«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ՇԱՀԵԼ Է` ՄԻՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ՇԱՀԵԼ Է` ՄԻՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ»


Երեկ ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում կայացավ հերթական նիստը` «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Ռուսական պատվիրակության կազմում էր նաեւ Ռուսաստանի Պետդումայի նախագահի խորհրդական ՄԻԽԱՅԻԼ ԿՐՈՏՈՎԸ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ խոսելու Եվրասիական տնտեսական միության, այս միությունում ՀՀ անդամակցման ու տնտեսական մի շարք խնդիրների մասին:

«ՄԵՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԶ ՉԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

-Որոշ արեւմտամետ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ չէին հավատում, որ, ի վերջո, Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն այն այսօր իսկ իրականություն է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հայերն այսօր չէ, որ իրենց ընտրությունը կատարել են, այլ այդ ընտրությունն իրենք կատարել են 200 տարի առաջ: Եվ ինչո՞ւ պետք է այսօր փոխեին այդ ընտրությունը: Միշտ էլ Հայաստանը շահել է` միություն կազմելով Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ` առաջին հերթին ԵՏՄ-ն միություն է Ռուսաստանի հետ, ի՞նչ է, կա՞ր այլ ճանապարհ... Նույնը կարող եմ ասել նաեւ Ռուսաստանի համար, քանի որ մենք նույնպես մեզ չենք պատկերացնում առանց Հայաստանի:
- Հայաստանյան ընդդիմության որոշ գործիչների կողմից ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի խորհրդարանական լսումների ժամանակ շահարկվում էր, թե այսօր Ռուսաստանի տնտեսությունն էլ լավ վիճակում չէ, ուր մնաց, թե ԵՏՄ-ն բարելավի ՀՀ տնտեսության վիճակը:
- Ռուսաստանում տնտեսական վիճակն ավելի լավ է, քան Եվրամիությունում: Նայեք, թե Եվրամիությունում վերջին 8 տարիների ընթացքում ինչ է կատարվում. այնտեղ շարունակական անկում է: Մինչդեռ Ռուսաստանում աճ կա, եւ եթե անգամ ինչ-որ մի տարում Ռուսաստանում շահույթը մեծ չլինի, միեւնույնն է, տնտեսությունը կմնա կայուն վիճակում: Եվ որեւէ կասկած չկա, որ Ռուսաստանն ունի այնպիսի ռեսուրսներ, այնպիսի հնարավորություններ, որ միշտ կլինի առաջադեմ երկրների շարքում: Ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միությունը իր տարածքով երեւի ամենամեծ ինտեգրացիոն միությունն է, ու այն ամենահեռանկարային կառույցն է, քանի որ այստեղ նոր անդամներ են միանում: Եվ այստեղ կարեւոր է, թե ովքեր են միացել ԵՏՄ-ին. դրանք ԱՊՀ-ի բոլոր հաջողակ երկրներն են: Այնպես որ, որեւէ կասկած չունեմ, որ Ռուսաստանը կկարողանա հաղթահարել եղած խնդիրները:

«ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԽԱՂ ԽԱՂԱԼ
ՌՈՒԲԼՈՒ ՎՐԱ»


-Վերջին շրջանում մեծ անհանգստության առարկա դարձան ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումները: Իրականում դա ինչո՞վ էր պայմանավորված ու ինչի՞ կբերի:
- Կարծում եմ, որ այդ գործընթացը կարելի է կտրուկ փոփոխել: Եվ բավական հեշտ է դա անելը, ինչպես գիտեք, նախագահն արդեն համապատասխան հրահանգ տվել է: Իսկ պատճառները հասկանալի են, պահուստային ֆոնդերը որոշեցին խաղ խաղալ ռուբլու վրա, դրան գումարած նաեւ այն, որ մեր արտահանողները ձգձգել էին ռուբլու փոխանցումը արտարժութային շահույթի: Նրանք, միեւնույնն է, պետք է ռուբլով վճարեն, եւ ռուբլին պետք է, ուղղակի, որոշել էին առիթից օգտվել ու աշխատավարձերը վճարել արժեզրկված ռուբլով: Դա զուտ սպեկուլյատիվ քայլ էր եւ որեւէ օբյեկտիվ հիմքեր չուներ:

«ԵՏՄ ԿԱԶՄՈՒՄ ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ ԱՅՆՔԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
ԵՎ ԱՅՆՔԱՆ ԿՇԻՌ, ՈՐՔԱՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»


