"ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"

Արխիվ 12-16

"ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"

Օրերս ՀՀ Ազգային ժողովում անցկացված "Աշխարհն առանց ցեղասպանությունների" խորագրով լսումների ժամանակ իր ելույթում Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը, թեեւ խոսեց հանցագործության կատարման պատասխանատվության մասին, բայց ամեն կերպ շրջանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Փոխարենըª հրեական կազմակերպության նախագահը շատ ջերմ էր հայ-թուրքական փոխհարաբերությունների վերականգնման թեմայով` խորհուրդ տալով հայերիս ավելի շատ նայել դեպի ապագան: Եվ ահա ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, "Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ այսպես մեկնաբանեց պարոն Ռաբինովիչի այդ "գաղափարները".
-Հերթական անգամ, այսպես ասած, իրավունքը դառնում է ծառա քաղաքականությանը: Բայց համոզված եմ, որ սա խոսում է այն մասին, որ պարոն Ռաբինովիչը, ցավոք սրտի, լավ տեղյակ չէ Հայաստանում եղած տրամադրությունների մասին: Օրինակ ասում է, թե մենք պետք է հրաժարվենք ատելությունից: Այստեղ պետք է ասեմ, որ հայությունը ոչ թե ատելությամբ է ղեկավարվում, այլ հակառակը` սիրով: Ընդ որում ընդգծեմ մի բան, որն այդպես էլ ոչ-ոք չասաց լսումների ժամանակ. ցեղասպանություն գործելը հանցագործություն է` ոչ միայն այն ժողովրդի եւ ազգի նկատմամբ, որի հանդեպ իրականացվում է, այլ հանցագործություն է Ցեղասպան պետության ժողովրդի հանդեպ, որովհետեւ դա դրդում է դեպի մասսայական հանցագործության: Այսինքնª  ֆաշիստական Գերմանիայից տուժել է հենց գերմանական ժողովուրդը, իսկ թուրքական ցեղասպանական քաղաքականությունը եւ այդ քաղաքականությամբ դեպի հայերը ուղղորդվող ատելությունը, քայքայիչ է եւ թուրք ժողովրդի համար: Այս առումով` հավելեմ, որ պետք է աշխատենք նույն այդ հրեական պառլամենտի ու Հայաստանում եղած առնվազն երկու հրեական համայնքի հետ, որը կառավարվում է տարբեր անձանց կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում