ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԵԾ ԲԼԵՖԸ

Արխիվ 12-16

ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԵԾ ԲԼԵՖԸ


Գաղտնիք չէ, որ վերջին օրերի թանկացումները վերաբերում էին նաեւ հացին, հացամթերքներին եւ, առհասարակ, այն ամենին, ինչը պատրաստվում է ալյուրից: Գործնականում այն բոլոր առեւտրային կետերում, որտեղ փորձեցինք պարզել հացի 10-15 տոկոսանոց թանկացման պատճառը, ստացանք հետեւյալ բացատրությունը. "Թանկացման պատճառը ալյուրի գնի բարձրացումն է": Իսկ ալյուրն էլ, հասկանալի է, բերում կապում են դոլարի հետ:

ԷԼԻ ՓՈԽԱՐԺԵ՞ՔՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Իհարկեª սոցիալական հսկայական նշանակություն ունեցող այս հերթական ապրանքատեսակի թանկացման հետ կապված եւս, տարաբնույթ խոսակցություններ եւ հարցադրումներ կան: Բայց նախ փորձեցինք բացատրություն ստանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: ՏՄՊՊ-ի մամուլի պատասխանատու ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ տվեց այս պարզաբանումը. "ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հնարավոր մրցակցային չարաշահումները կանխարգելելու նպատակով դիտանցումներ է իրականացնում միայն գերիշխող ապրանքային շուկաներում: Ալյուրի շուկայում գերշխող տնտեսվարողներ են հանդիսանում երկու ընկերություններ`"Մանանա Գրեյն" ՍՊԸ-ն, որը ցորենի ալյուրի իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին` 34,4 տոկոս, եւ "ԱլեքսԳրիգ" ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 47,3 տոկոս: ՏՄՊՊՀ դիտարկումների համաձայն` վերը նշված երկու ընկերությունները հիմնականում աշխատում են ներկրված ցորենով: Ելնելով օրենքից` այլ ընկերությունների ներկրումների, ինչպես նաեւ վարքագծի եւ գնային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությանը Հանձնաժողովը չի տիրապետում:
Նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում հայկական դրամն արժեզրկվել է 13 տոկոսով: Այս պարագայում ցորենի ալյուրի շուկայում որոշակի գնային փոփոխություններ ֆիքսվել են:
Ի թիվս այլ շուկաների, Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները նաեւ ալյուրի շուկայում":

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՉՆՉԻՆ ԳՆԵՐՈՎ ՄԹԵՐՎԱԾ
ՏԵՂԱԿԱՆ ՑՈՐԵՆԸ


Այսպիսովª ստացվում է, որ ալյուրի շուկայի մոտ 82 տոկոսը զբաղեցնում է երկու ընկերություն, որոնք հիմնականում ներկրում են Հայաստանում ալյուրի վերածվող իրենց ցորենը: Սակայն այս ցուցանիշները հալած յուղի տեղ ընդունելու դեպքումª բախվում ենք մեկ էական անհամապատասխանության: Հայաստանում ցորենի միջին տարեկան պահանջարկը "սովորույթի ուժով" գնահատվում է 650-720 հազար տոննայի կարգի: Բայց բերենք մոտ հնգամյա պատմություն ունեցող նման օրինակ. ՀՀ կառավարությունը 2010 թվականի հուլիսին հաստատեց Գյուղնախարարության "2010-1014թթ. ցորենի սերմնաբուծության ծրագիր", որտեղ ներկայացված էին այդ պահին նախորդող 6 տարիներին Հայաստանում ցորենի արտադրության եւ ներկրման մասին պաշտոնական ցուցանիշները ¥տե՛ս աղյուսակը¤: Բերած թվերը վկայում են, որ այդ տարիներին ամենաշատը ցորեն արտադրվել եւ ներկրվել է, ենթադրաբարª նաեւ սպառվել է 2004թ.-ին, 2007թ.-ինª տարեկան ընդհանուր մոտ 675 հազար տոննայի կարգի: Բայց փոխարենը եղել են տարիներ, երբ այդ ցուցանիշը 520 հազար տոննայի կարգի էր: Եվ այս տեսանկյունից, եթե տարեկան պահանջարկը մոտ 600 հազար տոննայի կարգի գնահատենք, հազիվ թե սխալվենք, հաշվի չառնելով նաեւ, թե հանրապետության բնակչությունն այս տարիներին ինչքանով է նվազել: Ուրեմն ստացվում է, որ այդ 600 հազար, լավª ընդունենք 650 հազար տոննա ցորենի 82 տոկոսն անցնում է երկու ընկերության ձեռքով, վերածվում է ալյուրի եւ վաճառվում սպառողներին: Խոսքը մոտ 500-550 հազար տոննայի մասին է, որի առյուծի բաժինը, ելնելով ՏՄՊՊՀ-ի հիշատակված պատասխանից, ներկրվում է:
Բայց այստեղ արդեն դիմենք ՀՀ գյուղնախարարությանը` պարզելու համար, թե այս տարի ինչ կարգի արտադրություն ենք ունեցել: Մեզ տրված պարզաբանման համաձայն. "Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը` բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ:   Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,8 հազար տոննայի դիմաց, 340 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 311,5 հազար տոննայի դիմաց: ՀՀ մարզերից ստացված պահանջարկի համաձայն` ներկրվել եւ տեղական սերմարտադրողներից գնվել է գարնանացան մշակաբույսերի, մասնավորապես` գարու 2056 տոննա, եգիպտացորենի 23,4 տոննա":
Եվ այսպեսª արտադրել ենք 340 հազար տոննա ցորեն, որն անհրաժեշտ 600-650 հազար տոննայի 50-60 տոկոսի կարգի է, իսկ եթե հաշվի առնենք, որ կարող ենք նաեւ 500-550 հազար տոննա տարեկան սպառում ունենալ, տոկոսային ցուցանիշն էլ ավելի կաճի: Այսինքնª կարող ենք հանգիստ խղճով ֆիքսել, որ գոնե այս տարի Հայաստանը մեծ մասամբ սպառում է իր իսկ արտադրած ցորենը, որը, ընդգծում ենք, այս պահին հիմնականում մթերված է տարբեր ալրաղացների կողմից, ընդ որում, այսպես ասած, հիմնականում ներկրման համեմատ էականորեն ցածր գներով: Եվ նորից ընդգծենքª դրամով եւ ոչ թե դոլարով:
Ինչ վերաբերում է ներկրմանը մնացող մոտ 250-300 հազար տոննային ¥հարց է նաեւ, թե այդ ինչպես են այս իրավիճակում ալյուրի ներքին շուկայի 82 տոկոսը կապում երկու ընկերության անվան հետ¤, ապա դրա զգալի մասը եւս վաղուց Հայաստանում է, եւ զգալի ներկրումներ լինում են հատկապես գարնանային սեզոնին, երբ անցած տարվա տեղական բերքն արդեն սպառված է, իսկ ընթացիկ տարվանը դեռ չի հավաքվել: Իրոքª ներկրումը դոլարով է, սակայն եթե ներկրվածի զգալի մասը գարնանը բերվել սպառվել է, այս դեպքում արդեն առնվազն տարօրինակ է խոսել ամեն մի փոխարժեքի մասին: Իհարկեª կարող է եւ որոշ ներկրումներ այս պահին իրականացվում են: Բայց վստահեցնում ենª դոլարային այս խաղի պարագայում դա գրեթե բացառվում է, կամ եթե իրականացվում է, ապա խոսքը չնչին ծավալների մասին է, որն ընդհանուր բալանսի վրա ոչ մի պարագայում չի կարող ազդել:
Մի խոսքովª տրամաբանորեն, այս տարվա տեղական` համեմատաբար բարձր բերքի հաշվին տեղական ցորենն իրացվել է առավելագույնս ցածր գներով: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ ընդունենք ֆանտաստիկ տարբերակը, որ փոխարժեքն ազդել է ներկրումների գների վրա, ապա տեղական արտադրանքի էժան գները միանգամայն կարող էին կոմպենսացնել դա:
Իհարկեª այն, ինչի մասին խոսեցինք, տրամաբանական տարբերակն է, թեեւ միանգամայն վստահ ենք, որ փոխարժեքի փոփոխությունն ընդամենը մատի փաթաթան են սարքել ալյուրի թանկացման համար: Բայց նաեւ վստահ ենք, որ կգնան, կստուգեն ու վերջում էլ կհայտարարեն, թե ամեն ինչ տեղը տեղին է, դոլարի փոխարժեքն աճել է ու ալյուրի գինն էլ թանկացել է դրան համահունչ: Չնայածª առաջ չընկնեք ու սպասենք պաշտոնական բացատրությունների:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում