ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԷՐՄԻՏԱԺԻ 250 ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 70-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԷՐՄԻՏԱԺԻ 250 ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ 70-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ

 

ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերներով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը դեկտեմբերի 7-9-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային մշակութային համաժողովին: Այցի շրջանակներում Հ. Պողոսյանը ներկա է եղել նաեւ Պետական Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի, ինչպես նաև Միխայիլ Պիոտրով­սկու ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին:

«Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային համաժողովի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, Ալեքսանդրյան պալատում, որին մասնակցել է 40 երկրի՝ 6800 պատվիրակ, այդ թվում՝ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, քաղաքապետեր, մշակութային հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ և փորձագետներ: Համաժողովին ներկա էին ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, ՌԴ-ում «Մշակույթի տարվա» կազմկո­մի­տեի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գո­լոդեցը, ՌԴ Նախագահի խորհրդական Վրադիմիր Տոլստոյը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Համաժողովն անցկացվում էր 14 սեկցիայով, այդ թվում՝ «Մշակութային քաղաքականություն», «Թատրոն», «Թանգարանները և երկրագիտությունը», «Լեզուն և գրականությունը», «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը»: Վերջինիս մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Դեկտեմբերի 7-ին, Պետական Էրմիտաժի Հորդանանյան սրահում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաև Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի հոբելյանական հանդիսությանը, որի ժամանակ հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները:

Համաժողովի շրջանակում՝ դեկտեմբերի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի Ֆաբերժե թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին ստորագրել են «ՀՀ մշակույթի նախարա­րության և ՌԴ մշակույթի նախա­րա­րության միջև 2015 թ. մշակութային համա­գոր­ծակցության մասին» աշխա­տանային ծրագիրը, որը ներառում է 2015 թ. Ռուսաստանում և Հայաստանում իրականացվող թանգարանային հիմնական նախագծերը, ինչպես նաև երաժշտարվեստի, թատերարվեստի և կինոյի ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Նույն օրը, Էրմիտաժում՝ նախարար Հ. Պողոսյանին և համաժողովի մասնակից մյուս երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինը:

Համաժողովի փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Մարիինյան թատրոնում, որն ավարտվել է «Ապոլլոն» բալետի ցուցադրությունով:

Սանկտ-Պետերբուրգ գործուղման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Էրմիտաժի հարակից հրապա­րա­կում կազմակերպված՝ Էրմիտաժի պատմությանը նվիրված 3D բեմականացված ցուցա­դրությանը, այցելել Ֆաբերժեի թանգարան, Մարիինյան թատրոնում ունկնդրել է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարած «Բելա» օպերային ներկայացման համերգային կատարումը:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում