ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Մեզ հերթական անգամ իր լկտիությամբ զարմացրեց ԱՄՆ դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ: Նա զարմանալիորեն անձամբ ասուլիսի նստեց տեղական ֆեմինիստուհիների հետ` որպես դամքաշ բերելով նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցչին, եւ հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընդունի օրենք` ընտանեկան բռնության դեմ: Եվ դա դեռ քիչ է` օրինակ վերցրեց գարշելի տեսահոլովակներում գարշելի նկարված կապտուկներով հանդես եկող տարատեսակ "աստղերից" եւ կոչ արեց հայուհիներին` չլռել "ընտանեկան բռնության" մասին եւ ակտիվորեն օգտվել ՀԿ-ների "օգնությունից": Այսպիսով, ԱՄՆ դեսպանը այլեւս չի սահմանափակվում իր քիթը պետության գործերի մեջ խոթելով եւ սկսել է քիթը խոթել նաեւ հայ ընտանիքների ներքին գործերի մեջ: Ինչեւէ, հիշեցնելով դեսպանին հայտնի ասացվածքը, թե ինչ է պատահում ի վերջո քիթն ամեն տեղ մտցնողների քթի հետ, ավելորդ չենք համարում նաեւ ջրի երես հանել այն կեղծիքն ու շահարկումը, որի միջոցով քայքայիչ ՀԿ-ները փորձում են "հիմնավորել" ընտանիքի ինքնիշխանության ոչնչացման անհրաժեշտությունը: Այսպես, նրանք վերցրել են ոստիկանության տվյալն առ այն, որ կանանց նկատմամբ այս տարի եղել է բռնության 1501 դեպք, եւ դա ներկայացնում են որպես բացառապես ընտանիքում տեղի ունեցած, մինչդեռ եթե վերցնում ենք ոստիկանության ամբողջ վիճակագրությունը, ապա ստացվում է, որ կանանց դեմ բռնությունների 75 տոկոսը եւ երեխաների դեմ բռնության 95 տոկոսը տեղի են ունեցել ընտանիքից դուրս: Ստացվում է զարմանալի իրավիճակ` կանայք եւ երեխաները առավելագույնս պաշտպանված են հենց ընտանիքում, սակայն բոլոր միջոցներով փորձում են լոբբինգ անել եւ անցկացնել օրենք` ընտանեկան բռնության մասին: Դե, ինչ ասես սրանց` միեւնույնն է, մոտներդ ոչինչ չի ստացվի, սա Հայաստանն է, այլ ոչ թե ձեր երազած եվրոպաներն ու ամերիկաները:
Ի դեպ, զարմանալի ձեւով է իրեն դրսեւորել օրերս եւ մեկ այլ դեսպան` Ռումինիայի դեսպան ՍՈՐԻՆ ՎԱՍԻԼԵՆ: Սույն կերպարանքը Ամերիկյան համալսարանի տարածքում գարշանքներ է դուրս տվել Հայոց ցեղասպանության մասին եւ զուգահեռ անցկացրել սեռական բարոյականության հետ: Դե ինչ ասես` թափթփուկ եւ ուրիշ ոչինչ: Սակայն, կարծես թե, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը ահագին զգաստացրել է այդպիսի երկրներին, ու այդ կերպարանքին շտապ կանչել են Բուխարեստ` պաշտոնական բացատրություններ պահանջելու, մամուլն էլ հենց Ռումինիայում դրան մի լավ գզել է: Դե ինչ, դա դրական է, որ Ռումինիան շտապեց ինքն իր վայ-դիվանագետի սանձերը քաշել: Չնայած կգան նաեւ ժամանակներ, երբ ամերիկյան դեսպաններն էլ կսկսեն զգուշանալ:
Պարզվում է` վերջերս ՆԱՏՕ-ն ահագին անհանգստացել է ռուսական քարոզչության հաջողություններից, եւ "Ֆայնենշլ Թայմս" թերթի վկայությամբ, ծավալել է տեղեկատվական պատերազմ ռուսների դեմ: Դե, էլ ինչ արեւմտյան ձեռնարկում, որին ներսից չօգնեն որոշ ռուսաստանցիներ: Այսպես, քաղաքագիտության պրոֆեսոր ԼԻԼՅԱ ՇԵՎՑՈՎԱՆ հավանաբար օրինակ վերցնելով մեր ծակ պրոֆեսոր Ռուբեն Մեհրաբյանից, առաջ է քաշել զարմանալի վարկած, իբր Ռուսաստանում հեռուստատեսությունը ավելի ազդեցիկ է, քան նույնիսկ Վլադիմիր Պուտինը, եւ ոչ միայն ռուսները, այլեւ հենց ինքը` Պուտինը, զոմբիացված է ռուսական հեռուստատեսության կողմից: Դե ինչ, մեր` Երեւանում ռուսերեն լավ խոսող տաքսիստ որոնող գործընկեր Դմիտրի Կիսելյովին մնում է երեւի թե շնորհավորել, որ ինքը Ռուսաստանի նախագահից էլ ուժեղ է: Ինչեւէ, հիմիկվա քարոզիչների համեմատ` երեւի թե, խեղճ Գեբելսը պետք է համարվի ընդամենը կուռկուռի ձագ:  

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում