2,5:1,5` ՀOԳՈՒՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-162,5:1,5` ՀOԳՈՒՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ (Ֆոտոշարք)
Օրերս Ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած շաշկիի հերթական առաջնությունը, սակայն այս անգամ այն առանձնահատուկ էր նրանով, որ ընդդեմ 4-ի խաղում էր քոլեջի հատուկ հյուրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ: ԱԺ պատգամավորի առաջ բավական բարդ խնդիր էր դրված` նա պետք է մրցեր մի քանի օր առաջ քոլեջում տեղի ունեցած շաշկիի առաջնության չորս մասնակցից բաղկացած հաղթող թիմի հետ միաժամանակ: Բայց արի ու տես, որ պարոն Թորոսյանին հաջողվեց միաժամանակ 4 մրցակցին էլ հաղթել` 2,5-1,5 հարաբերակցությամբ` համենայն դեպս, վերոնշյալ քոլեջում սահմանելով յուրատեսակ ռեկորդ: Միջոցառումից հետո «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցելու «չեմպիոն» Շ.
Թորոսյանի հետ:
- Պարոն Թորոսյան, միանգամից խաղացիք 4-ի դեմ, այսպիսի անհավասար պայքար էլի ունեցե՞լ էիք:
- Ոչ, սովորաբար, ես միշտ մեկի դեմ եմ խաղացել կենդանի տախտակի վրա կամ օնլայն համակարգչով: Ինձ համար մեծ անփորձություն էր միաժամանակ 4-ի դեմ խաղալը, բայց ստացվեց ու կարողացա հաղթել:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք մրցակիցների պատաստվածությունը:
- Բավականին լավ էին խաղում, իհարկե, դեռ պատանիներ են ու աճելու, զարգանալու տեղ
շատ ունեն: Իմ անփորձությունը եթե չլիներ, կարծում եմ` ավելի մեծ արդյունք կունենայի, բայց, իհարկե, իրենք էլ վատ չէին խաղում:
- Մտադի՞ր եք հետագայում նոր ռեկորդներ սահմանել, միան•ամից 8-ի կամ 10-ի դեմ խաղալով:
- Ոչ, քավ լիցի այդպիսի մտադրություն չունեմ: Ուղղակի, սիրում եմ շաշկի եւ այն իմ հոբբիներից մեկն է, որով ազատ ժամանակ զբավում եմ: Եթե ստացվեց, այսպիսի գեղեցիկ միջոցղառումներ եղան, էլի կմասնակցեմ, բայց առանձնապես չեմ նպատակադրվելու ինչ-որ միաժամանակյա խաղի մասնակցելու:
Ի դեպ, «Իրավունքը» զրուցեց նաեւ Ինֆորմատիկայի պետական քոլեջի
ծրագրավորում ֆակուլտետի ուսանող ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով միակն էր, որ համարձակվեց հաղթել ԱԺ պատգամավորին. «Մինչեւ այս առաջնությունը, տղաների հետ էլի խաղում էի, անընդհատ պարապում էի ու երկար մտածելով, մտածված քայլեր անելով ստացվեց եւ հաղթեցի: Պարոն Թորոսյանը, շատ լավ էր խաղում ու հաղթեց իմ մյուս ընկերներին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

