Չորս կուսակցություններ առաջարկում են դեկտեմբերի 1–ին Հայաստանում նշել Ազգային միասնության օր
Արխիվ 12-16Չորս կուսակցություններ առաջարկում են դեկտեմբերի 1–ին Հայաստանում նշել Ազգային միասնության օր
«Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցությունն առաջարկում է դեկտեմբերի 1–ին Հայաստանում նշել Ազգային միասնության օրը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։ Նրա խոսքով.
«1989 թ.–ի դեկտեմբերի 1–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին։
Հենց դեկտեմբերի 1–ին Հայաստանն ու Ղարաբաղը վերականգնեցին ազգային միասնությունը։ Այդ օրը հարկավոր է նշել, որպեսզի բոլորը հասկանան, որ չնայած տարբեր հարցերի շուրջ ծագող հնարավոր տարաձայնություններին` մենք, այնուամենայնիվ, միասնական ազգ ենք, որը համախմբվում է իր համար բարդ պահերին»։
Նա նաև նշեց, որ այդ նախաձեռնությանն արդեն աջակցել է Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունը , Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն ու Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Այնուհետեւ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից անկախության օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի վաղվա համարում:

