չէ, որ մարդու բախտը բերում է, և իր ժառանգները ևս օրինավոր ու կիրթ են լինում`Շիրազն այս իմաստով շատ երջանիկ է...»:
Ապա անդրադառնալով դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բելետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ամյակին նվիրված երեկոյին` նախարարը ափսոսանք հայտնեց, որ ծրագրում Շիրազի տուն-թանգարանի արխիվներն ու աշխատակիցներն ընդգրկված չեն եղել. «Ես հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ այստեղից խոսք չհասավ լայն լսարաններին, բայց հաջորդ տարի այդ բաղթողումը կլրացնենք, մանավանդ, որ ունենք լող տալու հնարավորություն` հոբելյարի ծննդյան 100-ամյակի լրանալու 2014, թե 2015 թվականի առումով: Եվ , ի վերջո, ինչու պետք է հոբելյաններով առաջնորդվենք, եթե կա պահանջ, ցանկություն, պետք է գործել, բարձրաձայնել: Մեր մեջ կան անուններ, որոնց հանդեպ ամենօրյա հոգատարություն պետք է ցուցաբերել, անուններ կան, որ իրենք իրենց կյանքով ապրում են, ճիշտ է մեր պարտքը պետք է կատարենք, մեր գործն անենք, բայց ի դեմս Շիրազի ոմանք այնքա՜ն պարզություն ու շիտակություն ունեն, որ իրենց ճանապարհն այսպես, թե այնպես անցնում են…»:
Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Մշակույթի նախարարության պատվոգրերով պարգևատրեց ՀՀ հանրապետության Շիրակի մարզի Գյումրու Շիրազի անվան հուշատուն-թանգարանի համայնքային, ոչ առևտրային կազամակերպության տնօրեն Արա Պապանյանին, Շիրակի մարզային գրադարանի պետական ոչ առևտրային կազամակերպության առաջին կարգի գրադարանավար Քազագյուր Զաքոյանին, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վանուշ Խանամիրյանի անվան «Վարդևանյան» պարի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանին, Ամասիայի արվեստի դպրոցի տեսաբան Երազիկ Աթոյանին, Գյումրու Բրուտյանի անվան 4-րդ երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրեն Խորեն Վարդանյանին:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