-Կրկին անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը` հետաքրքիր է, թե Հայաստանն անդամակցելով այս միությանը` ի՞նչ առավելություններ է ձեռք բերում, ինչը չէր ունենա Եվրամիություն մաս կազմելով:
- Եվրամիությունում կա այդ կառույցի դոմինանտությունը անդամ երկրների վրա, որտեղ սահմանափակ է նրանց սուվերենությունը: Անգամ անդամ երկրների որոշ ներքին հարցեր, այդ թվում` ներքին տնտեսական, հնարավոր չէ լուծել առանց Եվրամիության հաստատման: Իսկ Եվրասիական տնտեսական միությունը հավասար պայմաններ է ստեղծում միության անդամ երկրների համար: Օրինակ, Հայաստանն ընտրելով ԵՏՄ անդամակցման ուղին` պահպանում է իր սուվերենությունը: Հաճախ հարց է հնչում, թե որտեղ են այն երաշխիքները, որ Հայաստանի սուվերենությունը վտանգված չէ այս միությունում: Բայց շատ պարզ է` ԵՏՄ-ն դա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդն է` ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների կազմով, եւ իհարկե, ԵՏՄ հանձնաժողովը, այսինքն` երաշխիքներն ակնհայտն են` դա կոնսենսուսն է` ղեկավարների հավասար ներկայացվածությունը միության մեջ: Հաջորդ տարվա ընթացքում ԵՏՄ կազմում դուք կունենաք այնքան նախարարներ եւ այնքան կշիռ, որքան ունի Ռուսաստանը: ԵՏՄ-ն հենց առանձնանում է մյուս միություններից նրանով, որ այստեղ հավասար պայմաններ են ստեղծված անդամ երկրների համար: Նույնը նաեւ լեզվի հարցում` ԵՏՄ-ում հայերենի, ռուսերենի, բելառուսերենի ու ղազախերենի դերը հավասար է, այլ կերպ չի էլ կարող լինել: Այսինքն` ԵՏՄ-ում որոշումներն ու պայմանագրերն ընդունվում են 4 լեզվով, հակառակ դեպքում, օրինակ, ռուսները կասեն` ռուսերենում այդպես չի թարգմանվում այսինչ կետը, ու արդյունքում կլինեն մեծ տնտեսական կորուստներ: ԵՏՄ-ի գլխավոր նպատակն է հավասար պայմաններ ստեղծել բիզնեսի եւ մեր երկրների քաղաքացիների համար: Իսկ կրկին վերադառնալով Եվրամիությանը` նշեմ, որ ես կարծում եմ` հետագայում մենք կգանք նրան, որ կունենանք եվրոպական-եվրասիական ինտեգրացիոն միություն, քանի որ Եվրամիությունը նույնպես հետաքրքրված է ԵՏՄ-ով: Նրանց առեւտրային հարաբերություններն ամենուր զրո են: Այնպես որ, մենք ցանկանում ենք ինտեգրացվել Եվրամիության հետ, բայց ոչ այնպես, ինչպես Բուլղարիան, Ռումինիան, այլ մենք ուզում ենք ինտեգրվել  հավասար պայմաններով: Ուզում ենք, օրինակ, Հայաստանը Եվրամիությունում ունենա այնպիսի կշիռ, ինչպես մյուս եվրոպական երկրները, իսկ դա կարող է անել Հայաստանը` լինելով Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ: Եթե միայնակ ուզենա իրականացնել դա, կներեք, բայց պարզ է, որ ուժերը չեն ների:

ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԵՏՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ
ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ


-Ըստ Ձեզ, արդյո՞ք չի հասունացել պահը, որ ստեղծվի, ասենք, ԵՏՄ պառլամենտական խորհուրդ:
- Կարող եմ նշել, որ դեռեւս չկա նման խորհուրդ, բայց այն շատ կարեւոր է, քանի որ այսօր ողջ ծանրությունն ընկնում է ԵՏՄ անդամ երկրների Ազգային ժողովների վրա: Հիշեցի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի 2011 թվականին արված հայտարարությունը, թե իրենք թույլ չեն տա, որ կազմավորվի Եվրասիական տնտեսական միությունը, եւ իրենք ամեն ինչ անում էին դրա համար: Դա, իհարկե, կոպիտ խախտում էր ուղղված ոչ միայն մեկ ազգի դեմ, այլ մի շարք երկրների, այնպես որ, ԵՏՄ պառլամենտական ասամբլեա ստեղծելը ժամանակի հարց է: Դրա համար ԵՏՄ անդամ խորհրդարանները պետք է ոչ ֆորմալ կառույցներում կազմակերպեն համապատասխան աշխատանքները: Օրինակ, մենք բավական լուրջ ֆորումներ ենք անցկացնում Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում եւ մեծ սիրով կցանկանայինք նաեւ Երեւանում անցկացնել` համապատասխան կոմիտեների մասնակցությամբ:
- Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանից հետո էլ ո՞ր երկրները շանսեր ունեն անդամակցելու:
- Արդեն պարզ է` Ղրղզստանը, քանի որ արդեն իսկ բոլոր հարցերը որոշված են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում