ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ

«ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ

Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

 

ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուր)` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մտերիմը կամ ինչպես ասում են Քեթրինի Միհրանի հովանավորյալը, արդեն երկու տարի է   պատգամավոր է, սակայն  գրեթե ոչ մի անգամ ելույթով, հայտարարությամբ հանդես չի եկել: Parliamentmonitoring.am տվյալների համաձայն` Արթուր  Ստեփանյանը  գրեթե բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել, բացակայություններ չունի: Ինչպես ասում են, պարտաճանաչ գալիս գրանցվում, կոճակ է սեղմում եւ օրենսդիրի իր պարտքը կատարած համարելով` լքում նիստերի դահլիճը:

«Իրավունքի» հետ զրույցում Արթուր Ստեփանյանը մեր այն հարցին, թե ինչու է պասիվ խորհրդարանում, պատգամավորը հակադարձեց պասիվ չեմ:

- Ոչ մի անգամ  ցանկություն չեք ունենում պատասխանել ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

- Ոչ

- Ինչո՞ւ:

- Պատասխանում եմ, բայց ոչ ամբիոնից: Հանձնաժողովում եմ պատասխանում: Եթե  հետաքրքրվեք իմ աշխատանքով, ես հանձնաժողովում  (նկատի ունի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով-խմբ.) բավական ակտիվ եմ:

Թե ինչով է դրսեւորվում Արթուր Ստեփանյանի ակտիվությունը, եթե ոչ մի անգամ  հանձնաժողովի ու իր անունից օրենսդրական նախաձեռնություն առաջ չի քաշել: Հավանաբար, Քեթրինի Միհրանի  հովանավորյալը ԱԺ է եկել ու ակտիվ աշխատում է ԴԱՀԿ պետի շահերը պաշտպանելու համար, եթե հաշվի առնենք ԴԱՀԿ պետի պարտականություններն ու Միհրան Պողոսյանի անցած ճանապարհը:

Մինչ պատգամավոր լինելը Արթուր Ստեփանյանը 2000-2007թթ. եղել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ առեւտրային տնօրեն, 2007-2009թթ.` գործադիր տնօրեն: Հավանաբար, հենց այս տարիներին է  պատգամավոըը հասցրել կուտակել  իր ունեցվածքը: Արտադրական նշանակության շինությունը 67,626,130.00, MERCEDES-BENZ 500 S15,000,000.00դրամ արժողությամբ: Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները  տարվա սկզբում կազմել են  112,626,130.00 դրամ, տարվա վերջում` 30,000,000.00 եւ 100,000.00 դոլար: Պատգամավորի եկամտի աղբյուրը  գոյացել է նրա աշխատավարձից(2,907,360.00 դրամ) եւ գույքն օտարելուց (20,000,000.00 դրամ):

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում