ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ԵՏՄ պայմանագրի խորհրդարանական վավերացումից հետո որեւէ տեղ չի հնչում ձայն կամ ծպտուն ոչ իշխանական "եռյակից": Ավելի ճիշտ, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը նախընտրում են լռությունը, իսկ "Ժառանգությունն" այնպիսի թույլիկ հանրահավաք արեց, որ ավելի լավ է չաներ: Ինչեւէ, զարմանալի դիպուկ գնահատական է տվել "Հանրապետություն" կուսակցության ղեկավար ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ. "ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գաղափարական առումով իշխանություններից չեն տարբերվում: Իսկ այն արժեքները, որոնք այդ կուսակցություններն ամրագրել են իրենց կուսակցական ծրագրերում, դրանք իրենց համար գրոշի արժեք չունեն: Օրվա մեջ փոփոխվող արժեքներ են` ամեն գնով իշխանության հասնելու, ամեն գնով իշխանության տեր կանգնելու համար: Իմ կարծիքով` նրանք իշխանություններից ավելի վատն են, քանի որ խաղում են ժողովրդի նուրբ ցանկությունների, նուրբ հոգեբանական վիճակի վրա": Դե ինչ, ասվածը սպառիչ է, եւ ավելացնելու ոչինչ չկա:
Այժմ ինչքան արեւմտամետ կա` լացուկոծ են կապել` ԵՏՄ պայմանագրի վավերացման կապակցությամբ, եւ դա բնական է: Սակայն մեզ զարմացրեց, որ հիմա էլ տխրահռչակ ՊՈԼ ԳՈԲԼԸ միացավ այդ "երեքմանեթանոց լացողների" ողբաձայն երգչախմբին: Նա մեծագույն ափսոսանք է հայտնում, որ 2001-ին, այդպես էլ չիրագործվեց իր առաջարկած տարածքային փոխանակումը` Մեղրին Ադրբեջանին զիջելը` Արցախի դիմաց: Ու դրա մեղավորը կրկին ու կրկին այդ ահավոր, ահարկու եւ անտանելի ռուսական արջն է, որը խառնվեց եւ տապալեց Քիվեստի բանակցությունները. "Կողմերը շատ մոտ էին լուծման, քանի որ ե՛ւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ նախագահ Հեյդար Ալիեւը սեփական ժողովուրդների շահերը դրեցին ավելի վեր, քան անձնական իշխանության շահերը, եւ եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության": Հիմա չգիտենք` ինչքանով են ռուսները նպաստել այդ այլանդակության տապալմանը, սակայն միանշանակ պետք է գոհ լինենք, որ այժմ, ըստ նույն Գոբլի խոստովանության, իր առաջարկած տարածքային փոխանակումը այլեւս չի տեղավորվում կարգավորման ներկայիս սխեմաներում:
Մեզ հույժ զարմացրեց ՀՀ գլխավոր հարկային կատարող ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Պատմության մեջ առաջին անգամ 16 նորաթուխ հարկային կատարողները պետք է երդում տային, սակայն պարոն Պողոսյանը` որպես երդման վայր, կատարեց, մեղմ ասած, տարօրինակ, եթե չասենք սրբապիղծ ընտրություն: Նորաթուխ բադին-կոզբադինները իրենց երդումը տվեցին Ծիծեռնակաբերդում: Լավ, գրողը տանի, որեւէ պատժիչ ուժային կառույցի ներկայացուցիչները ի՞նչ կապ ունեն Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացման հետ: Չէ՞ որ դրանք այն ծառայողներն են, ում գործառույթն է մարդկանց ձեռքից դատարանի որոշմամբ ունեցվածք եւ նյութական միջոցներ խլելը: Եթե նախատեսված լիներ, որ նրանք պետք է թուրքերից խլեին գույք, ունեցվածք եւ միջոցներ, որպեսզի դա վերադարձնեին օրինական տերերին` հայերին, դա հասկանալի կլիներ, բայց, գրողը տանի, ինչ-ինչ, սակայն այդպիսի բան Միհրան Պողոսյանի գերատեսչության գործառույթներում կամ ծրագրերում չկա:
Իսկ Չարենցավանում տեղի ունեցավ մի զարմանալի եւ զարհուրելի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ընկերն ընկերոջը սպանեց ընդամենը 2000 դրամի հետ կապված կենցաղային վեճի ընթացքում` նրա գլխին մի քանի անգամ հարվածելով մուրճով: Այդ ի՜նչ աստիճանի բարոյալքման են հասել մեր հայրենակիցները, այդ ի՜նչ աստիճանի լցված են անհաատակ չարությամբ, որ այդպիսի հանցագործությունն ընդհանրապես հնարավոր է դարձել մեր երկրում: Հենց այդպիսի ներքին չարությունն է հազարապատիկ ավելի վտանգավոր եւ կործանարար, քան ցանկացած փորձություն, զրկանք եւ փորձանք:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում