ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ, ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՀՐԱԺԵՇՏԸ. «ԲԱՐԻ ՀԻՇԵՔ ԻՆՁ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ…»

Արխիվ 12-16

ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ, ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՀՐԱԺԵՇՏԸ. «ԲԱՐԻ ՀԻՇԵՔ ԻՆՁ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ ԲԱՐՈՎ…» (Տեսանյութ)

 

«Ցավով տեղեկացնում եմ, որ վախճանվել է մանկավարժական համալսարանի լեգենդներից մեկը՝ անզուգական դասախոս Դմիտրի Նազարյանը», - ահա այսպիսի բնորոշմամբ այսօր ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ հայտնեց 78-ամյա վաստակաշատ դասախոս, արտասահմանյան գրականության հանրահայտ պրոֆեսոր ԴՄԻՏՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ մահվան լուրը: Ապա հավելեց. «Մարդ, որ իր ամբողջ կյանքը նվիրեց մանկավարժական համալսարանին: Մարդ որի կարդացած ամեն մի դասախոսություն մանկավարժական արվեստի գլուխգործոց էր: Չգերազանցված ճարտասան, որի շուրթերից հնչում էր անմահական հայերենը իբրև կատարելություն, խոսք, որ անմիջապես գրավում էր ունկնդրին, գերում նրա սիրտն ու հոգին:

Անտիկ աշխարհի գրականություն, Վերածննդի գրականություն, Պետրարկա, Ֆրանսուա Ռաբլե, Շեքսպիր, Բայրոն, Գյոթե, գրականության այլ հսկաները հասանելի էին դառնում հազարավոր ուսանողների նրա դասախոսությունների շնորհիվ:

Քիչ է ասել, թե վայելում էր իր ուսանողների սերն ու հարգանքը. ուսանողները պաշտում էին նրան:

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բուհի պրոռեկտոր, օտար լեզուների ֆակուլտետի հիմնադիր դեկան: Այս բոլոր պաշտոններում իրեն դրսևորել է իբրև հմուտ կազմակերպիչ, բանիմաց ղեկավար: Այսպիսին էր մեր ուսուցիչ Դմիտրի Նազարյանը: Ես խոնարհվում եմ նրա հիշատակի առջեւ եւ որպես մեկը նրա ուսանողներից ասում, որ Դուք, սիրելի ընկեր Նազարյան, հավերժ կմնաք մեր սրտերում»:

Նշենք, որ մանկավարժական համալսարանի պատմության մեջ պարոն Նազարյանը հայտնի էր նաեւ իր գործած սխրանքով: Տարիներ առաջ ահաբեկչի կողմից պատանդ վերցված 16 ուսանողներին հենց նա էր փրկել, ինչի համար ՆԳ մինիստրության կոլեգիայի որոշմամբ` պարգեւատրվել էր անձնական զենքով` «ռեւոլվերով»: Ուսանողների հուշերում նա հավերժ կմնա իր բացառիկ դասախոսություններով, քանի որ դրանք այնքան կենդանի ու տպավորիչ էին, որ ակամայից տեղափոխվում էիր դեպի Հին Հունաստան, ապա անցնում հռոմեական ճանապարհներով ու իտալական վերածննդի ականատեսը դառնում` առերեսվելով արտասահմանյան գրականության տիտանների ու նրանց կերտած հերոսների հետ: Ի դեպ, քչերին է հայտնի լեգենդար դասախոսի նվիրական երազանքը, ինչի մասին մի անգամ անկեղծացել է իր ուսանողների հետ. «Ոչ ոք չի փորձել Վ. Տերյանի «Հրաժեշտի գազելը» վերածել երգի, բայց այն կա: Հարց` ո՞վ է այդ երգի հեղինակը: Եթե տարիներ անց հայտնի կոմպոզիտորների անուններ կտան, կասեք` ոչ, այդ երգի հեղինակը մեր ամբիոնի առաջին վարիչն է` Դմիտրի Նազարյանը»: Սակայն, այդ երգն այդպես էլ առ այսօր չի նոտագրվել…78-ամյա, բայց կյանքով ու եռանդով լեցուն պրոֆեսորի վերջին երազանքն էր նաեւ «Տիրոջ կանչից առաջ» հանդիպել հին ընկերոջը` Վանաձորի Մանկավարժական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆԻՆ, ում բաց նամակ էր հղել տերյանական մի օլիմպիադայի ժամանակ. «Վանաձորի Մանկավարժականում կազմակերպված տերյանական տուրնիրն իմ մեջ բորբոքել է բոցբոցուն հուշեր, որոնք թելադրում են ողջունել ինձ հարազատ այդ կաճառի ամբողջ կոլեկտիվին, բանասիրականցիներին, առանձնապես իմ ընկեր Մելս Սանթոյանին:

Մելս, արդյոք հիշու՞մ ես … ջահելներ էինք վառ-խլրտուն … հեքիաթի պես էր ու երազի նման: Հիշում ես, մի օր քեզ մոտ դասալսման եկա, երբ վերլուծում էիր «Արա Գեղեցիկը»: Ես չէի լսում, այլ դիտում էի քեզ ու հասկանում, որ հին ու նոր ժամանակների բոլոր սքանչելի կանայք ոգեկոչմամբ հայտնվել էին քո առջեւ  որպես Շամիրամ, իսկ դու կերպարանափոխվել, ինքդ էիր դարձել Արա Գեղեցիկ: Անափ սեր, անհագուրդ տենչ մրրկում էին քո սրտում, քո կերկերուն ձայնի մեջ:

Հեքիաթի պես էր ու երազի նման…Մե՛լս, այնպես կուզենայի Տիրոջ կանչից առաջ հանդիպել քեզ ու աղոթքի խորհրդավորությամբ մրմնջայինք մեկմեկու. «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը» »:

Ի դեպ, իր պրոֆեսորադասախոսական գործունեության ընթացքում նա առաջնորդվում էր մի սկզբունքով. «Այսօր մորս, վաղը իմ շիրիմը հանկարծ ուսանողներս չհայհոյեն ու չանիծեն…»:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մե՛ծ գիտնական, ուսանողներդ խնկարկում են անունդ ու սգում մեծ կորուստը հարազատներիդ հետ:

 

Դիմիտրի Հովակիմի Նազարյանը ծնվել է 1936 թ. հունվարի 1-ին` Երևանում: 1961թ. ավարտել է Երեւանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1970 թվականից բանասիրական գիտությունների թեկնածու է: Ատենախոսական թեման եղել է «Ջորջ Բայրոնի գրական-քննադատական հայացքները»: 1976 թվականին շնորհվել է դոցենտի կոչում: 1997 թվականի հոկտեմբերին «Գալիք» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 2005 թվականի մարտից ՀՊՄՀ ռեկտորի 2-35 հրամանով զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն: Հրատարակել է «19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արտասահմանյան գրականության պատմությունից» գիրքը:Մասնակցել է Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին եւ հաջողված զեկուցման համար արժանացել դրամական պարգեւի: ԵՊՀ-ում գործող բանասիրությունից գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության մասնագիտական խորհրդի անդամ էր: Անդամ է նաեւ  «Հայագիտական հանդեսիե խմբագրական խորհրդի:

 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում