ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԱՆՈՒՆԸ ԿԱ,
ԱՄԱՆՈՒՄ ՉԿԱ


Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը վստահաբար հայտարարում է, թե "կիսում է կուսակցության կարծիքը, մեծ թիմով եւ մեծ ոգեւորությամբ ու ակտիվությամբ մասնակցում է հանրահավաքներին": Թե ինչ սկզբունքով է առաջնորդվում Աղասի Հակոբջանյանը` տղայական, թե գաղափարական, երկու դեպքում էլ անշուշտ իր գործն է:  
Սակայն մի բան հասկանալի չէ: Ինչպես կարելի է նույն իշխանության  մեջ լինել, մյուս կողմից էլ` նույն իշխանության դեմ պայքարել: Սա մտածելու տեղիք է տալիս, եւ դեռ նախագահական ընտրությունների ժամանակ էլ խնդրում էր` ՀՀԿ նախընտրական մի ենթաշտաբ վստահել իրեն: Զարմանալ կարելի է` այսօր նրան տեսնել "թեժ" քաղաքական ֆոնի վրա: Ինչեւէ, թեմայից չշեղվելով ու շարունակելով միտքս, ասեմ, որ 2012թ.-ին "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի կողմից կառուցվել էր մարզահամալիր, որը դեռ այսօր էլ ավարտին չի հասել` իր կիսատ-պռատ գործերով: Շատ մտահոգիչ է սիսիանցիների համար, թե երբ այն ավարտին կհասցնեն:
Ավարտվող տարվա հետ կավարտվի նաեւ առաջին երիտասարդական մայրաքաղաք լինելու ժամկետը: Ի՞նչ մնաց Սիսիանին. փողոցներն էլի մնացին քարուքանդ, բազմահարկ շենքերի բակերն անբարեկարգ, ջրային հայելիները կեղտոտ` մամռով պատած, ջրափոսերով հարուստ, քաղաքը փոշոտ, ցեխակոլոլ, գազոնները դարձած մոլախոտանոց եւ այսպես շարունակ:
Որպես վերջաբան` հավելենք, որ Սիսիանի տարեգրության մեջ 2014 թվականը մնաց որպես ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի տարեթիվ: Փաստ` հնարավորությունների անհավասար պայքարում, հաղթելով հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնին, Սիսիանը դարձավ առաջին երիտասարդական մայրաքաղաք: Ինչպես ժողովուրդն է ասում. անունը կա, ամանում չկա:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սիսիան-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում