ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ


13-ամյա հայ շախմատիստի` Սամվել Սեւյանի հաջողությունները շարունակվում են. Հոլանդիայի Վեյկ ան Զեեում 2015-ի հունվարի 9-ին կայանալիք "Տատա Սթիլ" ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակել են B մրցաշարի (հավակնորդների) մասնակիցների կազմը: Հեղինակավոր մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ գրոսմայստեր Սամվել Սեւյանը, ում 14 ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին:
Սեւյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին: Մինչ այդ, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Պայքարը կընթանա երեք ձեւաչափերով` արագ, կայծակնային եւ բասկյան: Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան, փոխանցում է Armchess-ը: Ի դեպ, ՖԻԴԵ-ն հրապարակել է համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը, որտեղ Արոնյանը նահանջել է 1 աստիճանª հայտնվելով 5-րդ տեղում: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2862 է: Լեւոն Արոնյանի վարկանիշը մնացել է 2797: Երկրորդ տեղում իտալացի Ֆաբիանո Կարուանան է, իսկ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը բարձրացել է երրորդ տեղ:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանըª 63-րդը, Սերգեյ Մովսեսյանըª 95-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանըª 99-րդը:
Ի դեպ, Դոհայում ավարտված Qatar Masters Open շախմատային մրցաշարում մեր հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը լավ արդյունք ցույց տվեցինª 6-ական միավորով բաժանելով 7-24-րդ տեղերը: Իսկ ահա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդարում ընթացող մրցաշարում վերջին տուրից առաջ կորցրեց հաղթող դառնալու շանսերը: Անդրիասյանը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ունի 5 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում