ՈՎ Է "ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ" ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՈՎ Է "ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ"
ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ


Եվ այսպես, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր հետ քարշ տալով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, անձամբ ասուլիս տվեց գենդերաստա-ֆեմինիստա-համասեռամոլական լոբբիստներից մեկի` ոմն Պերճուհի Կաժոյանի հետ, որը մեր ընթերցողներին հայտնի է "16-ի" գործով դատարանում մեր թերթին պարտված հայցվոր-լոբբիստներից մեկը: Եվ ոչ ավել-ոչ պակաս` որպեսզի հայտարարի, թե Հայաստանում անպայման պետք է ընդունվի "Ընտանեկան բռնության մասին" օրենքը, եւ "ընտանեկան բռնությունը" պետք է քրեականացվի:



"ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ
ՊԱՏԵՐԱԶՄԻ" ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ


Թե արդյոք անձամբ պարոն դեսպանը ենթարկվում է "ընտանեկան բռնության", թե` ոչ, մեզ հայտնի չէ եւ, խոշոր հաշվով, հետաքրքիր էլ չէ: Ընդամենը նշենք, որ ամբողջ աշխարհով մեկ "ընտանեկան բռնության" ստանդարտ օրենքների լոբբիստները դրա տակ հասկանում են ոչ թե մարմնական վնասվածքները, ծեծը, խոշտանգումը (այդ ամենն առկա է ցանկացած երկրի քրեական օրենսգրքում), այլ շատ ու շատ բաներ: Օրինակ` երեխաներին դասերը սովորել ստիպելը, փող չտալը, նույնիսկ ընդհուպ համակարգչային խաղերից կամ կոնֆետի սիրելի տեսակից զրկելը: Ու ընտանիքի ինքնիշխանությունն իսպառ ոչնչացնող այդ ստանդարտ օրենքների հիմնասյունը այն է, որ ցանկացած պատրվակով ցանկացած ծնողից կարողանան խլել նրա երեխաներին, իսկ կանանց ուղեղներն էլ ապականել "իրավունքների ոտնահարման" մասին այնպիսի աղբով, որ կանանց մեծամասնությունը տան հիմքից ու պահապանից վերածվեն տուն քանդողի: Կարճ ասած, որպեսզի ընտանիքի ինստիտուտի պահպանման շանսերը հնարավորինս մոտիկ լինեն զրոյի:
Այդ "գենդերային բռնության դեմ" 16 օրյակ կոչեցյալը, որն անձամբ ամփոփեց պարոն դեսպանը, մեկնարկել էր ընդամենը 16 մասնակիցներով, ովքեր ԱԺ էին  բերել 131 "օրենսդրական փաթեթների" թղթաթափոնով բեռնված ծանր սայլակը, իսկ թե փողոցներում կամ դահլիճներում այդ մի բուռ ֆեմինիստներով ինչ էին անում, լրատվամիջոցներից գրեթե ոչ ոք չհետաքրքրվեց:
Այսինքն` հայ ժողովրդի կողմից ամբողջովին արհամարհված մի միջոցառում, բայց պետք է հասկանալ` ինչո՞ւ դրան այդքան կարեւորություն տվեց դեսպան Ջոն Հեֆերնը:
Բանն այն է, որ "քաղաքացիական հասարակություն" կոչվող բազում գրանտածիծ ՀԿ-ների հավաքածուն, որին նախկին դեսպան Մարի Յովանովիչը "սարեր շուռ տալու" գործառույթ էր տվել, ոչ միայն սարեր, այլ նույնիսկ պուճուր հողաթմբեր չկարողացավ շուռ տալ պահպանողական հանրություն ունեցող Հայաստանում: Այսինքն` այդտեղ ներդրած կանաչ թղթադրամների դեզերը պարզապես կորել են: Ի դեպ, զրոյական արդյունավետություն ունեցավ եւ "սարեր շուռ տալու" կարգախոս որդեգրած "Ժառանգությունը": Տարատեսակ քայքայիչ գործունեություն եւ աղտեր պաշտպանող ՀԿ-ները չկարողացան բուծել ընդարձակ համասեռամոլական ցանցեր, ստեղծել Ամերիկայի անունով երդվող ֆանատ հեղափոխականների բանակներ, չկարողացան տոտալիտար աղանդներից ստանալ արդյունավետ քաղաքական գործիք: Պարզապես, հայ ժողովուրդը "սխալ ժողովուրդ է" եւ ոչ մի կերպ չի ուզում լինել հանդուրժող, իսկ ավելի ճիշտ "տոլերանտ"` տարատեսակ աղանդների եւ գենդերաստների նկատմամբ: Ինչ վերաբերում է "հեղափոխականներին", ապա նրանք այնքան կոռումպացված են, որ գերադասում են հեղափոխական փողերի հնարավորինս մեծ մասը դնել սեփական գրպանը, այլ ոչ թե ծախսել "հեղափոխական" նպատակների վրա: Համացանցի ու հատկապես սոցիալական ցանցերի վրա ծախսված հսկայական գումարներն էլ օգուտ չտվին` հայ ժողովուրդն այդպես էլ չուզեց հավատալ, որ ռուսն ահավոր "քըխ" է ու որ պետք է դուրս գալ փողոց` ջարդուփշուր անելու: "Ֆեյսբուքյան" հեղափոխությունները, որոնք այդքան հաջողակ էին արաբական երկրներում, զրո արդյունավետություն ունեցան Հայաստանում, եւ ակտիվ հայրենասեր երիտասարդությունը շատ արագ սովորեց արդյունավետորեն չեզոքացնել ցանկացած "գունավոր" նախաձեռնություն` համացանցի տարածքում:  
Այնուամենայնիվ, մեռելածին ֆեմինիզմի վրա ամերիկացիները շարունակում են հսկայական ջանքեր, եւ ենթադրվում է` նաեւ հսկայական փողեր ներդնել, ու դեսպանին նստեցնում են մի այնպիսի ակտիվիստի կողքը, որին լրագրողների ջախջախիչ մեծամասնությունը նույնիսկ բարեւ չեն տա: Զուգաահեռաբար, ինչպես գրում է "Ֆայնենշլ Թայմս" թերթը, ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել կտրուկ ինտենսիվացնել քարոզչական պատերազմը` ընդդեմ Ռուսաստանի ու ԵՏՄ-ի: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի սաստկացումը նկատվում է եւ տեղեկատվական դաշտի հայկական հատվածում, որոշ բաներ ներթափանցում են անգամ իբր իշխանության կողմից վերահսկվող հեռուստաեթեր: Ինչ է դա` ընդամենը երկարաժամկետ գործողության վրա նախատեսված մի ծրագիր է, տեխնոլոգիա, որը կարելի է անվանել "բաշխված պատերազմ": Էությունն  այն է, որ այլեւս չեն բավարարվում հեռուստացույցի եւ համակարգչի միջոցով յուրաքանչյուր օջախ խցկվելու եւ տարատեսակ աղբ առաջարկելու տեխնոլոգիայով եւ ուզում են անմիջական ռեալ իշխանություն ունենալ ընտանիքների նկատմամբ: Այդ պատճառով է, որ ցնորամիտ օրենսդրական նախաձեռնությունը անձամբ եւ բացահայտ իր հովանու տակ է վերցնում ԱՄՆ դեսպանը:

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ...

Բայց արդյո՞ք դեսպանի կոպիտ միջամտության մակարդակով առաջ տարվող այդ լոբբինգը հաջողության որեւէ շանսեր ունի: Թեեւ տեղական լոբբիստներին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեռեւս քաղաքավարի ընդունում է եւ ժամանակ է ծախսում անիմաստ քննարկումների վրա, կարծում ենք, այդ լոբբինգի շանսերը շատ ցածր են: Գենդերային հավասարության մասին չարաբաստիկ թիվ 57 օրենքի ճակատագիրը հուշում է, որ մեր հանրությունը շատ արդյունավետ հակահարված է տալիս այդպիսի բաներին, հենց որ նրան պարզ հայերենով` առանց տերմինակոխության, բացատրում ես դրանց բուն էությունը: Իսկ դիվանագիտական ճնշումների մակարդակով հունվարի 1-ից արդեն ԱՄՆ-ն որեւէ հարց պրակտիկորեն լուծել չի կարողանալու, քանզի սկսում է գործել ԵՏՄ-ն:
Զուտ ներքաղաքական համակարգի մակարդակով մայդանային իրավիճակներ ստեղծելու բոլոր փորձերը դատապարտվեցին ջախջախիչ պարտության: Դրանց շարժիչ ուժերը` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնց թիկունքում առկա էին ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, այլեւս մայդանային գործիք լինել չեն կարող ու դեռ մի բան էլ հավատարմության երդում են տվել ԵՏՄ-ին: Տակը մնացել է միայն "Ժառանգությունը"` որպես խորհրդարանական ուժ, գումարած տարատեսակ լուսանցքային արտախորհրդարանական խառախուռա: Այդտեղ էլ ստացվում է, որ ինչքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես "նարնջագույն" ընդդիմադիր առաջնորդ, թույլ է եւ ոչ արդյունավետ, միեւնույնն է` ամերիկացիները դրան այլընտրանք չունեն:
Չստացվեց եւ օլիգարխիկ խավին ներքաշել այդ խաղի մեջ: Ճիշտ է, օլիգարխները կորցնում են իրենց մենաշնորհային դիրքերը Հայաստանում, ինչն անշուշտ, ի շահ եւ ի բարօրություն են մեր երկրի, բայց փոխարենը` նրանք ԵՏՄ-ի շնորհիվ ստանում են բիզնես գործունեության հսկայական դաշտ` ի դեմս ռուսական, ղազախական եւ բելառուսական շուկաների: Ինչ վերաբերում է 6-րդ շարասյուներին` ամերիկացիների կողմից հավաքագրված ծախու պաշտոնյաներին, ապա դրանք կարող են լինել պետական հեղաշրջմանը լոկ օժանդակող ուժ, բայց ոչ երբեք` իրագործող: Համ էլ, այդպիսի կադրերն արդեն իսկ աստիճանաբար մաղվում են եւ խոտանվում, ու հունվարի 1-ից հետո այդ գործընթացն էլ ավելի կարագանա:
Ադրբեջանի ձեռքով "արտաքին Մայդան" ստեղծելու տարբերակներն էլ, ինչպես ցույց տվեց վերջին 1 տարվա փորձը, արդյունքի չբերեցին: Առավել եւս, հունվարի 1-ից հետո արդյունքի բերել չի կարող: Ուղղակի ռազմական միջամտության տարբերակը բացառվում է: Եվ ինչն է մնում տակը` ֆինանսական պատերազմների հայտնի լծակները, որոնց դրսեւորումներին մենք հիմա ականատես ենք` դոլարի կուրսի ալեկոծիչ տատանումների տեսքով: Բայց դրա ռեսուրսն էլ այնքան էլ մեծ չէ, համ էլ, ֆինանսական բաղադրիչի հետագա ընթացքն էապես կախված է հենց Եվրասիական եւ Արեւմտյան քաղաքակրթությունների գլոբալ հակամարտության ընթացքից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում