ԳՅՈՒՄՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԻՐ ԿՈՉՄԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՀԵՍՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԻՐ ԿՈՉՄԱՆԸ`ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՀԵՍՏՆԵՐԸ


Գյումրու  «Վիլլա Ջ.Կրոսս» արհեստագործական արվեստանոցը ստեղծվել է «Հոգ Ընտանիքին հիմնադրամի»  կողմից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Գյումրիում  Իտալիայի Պատվո հյուպատոս ԱՆՏՈՆԻՈ ՄՈՆՏԱԼՏՈՆ է: Այս տարվա հոկտեմբերի 18-ին վերանորոգման աշխատանքներից հետո բացվել է արվեստանոցի առաջին հարկը, որտեղ գործում  է խեցեգործության բաժին: Նախատեսված է, որ առաջիկայում  բացվի նաեւ  գորգագործության, արծաթագործության եւ այլ ժողովրդական արհեստների բաժիններ: Բացի այդ, կգործի նաեւ դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել գեղագիտական հմտություններ եւ ձեռք բերել որեւէ մասնագիտություն:

Այսօր էլ արվեստանոցում  սովորում են երիտասարդներ, որոնք օգտվելով արվեստանոցի ընձեռած հնարավորություններից` ուսումնասիրում  եւ սովորում են  հայկական հին արհեստները: Այդ երիտասարդներից մեկն էլ ՄԱՄԻԿՈՆՆ է, ով 15 տարեկանից զբաղվում է կավագործությամբ: Այդ ժամանակ դեռ արվեստի քոլեջի ուսանող էր, երբ վերադարձավ զինվորական ծառայությունից` սկսեց ավելի խորն ուսումնասիրել կավագործությունը եւ զբաղվել բրուտագործությամբ. «Հայ երիտասարդներն այսօր շատ քիչ են հետաքրքրված բրուտագործությամբ, հիմնականում արվեստի ոլորտի մարդկանց է այն հետաքրքրում: Սովորում եմ մանկավարժական ինստիտուտում եւ այս արհեստը իմ մասնագիտության միջուկն եմ  համարում: Պատրաստում եմ այնպիսի առարականներ, սպասք, որոնք հայերը հին ժամանակներից սկսած օգտագործել են իրենց կենցաղում: Այս արհեստով որոշ չափով կարողանում եմ վաստակել: Արհեստին տիրապելելու համար պետք է սեր եւ հետաքրքրվածություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Մամիկոնը: Նրա խոսքով`սիրելի արհեստով կարողանում է զբաղվել միայն 3-4 ժամ`դասերից հետո, սակայն եթե կա սեր, ապա քիչ ժամանակում մարդը կկարողանա տիրապետել արհեստի բոլոր գաղտնիքներին. «Կցանկանայի, որ շատերը տիրապետեին տարբեր արհեստների, դրանով ե"ւ կզարգանա նրանց միտքը ե"ւ մարմինը ճկուն կդառնա, քանի որ ձեռքերի յուրահատոկ շարժումների շնորհիվ  կարելի է ստանալ հետաքրքիր առարկաներ: Եթե մենք չտիրապետենք այդ արհեստներին, ապա  տարիների ընթացքում դրանք կվերանան»,-ավելացրեց երիտասարդ բրուտագործը եւ հույս հայտնեց, որ նման արվեստանոցների շնորհիվ դեռ շատերը կհետաքրքրվեն տարբեր արհեստներով:

ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում այցելեց նաեւ այս արվեստանոց`ծանոթանալով այստեղ իրականացված աշխատանքներին եւ առաջիկա տարիներին կայանալիք ծրագրերին:  Նախարարը Անտոնիո Մոնտալտոյին պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով  եւ  պատվոգրով` հայ մշակույթի տարածման եւ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաեւ Հայաստանում 25-ամյա ակտիվ գործունեություն ծավալելու համար. «Այսպիսի կենտրոն ստեղծվել է ոչ միայն Գյումրիում, այլեւ Երեւանում`Մաշտոցի պուրակի անմիջական հարեւանությամբ գտնվում է այն արտադրամասը, որտեղ այսօր արտադրվում են հուշանվերներ, հայկական բոլոր ուղղություններն այնտեղ ներառված են: Այստեղ որեւէ պատահական արտադրանք չկա եւ կարծում եմ, որ սրանով  լուծվում է ինչպես սոցիալական, այնպես էլ մշակութային, քաղաքակրթական խնդիրներ»,-նշեց Հ. Պողոսյանը:

Ա. Մոնտալտոն  իր հերթին շնորհակալություն հայտնելով  մշակույթի նախարարին խոստացավ, որ իշխանությունների աջակցության դեպքում պատրաստ է վերականգնել նաեւ պատմական Գյումրու կենտրոնը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում