Լ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է Տ. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

Լ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է
Տ. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ


Դեկտեմբերի 4-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ` Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի: Հայցվոր կողմն, ի դեմս Լ. Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, ավելին` վերջինս «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել 1.000.000 դրամ: Դատական նիստի ժամանակ տեղի ունեցած մի քանի ուշագրավ դրվագների մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:
-Հայր Սուրբ, դատական նիստի ժամանակ Լ. Բարդակչյանը հայտարարեց, թե` «զայրույթ է առաջացնում այն, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը տարբերություն է դնում մեր եւ իրենց միջեւ, սա արդեն խնդիր է»: Մի՞թե իրականում չկան տարբերություններ:
- Բոլոր եկեղեցիներն էլ տարբերություն են դնում իրենց եւ մյուս եկեղեցիների կառուցվածքի միջեւ: Այնպես որ, չենք կարող ասել, թե կաթոլիկ եկեղեցին տարբերություն չի դնում իր եւ հայ եկեղեցու միջեւ կամ ռուս ուղղափառ եկեղեցին տարբերություն չի դնում իր եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ: Ամեն մեկն իր ծեսերն ունի ու իր տարբերությունները: Նույնիսկ անհեթեթություն է այդպիսի բան ասելը: Այսօր որքան էլ Հայ ավետարանչական կոչված շարժման պատասխանատուն է ինքը, ոչ մի Ավետարանական եկեղեցի չի ընդունում այդ Ավետարանչական եկեղեցու գոյությունը: Նրանք ասում են` Ավետարանչական եկեղեցին Ավետարանական եկեղեցու, պարզապես, մշակութային պատասխանատվություն ստանձնած կառույցն է, բայց` ոչ առանձին եկեղեցի: Ուրեմն` տարբերություն դրվում է նույնիսկ իրենց եկեղեցու մեջ:
- Ի դեպ, Լ. Բարդակչյանը հերթական անգամ դատական նիստի ժամանակ կրկին պնդում էր, թե Ձեր դեմ որեւէ հայտարարություն չի արել...
- Ոչ թե մեկ անգամ, այլ երկու անգամ է արել: Մի անգամ, իբրեւ թե, դանակով հարձակվել էին իրենց կառույցից ներս եւ ցանկացել էին իր վրա հարձակվել, մյուս անգամ էլ ասացին, թե երկու երիտասարդ հարձակվել են իրենց ամերիկահայ քարտուղարուհու վրա եւ նրան քաշքշել: Հետո, իբրեւ, այս աղջիկը նրանց պայուսակով հարվածել է, եւ նրանք թողել, փախել են: Այս երկու դրվագն էր լրատվամիջոցներում գրված է եղել, եւ ամեն տեղ, ամեն անգամ նրա կողմից նշվել, շեշտվել է իմ անունը` այդ միջադեպը կապելով իմ անվան հետ, որ Հայր Կոմիտասի հեռուստատեսային ելույթից հետո այսպիսի բան է գրանցվել: Իրականությանը չհամապատասխանող անհեթեթություն էր դա: Ավելին` երբ իրենց անունով իմ մեքենան էին ջարդուփշուր արել, չգիտես ինչու, իրենք լռեցին եւ ոչ ոք քաջություն չունեցավ նախ` ներողություն խնդրելու, որ այդպիսի բան է կատարվել իրենց անունով, որովհետեւ մեքենային փակցված թղթի վրա գրված էր` «որտեղ քոնը կասես, այնտեղ էլ` Բարդակչյանինը»: Եվ երկրորդ` նրանք նույնիսկ չհերքեցին, որ դրանից իրենք անտեղյակ են եղել: Ուրեմն` սա խոսում է այն մասին, որ պարզապես իրենք հետապնդում են միայն իրենց շահը, ուրիշ ոչ մի բան, իսկ մնացածը խաղ Է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում